Երևան
12 °C
Ծնողները՝ դիմակներով, փոքրիկները՝ միայն ժպիտով: Հայաստանի առաջին՝ Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը կիրակի բացեց 85-րդ թատերաշրջանը:
Այդ օրվա համար վաղուց պլանավորված ճոխ միջոցառում էին նախատեսել, բայց համավարակի պատճառով տոնի մասշտաբները փոքր-ինչ սեղմել են: ՀԺ-ի հետ զրույցում տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանն ասաց՝ անկախ այդ հանգամանքից, այսօր իրենք երջանիկ են:
«6 ամիս ներկայացում չենք խաղացել դահլիճում, մեր փոքրիկ ու իմաստուն հանդիսատեսին հանդիպել ենք օնլայն հարթակում միայն: Ճիշտ է մեծ դիտումներ ունեինք, բայց մեզ համար իրական կյանքն ու աշխատանքը սա է. հանդիպել երեխաներին, նայել նրանց աչքերի մեջ, ժպտալ միմյանց փոխադարձաբար, նրանցից էներգիա ստանալ, վերաբերմունքի արժանանալ: Կարճ ասած՝ ապրել: Վերջին ներկայացումը մարտի 1-ին էինք խաղացել, ու սկսվել էր համավարակի թոհուբոհը»,- հուզմունքը չի զսպում տնօրենը:


Դրսում մուլտհերոսների հետ երգել-պարելուց հետո բոլորին դահլիճ հրավիրեց «Անճոռնի բադիկը»: Ներկայացումը թատրոնի խաղացանկում իր հստակ տեղն ունենալուց զատ, նաև կարևոր դեր ունի դաստիարակչական առումով: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լևոն Բաղդասարյանն ասում է՝ յուրաքանչյուր ներկայացման մեջ երեխան պետք է իրեն տեսնի, իր արարքները, դրանց հետևանքները, պետք է կարողանա դաս քաղել: Սա է իրենց առաքելությունը՝ կրթել փոքրիկներին, միայն մանուկներին հասանելի լեզվով իրենց խաղընկերների՝ տիկնիկների միջոցով:





Դահլիճ մտնելուց առաջ կարևոր մեկ գործողություն՝ նախ՝ ախտահանում, հետո՝ ջերմաչափում, և բարի դիտում: Դահլիճում արդեն՝ լույսեր ու գույներ, տիկնիկներ, զարմանքից ու ուրախությունից փայլող մանկական աչքեր:








Տնօրենն ասում է՝ իրենց առաջիկա ծրագրերում դահլիճի վերանորոգում են նախատեսում: Բեմն անցյալ տարի են նորոգել, թարմացրել: Աշխատանքի ծավալը մեծ է, ֆինանսական խնդիրը Գյումրու քաղաքապետարանն է հոգալու: Ընթացքում էլ թատրոնի կողքին կանգնած սրտացավ մարդկանց ջանքերով ինչ կարողանում, վերանորոգում ու ավելացնում են, բացը լրացնելով՝ շարժվում դեպի հարյուրամյակ:
Այս ընթացքում զրոյական բյուջեով, բայց կարողացել են կարևոր քայլեր անել: «Կարողանանք մեր ունեցած պարտքերը մեր հնարավորության սահմաններում զրոյացնել»,- ընդգծում է Արմենուհի Մանուկյանը:




Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT