Վարորդի եկամուտը քչացել է, չի աշխատի, ծնողներն էլ խառը դրության մեջ են. 3 գյուղի աշակերտներ դպրոց հասնելու խնդիր ունեն

Նոր ուսումնական տարին Շիրակի մարզի  Սարապատ խոշորացված համայնքի Վարդաղբյուր, Սալուտ, Հարթաշեն բնակավայրերի դպրոցականների համար խնդիրներով է սկսվել:

Այդ երեք բնակավայրերում միայն տարրական դպրոց է գործում: Բարձր դասարանցիներն արդեն 17-18 տարի Մուսայելյանի դպրոց են հաճախում: Փոխադրամիջոցի համար տարիներ շարունակ աշակերների թվի հաշվարկով վճարել է Շիրակի մարզպետարանը՝  Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ ունեցած պայմանագրային պայմանավորվածությամբ:

«Վարդաղբյուրից մտել են Սալուտ, Սալուտի երեխեքին էլ վերցրել գնացել են Մուսայելյան։ Հետո տեղափոխել են Հարթաշենի երեխեքին։ Գծի ընդհանուր երկարությունը 3 կմ է Վարդաղբյուրից մինչև Սալուտ: Իրենց բերել իջեցրել են, գնացել են 1 կմ էլ Հարթաշենի երեխեքին են բերել Մուսայելյան:Հետո էլ դասերից հետո նույն ձևով երեխեքին ետ են տարել տները: Բայց էս տարի խնդիր է առաջացել: Մարզպետարանը էլ չբդի վճարե էդ գումարը, ամեն աշակերտի հասանելիքը ծնողին կուտան, ծնողն էլ մեքենա բդի գտնի, իրա երեխուն ճամփե դպրոց, իսկ էդ նախկին գազելների շոֆերներն էլ չեն համաձայնե էդ պայմաններով քշեն, ու էլ չեն սպասարկե»,- ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Սարապատի համայնքապետ  Արտուշ Մանուկյանը։

Ի՞նչ տարբերություն, մարզպետարանն է վճարում, թե ծնողը, քանի որ գումարը կրկին տրվելու է աշակերտի թվով: ՀԺ-ի հարցին համայնքապետը պատասխանեց՝ մեծ տարբերություն:

«Հմի նոր կարգով յուրաքանչյուր սովորող երթևեկողի համար մարզպետարանը օրական 200 դրամ հատկացում է կատարում, բնակիչն ինքը բդի կարողանա ելք գտնի ու էդ եղանակով երեխաներին տեղափոխեն։ Հիմա նախկին վարորդները էդ չափի գումարով չեն համաձայնում աշխատեն։ Սաղ խնդիրն էդ է: Գազելները ոչ թե գծից են դուրս եկել, այլ չեն աշխատի, քանի որ իրանց եկամուտը քչցել է։ Առաջ իրանց օրականը կկազմեր 7000 դրամ, հմի դառել է 3500, իրանք էլ չենք ուզում էլ աշխատին»,- ասաց համայնքապետը:

Ըստ Շիրակի մարզպետարանից ստացված տեղեկատվության, նախկինում դպրոցը երեխաների տեղափոխման համար ունեցել է բյուջե, այդ գումարը տրամադրել է պետությունը: Դպրոցն էլ գտել է տնտեսվարողին, կնքել պայմանագիրը: Հիմա արդեն յուրաքանչյուր աշակերտի հաշվով 200 դրամ պետությունը ծնողին գումար է հատկացնելու, ծնողն էլ գտնելու է վարորդին, որն իր երեխային կհասցնի դպրոց: Խնդիրը հենց այստեղ է, ծնողները նման գումարով ծառայություն մատուցող վարորդ չեն կարողանում գտնել:

Որքա՞ն գումար է նախկինում տրվել դպրոցներին: «Յուրաքանչյուրին իր աշակերտների թվին համապատասխան»,- տեղեկացրին մարզպետարանից: Գումարի հստակ չափ չգիտեն, սակայն նշում են՝ նոր կարգով հատկացվող ֆինանսավորումից էական տարբերություն չկա:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ կարգի փոփոխությունն իրականում կարող է նաև նորմալ հնարավորություն լինել շատ ծնողների համար.

«Հեռավոր գյուղերի պարագայում իրականում ընտանիքներն են տնօրինում էդ գումարն ու իրենց երեխաների տեղափոխումն իրականացնում են: Նման ընտանիքների դեպքում մոտեցումը նորմալ է, բայց ընտանիք կա, որ չի կարողանում այդ հարցը կարգավորել, և ուզում է, որ հին մեխանիզմը վերադառնա։ Բայց հիմա որ արդեն բանակցում են նախկինում փոխադրումն իրականացրած անձանց հետ, էս նոր կագով շահավետության առումով նրանց հարմար չէ, և իրենք հրաժարվում են իրականացնել նախկին աշխատանքը»։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք առաջարկել է Սարապատի համայնքապետը, մարզպետը շարունակում է քննարկումները ԿԳՄՍ նախարարության հետ, նախարարությունն էլ իր հերթին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, թե խնդրից տեղյակ են, այս պահին քննարկվում են լուծման հնարավորությունները:

Սարապատի համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց առաջարկել է 3 բնակավայրերի վարչական ղեկավարներին իրենց միջոցներով և նախկին հաշվարկով իրականացնել աշակերտների տեղափոխումը: Առաջարկն ընդունվել է որպես հանձնարարություն, և այս պահին Սալուտի, Հարթաշենի ու Վարդաղբյուրի երեխաներն առանց խնդիրների կարողանում են հասնել Մուսայելյանի դպրոց: Համայնքապետը, սակայն, նշում է, երկար չեն կարողանա այս տարբերակով աշխատել:

«Ամեն ամսվա վերջին կտան ցուցակը, թե յուրաաքանչյուր երեխա քանի օր է հաճախել դասի, դրանով էլ ներկա ամեն օրվա համար կվճարեն 200-ական դրամ։ Հաշվետվությունը կուղարկվի մարզպետարան, մարզպետարանը հաջորդ ամսի ֆինանսավորման հետ կիջեցնե նաև այդ գումարը։ Ես հմի չեմ պատկերացնե, ինչ կերպ կեղնի, մենք էս պահին հին ձևով կաշխատինք, երեխեքը պարտադիր դպրոց բդի հասնին, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց համայնքապետը:

Կարգը ոչ նոր է փոխվել, ոչ էլ մեկ-երկու ամիս առաջ: «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եվ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը եվ հանրակրթական դպրոցների կողմից ներկայացվող նախորդ ամսվա փաստացի հաճախումների մասին հաշվետվության ձեւը հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել  2020 թվականի փետրվարի 21-ին:

Արդյո՞ք հնարավոր չէր խնդիրն այդ պահին կամ դրան հաջորդած 7 ամիսների ընթացքում քննարկել, և այսօր չկանգնել փաստի առաջ: ՀԺ-ի այս հարցին պատասխանելով՝ Շիրակի մարզպետն ասաց՝  այդ ժամանակ խնդիրն ակնհայտ չէր:

«Կարգի փոփոխությունը գարնանն է եղել, բայց քանի որ դասեր չկային, ակնհայտ չէր, որ կար խնդիր: Իհարկե, կային տարբեր անորոշություններ: Հիմա քննարկում ենք: Մեր քննարկումները շարունակում ենք, որպեսզի ընդունելի մոտեցումներ գտնենք բոլոր կողմերի համար»,- վստահեցրեց Տիգրան Պետրոսյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2657 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը