Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. նախագահի ուղերձը

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձէ հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ մեր կարևորագույն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

1991թ. սեպտեմբերի 21-ին, միասնաբար և վստահ «այո» ասացինք անկախությանը։

Այն երազանքները, որ ունեինք անկախության ձգտելիս և անկախություն հռչակելիս, իրականություն են ի դեմս մեր անկախ պետականության։

Սակայն այս ճանապարհը շարունակվում է: Մեզ համար, որպես ժողովուրդ ու պետություն, շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։

Դրա համար պետք է ունենանք հստակ տեսլական, իրականանալի ծրագիր, ինչպես նաև հաստատուն կամք։ Ապագան ծնվում է սրանցից բխող որոշումների ու ջանքերի, մեր մտածողության ու գիտակցության, մեր աշխատանքի հանրագումարում՝ հենվելով մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր պատմության, մեր ժառանգության վրա։

Միայն իր անցյալն ու ավանդույթները, մշակույթն ու լեզուն չմոռացող և գնահատող, առաջ նայող և ժամանակը զգացող անհատը, հասարակությունը, ժողովուրդը կարող են զարգացնել ինչպես իրենց հոգևոր ու նյութական, այնպես էլ իրական և վիրտուալ աշխարհը։

Որքան էլ աշխարհը փոխվի, նրա հիմքերի հիմքը միշտ լինելու են բարությունը, գթասրտությունը, արդարության ու ճշմարտության ձգտումը՝ այն ամենը, ինչի վրա հիմնված է մեր ազգային արժեհամակարգը։

Մեր եղբայրները և քույրերը՝ զինվոր թե ազատամարտիկ, բժիշկ թե մտավորական, հողագործ թե գրող Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, բոլոր նրանք, որոնք պայքարել, նվիրվել են Հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին, որոնք զոհվել են հանուն նրա անկախության, պատգամում են մեզ բոլորիս՝ ոչինչ չխնայել ներկայի և ապագայի համար։

Խոնարհվում եմ նրանց առջև։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր կողքին կրկին նվիրյալներ ունենք, որոնք պահում են մեր մշակույթի ու գիտության, մեր առողջության ու կրթության սահմանը, որոնք մեր ազգային ինքնության և արժեքների կրողն ու պաշտպանն են, որոնք իրենց ջանքն են ներդնում հայրենիքի հզորացման, հայրենի հողի անվտանգության համար՝ զինվորականից մինչև բուժաշխատող, գիտնականից մինչև ՏՏ մասնագետ, հեռավոր գյուղի ուսուցչից մինչև մանկապարտեզի դաստիարակ, ցորեն աճեցնողից մինչև հացթուխ, երաժշտից մինչև մարզիկ, նորարարից մինչև հնագետ...

Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր բարությունից ու հանդուրժողականությունից։

Պետք է համախմբվենք։

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքն ու պատկերացումները։

Անկախության օրը պետք է լինի մեր համազգային միասնության խորհրդանիշը:

Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն։

Խաղաղություն ու բարեկեցություն մեր Հայրենիքին և ժողովրդին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ միասնական հայ ժողովուրդը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Աստված պահապան բոլորիս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2126 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը