Երևան
12 °C
Անձամբ ինձ համար այդ հանրահավաքը կազմակերպելու պատճառաբանությունները անհիմն են: Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին:
Մակունցը նշեց՝ իրեն չի անհանգստացնում այդ հանրահավաքը:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ այդ ուժերը հանրային մոբիլիզացիա ապահովեն, Մակունցը նշեց, որ չի ուզում կանխատեսումներ անել: «Կսպասենք, կտեսնենք»:
«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ Լիլիթ Մակունցը անդրադարձավ նաև Անկախության օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Հայաստանի՝ մինչև 2050թ.-ի ռազմավարությանը և այդ ռազմավարության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության արձագանքին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, հիշեցնենք, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այդ ռազմավարությունը բաժակաճառ էր անվանել և համեմատել «Գեբելսյան ստի» հետ, որ ինչքան մեծ լինի սուտը, այդքան դրան հեշտ է հավատալ:
«Մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն պատկերացրել, թե ինչպես կարող է մեր պետությունը ունենալ զարգացման ռազմավարություն, ես կարծում եմ՝ կարելի է սպասել, որ նաև նման արձագանք կտան, այնպես որ առաջիկայում իրենք, կարծում եմ, հաղորդակցում են պլանավորում հանրության հետ, թող ներկայացնեն հանրությանը, որ իրենք չեն հավատում պետության զարգացման համար պլաններին, չեն հավատում, որ պետք է մարդիկ և ընդհանրապես հայ ժողովուրդը ունենան որևէ երազանք»,- նշեց Մակունցը:
Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական այդքան երկարաժամկետ պլանով ռազավարության մշակումը, Մակունցը նշեց՝ պետության առաջնորդները պետք է իրենց առջև ունենան նման տեսլական և ունենան մաքսիմում նշաձող: «Եթե մենք վերացարկվենք պետության կառավարումից, ցանկացած ընկերության կառավարում, նույնիսկ սովորական ծրագրի կառավարումը, ղեկավարումը ենթադրում է կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորում, և սա այն ճիշտ մոտեցումն է, որը քեզ մոտեցնում է քո վերջնանպատակին: Սկած ամենափոքր նպատակներից՝ մինչև ամենամեծին: Եվ ես չեմ կարողանում հասկանալ, թե որն է խնդիրը, որ այդ թվում պետության կառավարման համար պետք է դրվեն կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ»:
Անդրադառնալով ռուսական «Դոսյե» կենտրոնի հետաքննությանը՝ Մակունցը նշեց՝ սեփական երկրի շահերը չներկայացնող կամ շահերի դեմ աշխատող կամ ցանկացած այլ պետության շահերը սպասարկողներին ինքը չէ, որ գնահատական պիտի տա: «Դարերով այդ մարդկանց գնահատականը հնչեցրել են, և այդ մարդիկ ունեն հստակ դավաճանի պիտակ: Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին և իրավական առումով հարցի արձագանքին, ապա նախորդ օրը Ազգային անվտանգության ծառայության տնօրենն այդ հարցին արձագանքել է»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT