Երևան
12 °C
Այս տարի ՀՀ Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում՝ բացահայտելով քաղաքը որպես տուրիստական կարեւոր երթուղի: Սակայն համավարակը խառնեց բոլոր պլանները: Սեպտեմբերի 21-ը կնշվի վիրտուալ, բայց ավելի բովանդակալից ու հագեցած: Նկարահանումներ են արվել թռչնի թռիչքի բարձրությունից: Տեսախցիկը ֆիքսել է մեր կորուսյալ մատուռները, բազմադարյա եկեղեցիներն ու ամրոցները, ինչպես նաեւ բնության սեփական ստեղծագործությունները՝ դաշտերն ու լեռները:
Առաջին ալիքի եթերը սեպտեմբերի 21-ի առավոտից լցվելու է բոլոր այն խորագրերով, որոնք արդեն ներկայացվել են տոնական միջոցառումների մասին տեղեկություններ հրապարակող «ՀՀ անկախության օր» ֆեյսբուքյան էջում:
Հետեւելով նախորդ տարի որդեգրած՝ միջոցառումներն ապակենտրոնացնելու նպատակին, այս տարի, իրավիճակից ելնելով, Անկախության օրվա համար երիտասարդ, տաղանդավոր դերասանները Վանաձորի յուրօրինակ ու կոլորիտային 8 վայրերում բեմականացրել են անկախության տարիների ընթացքում գրված տողերը։ Արդյունքում անկախության սերնդի մտքերն ու ստեղծած պոեզիան կտարածվի Վանաձորի մթնոլորտում՝ քաղաքին տոնական գույներ փոխանցելով։
Այդ օրը 11 տարբեր համերգ է սպասվում` նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում: Հեռուստադիտողը բարձարաճաշակ երաժշտություն կվայելի համեմված Հայաստանի գեղատելիս, տեղ -տեղ նաեւ չբացահայտված վայրերի կադրերով:
Սյունիքում գտնվող Տոլորսի ջրամբարի մասին գուցե շատերն են լսել, բայց, հավանաբար, քչերը կիմանան ջրի տակ մնացած եկեղեցու՝ Սուրբ Հռիփսիմեի մասին: Բազիլիկ տիպի եկեղեցին կառուցվել կամ վերակառուցվել է 1861-ին, բայց դրա շրջակայքի խաչքարերից կարելի է ենթադրել, որ հիմքում ավելի հին կառույց է։ Սեպտեմբերի 21-ին եթերում կտեսնենք Հայաստանի անծանոթ անկյուններից շատերը՝ այդ թվում եւ Սուրբ Հռիփսիմեն:

«ՀՀ անկախության օր» էջից տեղեկանում ենք, որ օրինակ Նորայր Քարտաշյանի ու «Մենուա» խմբի համերգը կազմակերպել է կիսավեր «Երերույքի» տաճարում: Այդ տաճարն իր տեսակով համարվում է մեր երկրի հնագույն եկեղեցիներից մեկը, հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում: Իսկ թե ինչպես է հնչելու բենդի երաժշտությունն Անիի բաց նարնջագույն տուֆից կառուցված պատերից այս կողմ, պարզ կդառնա սեպտեմբերի 21-ին:
Նարեկ Հախնազարյանին Էլ կլսենք Աժդահակի գագաթից: Հսկայական թավջութակն ուսին նա բարձրացել է ծովի մակերեւույթից 3597 մ բարձրության վրա՝ կատարելու Անկախության օրվա համար հատուկ կազմված ծրագիրը:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը կլինի Օպերային թատրոնի կտուրի վրա, իսկ «Կարին» անսամբլի ելույթի համար ընտրվել է Դեբեդի կիրճը, որը եթե չեք էլ տեսել, ապա գոնե կհիշեք Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմից: Դե իսկ Գագիկ Գինոսյանի հիմնադրած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի մասին գրեթե անհնար է լսած չլինեք. համույթի գլխավոր նպատակներից է հայ ավանդական մշակույթի պահպանումը, ինչի մասին վկայում են հենց այն ազգագրական պարերը, որոնք խումբը տարիներ շարունակ կատարում է:
Հայտնի Անապատ քարանձավը, երգն ու անտառներով շրջող Իվետա Մուկուչյանը եւս լցնելու են Անկախության օրվա եթերը: Երգչուհին նկարահանվել է Լաստիվերում, համերգի ընթացքում այդ վայրը բոլորովին նոր տեսանկյունից կբացահայտենք:

«ՌՕԴ-54/2.6» կամ «Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ». այսպես է կոչվում այն վայրը, որտեղ նկարահանվել է «Բամբիռ» խմբի համերգը: Այն գտնվում է Արագածոտնում, Օրգով եւ Տեղեր գյուղերի միջեւ: 2002-ից պաշտոնապես համարվում է պատմամշակութային արժեք: «Բամբիռի» երաժշտության մասին, կարծում ենք՝ պատմելու կարիք չկա: Ռադիոդիտակի հայելու մակերեսը չվնասելու համար նկարահանումների ընթացքում (ռետինե տակդիրների օգտագործմամբ) պահպանվել են անհրաժեշտ բոլոր կանոնները:

«Գեղարդ» երգեցիկ խմբի ելույթն այլուր, քան Գեղարդի վանքում պատկերացնել, տոնական միջոցառումների կազմակերպիչները չէին կարող: Խումբը հայտնի է V-XV դդ. հայ միջնադարյան մոնոդիաների, hայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի խմբերգային մշակումների, դասականների ու ժամանակակից կոմպոզիտորների, ինչպես նաեւ oտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ:

«Անկախությունն առաջին հերթին սահմանի ու սահմանը պահող զինվորի մասին է: Մեր տղաների, հայոց մարտունակ բանակի, դրա շնորհիվ նվաճած ու պահպանվող խաղաղության մասին է: Այս խորագրի շրջանակում շրջելու ենք սահմանային զորամասերով՝ հավաքելու Անկախության 29-ամյակի առթիվ զինվորների սրտանց ողջույններն ու բարեմաղթանքները: Խոստանում ենք անկեղծ կադրեր, որտեղ կտեսնեք նրանց պարզ ու անմիջական առօրյան»,- կարդում ենք ՀՀ անկախության օր էջում:

Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան եւ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը Հայաստանի եռագույնի գույներով կլուսավորվեն: Թե կոնկրետ որ ժամին՝ պարզ կլինի ավելի ուշ: Եռագույնով է լուսավորվելու Նիգարայի ջրվեժը եւս:

Եվ վերջում՝ «Մեր հողերը» խորագրի շրջանակում հանրությանը կառաջարկվի բացահայտել հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը: Այս ամենը եթերում կլինի 7 ժամվա ընթացքում, այնպես որ կազմակերպիչներն առաջարկում են ազատել ոչ աշխատանքային երկուշաբթին ու պատրաստվել դիտելու վիզուալ ամենահետաքրքիր եթերներից մեկը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT