Երևան
12 °C
Առողջապահության կազմակերպիչ, կարանտինի գրասենյակի նախկին համակարգող Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հայտարարությանը, թե մեկուսացման գործընթացը կազմակերպողները 5 մլն դրամ աշխատավարձ են ստանում:
Վանեսյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.
«Ի պատասխան այսօր Ազգային Ժողովում՝ իմ նախկին գործընկեր Իվետա Տոնոյանի ելույթում նշված այն տեղեկատվության, որ պետք է ճշտել օդում կախված այն լուրերը, որ Covid-19-ի դեմ պայքարում մեկուսացման գործընթացը կազմակերպող անձինք, ովքեր մտերիմ հարաբերություններ ունեն առողջապահական համակարգի պատասխանատուների հետ, ասենք, 5 մլն դրամ աշխատավարձ են ստանում։
Չէի անդրադառնա այդ հարցին, եթե տեղեկությունը լիներ օդում կախված լուրերի շարքից, որոնց և՛ տարածողներին եմ ճանաչում, և՛ տարածման միտումն ինձ համար պարզ է, և՛ գիտեմ, թե որտեղ և ում մոտ են փորձել առաջին անգամ նման ապատեղեկատվություն տարածել։ Սակայն քանի որ մեր երկրի համար նման բարձր ամբիոնից ՀՀ ԱԺ պատգամավորն է օդում կախված լուրերին հղում անում, ապա փաստեմ, որ այս խոսակցություններն այլևս չշարունակվեն։
COVID-19-ի դեմ տարվող պայքարին միացել եմ մարտի 18-ին՝ 128 օր չգնալով տուն և չշփվելով ընտանիքիս հետ, հուլիսի 24-ին վարակվել եմ կորոնավիրուսով և օգոստոսի 6-ին առողջանալով՝ շարունակում եմ ծառայությունս առ այս պահը։ Ողջ ընթացքում, ըստ հերթագայման, եղել եմ Աղավնաձորի ՀՊՄՀ, ապա նաև՝ ՀԱԱՀ հանգստյան տներում կազմակերպվող մեկուսարանների կառավարիչը, դրանից հետո համակարգել եմ Երևանի կարանտինի գրասենյակը և նրա համակարգման տակ գտնվող մեկուսարանները, ապա մի կարճ ընթացք՝ ՀՀ-ում գործող բոլոր մեկուսարանների աշխատանքը, դրանից հետո համակարգել եմ ՀՀ պետական երկու սահմաններում՝ «Զվարթնոց» օդանավակայանում և Բագրատաշենի մաքսակետում ՀՀ ժամանող քաղաքացիների «Արմեդ» համակարգով մեկուսացման մուտքագրման գործընթացը, իսկ հիմա՝ վերջին ամիսներին, իրականացնում եմ նաև կորոնավիրուսով վարակված անձանց և նրանց հետ սերտ շփում ունեցող կոնտակտավոր անձանց մեկուսացման գործընթացի՝ «Արմեդ» համակարգ մուտքագրման համակարգման աշխատանքը։ Եթե ուշադիր նայեցիք, ապա այս պայքարում իմ ողջ ծառայության ժամանակ ես զբաղվել եմ մեկուսացմամն կազմակերպմամբ կամ համակարգմամբ և այն միշտ իրականացրել եմ շուրջօրյա։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջին իսկ օրվանից սկսած՝ ո՛չ 5 մլն դրամ, ո՛չ դրանից երկու անգամ ավելի քիչ, ոչ դրանից անգամ երեք անգամ քիչ և այդպես շարունակելի օդում կախված լուրերի հիմքով աշխատավարձ չեմ ստացել և չի ստացել իմ համակարգման կառույցներում գտնվող որևէ անձ։ Ավելին՝ եթե դա ձեզ անձամբ հետաքրքիր էր, դուք կարող էիք, որպես ԱԺ պատգամավոր, հարցում ուղարկել ՀՀ ԱՆ կամ ՀՀ ՊԵԿ՝ ճշտելու ձեզ անհանգստացնող օդում կախված լուրը։ Որպես վերջաբան, եթե նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ինձ և ինձ նման նվիրյալների ստացվող աշխատավարձը ձեզ իրականում հետաքրքրում է, ապա որպեսզի այլևս օդում կախված լուրերը ձեզ չանհանգստացնեն, պատրաստ եմ ձեզ տրամադրել իմ հանրային ծառայության համարանիշը և համաձայնությունը, որպեսզի անձամբ դուք տեսնեք, թե արդյոք ես ստացե՞լ եմ ձեր կողմից նշված աշխատավարձը, թե՞ ոչ։
P.S. Հպարտ եմ իմ մեծ թիմով, որոնց հետ սկսել ենք գիշեր-ցերեկ տարվող այս պայքարն ու շարունակում ենք մինչ օրս ու կոչ եմ անում բոլորին ուղղակի երախտապարտ լինել թե՛ բժիշկներին, թե՛ կամավորներին ու կովիդի դեմ տարվող պայքարում նվիրյալ բոլոր անձանց։
Այս մասով այլևս որևէ բան խոսելու նպատակահարմարություն չեմ տեսնում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT