Երևան
12 °C
Լիբանանից ժամանող հայերի համար Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, համագործակցելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ սկսել է իրազեկումների շարք։ Պարբերաբար տրվում է տեղեկություն՝ ոստիկանության տարածքային բաժինների, դրանց տեղակայման վայրերի վերաբերյալ և կոնտակտային տվյալներ։
Այս մասին տեսանյութ է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Իրազեկման շրջանակներում լիբանանահայերին նաև տեղեկացնում են, թե ինչպես դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալու համար։
ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը սահմանվում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով և ենթաօրենսդրական ակտերով։ Ազգությամբ հայերը կարող են քաղաքացիություն ստանալ պարզեցված ընթացակարգով։ Մասնավորապես՝ առանց ՀՀ-ում վերջին 3 տարում օրինական հիմունքներով բնակվելու, Սահմանադրության վերաբերյալ թեստ հանձնելու և հայոց լեզվին տիրապետելու պահանջների կատարման։
«Ազգությամբ հայերը քաղաքացիություն ստանալու համար դիմում են ԱՎ վարչություն կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝ սահմանված կարգի դիմում, լրացնում են դիմում-հարցաթերթիկ՝ հայերենով, իրենց անձնագիրը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը, 6 գունավոր լուսանկար, ծննդյան վկայականը և դրա նոտարական թարգմանությունը, իսկ եթե օտարալեզու է, ազգությամբ հայ լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, որոնք սահմանված են համապատասխան նորմատիվային որոշմամբ, նաև պետական տուրքի վճարման անդորրագիր, որը 1000 դրամ է։ Քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացվում են անձամբ՝ բացառությամբ անգործունակ ճանաչված քաղաքացիների, որոնց դեպքում դիմումը ներկայացվում է խնամակալի միջոցով։ Դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում, և քաղաքացիության հարցերը լուծվում են ՀՀ նախագահի հրամանագրով»,-տեղեկացրել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի պետ Իրինա Մկրտչյանը։
Սփյուռքից, մասնավորապես՝ Լիբանանից ժամանած մեր հայրենակիցները Հայաստանում կարող են ունենալ նաև վարորդական իրավունքի վկայականի հետ կապված խնդիրներ: Լիբանանի իրավասու մարմինների կողմից տրված լիբանանյան ազգային վարորդական իրավունքի վկայականներով ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ցանկացած քաղաքացի իրավունք չունի տրանսպորտային միջոց վարել Հայաստանի Հանրապետության տարածքում, քանի որ Լիբանանը չի միացել 1968 թվականի Վիեննայի միջազգային երթևեկության մասին կոնվենցիային:
Հայաստանում մեքենա վարելու համար մեր հայրենակիցները պետք է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հանձնեն համապատասխան քննություն։
«ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականների հատկացման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2008 թվականի համապատասխան որոշմամբ հաստատված կարգով։ Ըստ որի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է հանձնեն տեսական քննություն, որի դրական արդյունքի դեպքում՝ նաև գործնական քննություն։ Գործող իրավակարգավորումներով և հնարավորություններով տեսական քննություն կարելի է հանձնել դեռևս միայն հայերեն ու ռուսերեն։ Առաջիկայում կավելացվեն նաև արաբերեն, պարսկերեն և անգլերեն լեզուները»,- տեղեկացրել է ՃՈ բաժնի պետի տեղակալ Սամվել Ներսիսյանը։
Համավարակով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները աշխատում են նախապես օնլայն հերթագրմամբ։ Այսինքն՝ նախապես պետք է էլեկտրոնային փոստին ուղարկել դիմում և ստանալ քննության օրն ու ժամը։ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների էլեկտրոնային հասցեները կարելի է գտնել police.am կայքում։
Անձնագրային և վիզաների վարչության գործառույթների վերաբերյալ լիբանանահայերը կարող են զանգել` 010-37-02-64 հեռախոսահամարով, իսկ ճանապարհային ոստիկանության գործառույթների հետ կապված հարցերի դեպքում՝ 177 հեռախոսահամարով։
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT