Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել

26/12/2024 schedule15:42

Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։

Նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։

«Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե էր պետք, ներկայումս նշված մանևրը կատարելու համար պահանջվում է 1,5-2 րոպե»,- հայտնել է ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչության ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հրանտ Ավետիսյանը:

Վարորդներին առաջարկվող հետադարձի նոր ուղղության նպատակը տվյալ հատվածում առավել հարմարավետ երթևեկության կազմակերպումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխումն է։ Սա թույլ կտա նաև խուսափել ճանապարհի բեռնվածությունից։

Նախքան փոփոխության կիրառումը՝ ուսումնասիրությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև հետիոտների հարմարավետությանն ու անվտանգությանը։

Հենց այդ նպատակով էլ արդեն իսկ տեղադրված հետիոտնային կանչով լուսացույցերը պահպանվել են։ Միայն այս տարի Մ4 միջպետական ավտոճանապարհի նշված հատվածում հետադարձի ժամանակ տեղի է ունեցել 15 պատահար, այդ թվում՝ մարմնական վնասվածքով։

Այս տարի ՆԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ՝ երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքում։

Մասնավորապես՝ լուսացույցերով են կահավորվել Նալբանդյան-Իսահակյան, Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկները։

Միակողմանի երթևեկության են անցել Մոսկովյան փողոցը՝ Մոսկովյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկից մինչև Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Ավետիք Իսահակյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա։

Փոփոխություններ են կատարվել նաև Գրիգոր Լուսավորիչ– Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտա խաչմերուկում։

Տրանսպորտային միջոցների թողունակությունն ավելացնելու նպատակով մասնավորապես Ագաթանգեղոսի փողոցի կողմից արգելվել է հետադարձը,ավելացվել է ևս մեկ գոտի՝ դեպի աջ։ Նույն խաչմերուկում Գրիգոր Լուսավորչի փողոցի կողմից ավելացել է ևս մեկ գոտի դեպի Ագաթանգեղոսի փողոց իսկ աջ՝ դեպի Արշակունյաց պողոտա թույլատրվում է երթևեկել միայն 1-ին գոտուց։

Արգիշտի-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում հետիոտային անցումը տեղափոխվել է Մյասնիկյանի արձանի հարակից հատված։

Փոփոխություն է կատարվել նաև Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-Իսակովի պողոտա խաչմերուկում։

Հաղթանակի կամրջի կողմից առանձնացվել է ևս մեկ գոտի Աթենքի փողոցի ուղղությամբ, իսկ մյուս 2 գոտին՝ դեպի Իսակովի պողոտա։

Լուսացույցերով են կահավորվել նաև Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան, Բագրևանդի-Թևոսյան, Գարեգին Հովսեփյան-Դավիթ Բեկի, ինչպես նաև Եղբայրության-Մանթաշյան խաչմերուկներում։

Նախկինում չկարգավորվող հետիոտնային անցմանը Առնո Բաբաջանյան փողոցում փոխարինել է հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույց։

Այսպիսով, ի նպաստ վարորդների և հետիոտների իրականացված փոփոխությունները երաշխավորում են առավել համակարգված ու անվտանգ միջավայր՝ ապահովելով հարմարավետ և անվտանգ երթևեկություն բոլորի համար։

ՆԳ նախարարությունը մշտադիտարկում է երթևեկությունը մայրաքաղաքում և մարզերում՝ ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ երթևեկության կարգի ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
690 դիտում

ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում 1 անձ ձերբակալվել է

Պետությունը իր քաղաքացիների կողքին է. Պապոյանը և Խուդաթյանը հանդիպել են սյունիքցիների հետ, գիշերել Խնածախում

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ Երևանում և մարզերում. մասնակիցները կպարեն քոչարի և վերվերի

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին. ինչ հարցեր են քննարկվել

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հնդկաստանում Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը հարձակվել է մրցավարի վրա. տեսանյութ

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կաշառքի գործով ապացուցողական գործողություն է իրականացվել

Նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք. ՄՊՀ-ն հրապարակել է 2024 թվականի գործունեության հաշվետվությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Դոլարն էժանացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը. լուսանկարներ

Գրիգորյանը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան. Վրաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վարչապետի որոշմամբ՝ Արմավիրի փոխմարզպետ է նշանակվել

Բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին

Պետության թշնամին պետք է լինել՝ հայտարարելու համար, թե 2020-ի պատերազմը սկսել է հայկական կողմը. Չախոյան

Վարչապետը հյուրընկալել է Վրաստանի նախագահի պատվիրակությանը. տեսանյութ

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու

Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

Եթե 70-80-ականների զենքերը լավն են, ինչո՞ւ այստեղ չաշխատեցին. հարցին պետք է լինի հստակ պատասխան. Սահակյան

Բերման է ենթարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Վարչապետի որոշմամբ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել

Հայկ Սանոյանն ազատվել է պաշտոնից

Քո մարտունակ բանակն այն բանակն էր, որի նախարարներն ու շտաբի պետերը արդեն 7 տարի փախած են երկրից․ Բաբաջանյան

Կցրտի 8-10 աստիճանով, այնուհետև ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Բացահայտվել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետև նաև մրցավարական գործունեություն կծավալի

Հայաստանը բարձր է գնահատում խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը. ՀՀ նախագահ

Ի՞նչ վիճակում են Գյումրիի խոշոր ավտովթարից տուժածները. նրանցից մեկը երեխա է. տեսանյութ

Դեսպան Քվինը հանդիպել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

Լոռիում մայրը 4 ամսական երեխային կաթ է տվել, գնացել աշխատանքի, եկել տուն և որդուն հայտնաբերել մահացած

«Կրթվելը նորաձև է» շարժումը մեծ աջակցություն է վայելում, սակայն կա մոտ 50 չարացած և ագրեսիվ մարդ. Հակոբյան

Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում

Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ

Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Գյումրիում բախվել է 5 մեքենա, հրդեհի վայր մեկնող հրշեջ «Կամազ»-ը կողաշրջվել է. կան զոհ և 4 վիրավոր

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հաշտության համաձայնություններով Հայաստանին է փոխանցվել 1 միլիոն 803 հազար դոլարին համարժեք դրամ. վարչապետ

Պայթյուն Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. վնասվել են ավտոմեքենաներ, արևային պանելներ