Երևան
12 °C
Պաղեստինի բնակիչը խաբեությամբ վաճառել է տվել եզդիների անասունները և ստացված գումարը հափշտակել: ՔԿ-ն հայտնում է, որ ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի նկատմամբհայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Պաղեստինի բնակիչ ՝ ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իբաիդա Ա.Ա. Նասսարը, 2019թ. հունիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրեն ներկայացնելով որպես գործարար և ֆինանսապես ապահովված անձ, սիրիահայ, Երևան քաղաքի բնակիչ Շահե Պահարյանին հավաստիացրել է, որ եթե վերջինիս մտերիմ եզդիները վաճառեն իրենց պատկանող գառներն ու ոչխարները, և վաճառքից ստացված գումարները փոխանցվի իրեն, ապա կարող է Ռումինիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրել 15.000 գլուխ գառ և ոչխար: Նա նաև վստահեցրել է, որ Բելոռուսիայի Հանրապետության բանկերից մեկում ունի 3.000.000 ԱՄՆ դոլար, որի վրա դրված է արգելանք և վաճառված գառների գումարով կարող է նշված գումարը հանել արգելանքից և այն ներդնել ՀՀ-ում՝ գառների առքուվաճառքի գործը կազմակերպելու համար:
Շահե Պահարյանի մտերիմ, քրեական գործով տուժող ճանաչված, ազգությամբ եզդի ծանոթները, վստահելով նրան, վերջինիս վաճառել են առանձնապես խոշոր չափերի արժողության գառ և ոչխար՝ 15 օրվա ընթացքում գումարը վճարելու պայմանով: Իր հերթին Շահե Պահարյանը կազմակերպել է վերը նշված գառների և ոչխարների մորթը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող սպանդանոցներում, միսը վաճառել և ստացված գումարներից 216.937.440 ՀՀ դրամին համարժեք 456.000 ԱՄՆ դոլարը 2019թ-ի հունիսից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հանձնել Իբաիդա Ա.Ա. Նասսարին:
Նույն ժամանակահատվածում շարունակելով խարդախությամբ գումարներ հափշտակելուն ուղղված իր գործողությունները՝ Պաղեստինի բնակիչը, վերադարձնելու պատրվակով, տարբեր պատճառաբանություններով, Շահե Պահարյանին խնդրել և խաբեությամբ մաս-մաս ստացել է 33.301.800 ՀՀ դրամին համարժեք 70.000 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 2019թ. սեպտեմբերի 5-ին, մեկնել է Հայաստանի Հանրապետությունից: Շահե Պահարյանը, շարունակելով վստահել Իբաիդա Ա.Ա. Նասսարին, վերոնշյալ գառների և ոչխարների մսի վաճառքից ստացված մնացած գումարները՝ ընդհանուր 40.860.324 ՀՀ դրամին համարժեք 85.800 ԱՄՆ դոլար, մաս-մաս բանկային փոխանցման եղանակով փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարներին: Արդյունքում, Իբաիդա Ա.Ա.Նասսարը խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 291.099.564 ՀՀ դրամին համարժեք 611.800 ԱՄՆ դոլար գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իբաիդա Ա.Ա. Նասսարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Իբաիդա Ա.Ա. Նասսարին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT