Երևան
12 °C
Համաձայն ԱՄՆ Գանձապետարանի ստորաբաժանումներից մեկից տեղի ունեցած բանկային փոխանցումների մասին վերջին արտահոսքի, «Իսրայելի օդատիեզերական եւ ավիացիոն արդյունաբերություն պետական ընկերությունը» 155 միլիոն դոլար է փոխանցել 2 ընկերությունների, որոնցից օգտվել եւ որոնք որպես գաղտնի ֆոնդ են օգտագործել Ադրբեջանի ավազակապետական վերնախանվի ներկայացուցիչները. ավելի կոնկրետ՝ դրանք եղել են ադրբեջանական պաշտոնյաներին ծառայող օֆշորային ընկերություններ:
Այս մասին գրում է Times of Israel-ը՝ նշելով, որ իսրայելական պետական Israel Aerospace Industries-ին վերաբերող բանկային փաստաթղթերը բաղկացած են ավելի քան մեկ տասնյակից ավելի կասկածելի գործունեության մասին հաշվետվություններից, որոնք գերմանական Deutsche Bank- ը ներկայացրել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության (FinCEN) ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանց՝ 2012-2014 թվականներին: Այսինքն, խոսքն այդ տարիներին իրականացված գործարքների մասին է:
Այս տեղեկությունները հայտնի ու հրապարակային են դարձել FinCEN-ից հազարավոր գաղտնի բանկային փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնք BuzzFeed լրատվական կայքը փոխանցել է «Հետաքննող լրագրողների կոնսորցիումի» ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջազգային 108 այլ զանգվածային լրատվամիջոցների եւ աշխարհի տարբեր կետերում աշխատող ավելի քան 400 լրագրողների:
Անհասկանալի է, թե ինչու կամ ինչ ծառայությունների համար է Israel Aerospace Industries պետական ընկերությունը գումարներ փոխանցել ադրբեջանական օֆշորային հաշիվներին, սակայն այդ փոխանցումների մասին հայտնի է դարձել, երբ դրանք կասկածներ են հարուցել Deutsche Bank-ի աշխատակիցների կողմից, որոնց հանձնարարված է եղել հետեւել տարանցիկ փոխանցումներին, որոնք որեւէ կերպ կարող են կապված լինել փողերի լվացման կամ ֆինանսական ահաբեկչության հետ: Նշվում է, որ արտահոսքի համաձայն, տրանզիտային հաշիվներով ավելի քան 2 տրիլիոն դոլար է լվացվել ամերիկյան ֆինանսական համակարգերի օգնությամբ: Ուշադրության արժանացած փաստաթղթերում կան հիշատակումներ իսրայելցի գործարարների, ընկերությունների ու բանկերի մասին՝ կապված վերը նշված գործարքների հետ:
Deutsche Bank բանկի փաստաթղթերում ադրբեջանական օֆշորային ընկերությունները նշված են Jetfield Networks եւ Larkstone անուններով։ Առաջինը հիմնադրվել է 2009 թվականին Նոր Զելանդիայում, ապա գրանցումը փոխվել է՝ դառնալով Մարշալյան կղզիներ։ Երկրորդ ընկերությունը գրանցված է Էստոնիայում։ Երկուսի սեփականատերն էլ 59-ամյա Ջավիդ Հուսեյնովն է՝ Ադրբեջանի քաղաքացի:
Օֆշորային գործարքների կասկածներն ավելի են հաստատվում, երբ հայտնի է դառնում, որ Հուսեյնովի հիմնադրած ընկերություններից առաջինը՝ Jetfield Networks-ը, Նոր Զելանդիայից Մարշալյան կղզիներ է տեղափոխվել 2012-ի փետրվարին՝ հենց այն նույն ժամանակահատվածում, երբ առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչու սարքերի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման եւ սպասվող գործարքների մասին։ Նշվում է, որ իսրայելական պետական ընկերությունը 155 միլիոն դոլար գումարը փոխանցել է 2012 թվականին խոշոր պայմանագրի ստորագրումից հետո։ Գործարքին քաջատեղյակ աղբյուրը հայտնել է, որ պայմանագրով նախատեսված չի եղել միջնորդ կազմակերպությանը գումարի փոխանցում: Իսրայելական մեկ այլ լրատվամիջոցի՝ Haaretz-ի փոխանցմամբ, ըստ Aerospace Industries ընկերության, Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սպառազինության ձեռքբերման գրեթե 2 տարի շարունակված բանակցությունները ընթացել են լիակատար գաղտնիության պայմաններում, դրանց մասին իմացել են միայն ընկերության մի քանի ղեկավար անդամներ: Հայտնի է, որ Բաքվի հետ կնքված զինաեւտրային պայմանագիրը խոշորագույններից է եղել ընկերության պատմության մեջ: Ադրբեջանաիսրայելական պայմանագրի ընդհանուր արժեքը 1 միլիարդ 600 միլիոն դոլար է կազմել։
2014 թվականի դրությամբ իսրայելական ընկերությունը Jetfield Networks -ին փոխանցել է ընդհանուր առմամբ 116 միլիոն դոլար, իսկ եւ Larkstone-ին՝ 39 միլիոն դոլար։ Այս 2 ընկերությունների մասին հայտնի է դարձել 2017 թվականին, երբ բացահայտվեց ադրբեջանական փողերի լվացման խոշոր գործը: Խոսքը Ադրբեջանի իշխող վերնախավի կողմից եվրոպական բանկերի միջոցով ավելի քան 2,5 միլիարդ դոլարի լվացման մասին է: Այս ընկերությունների գումարներով ու փոխանցումներով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք ապրանքներ են ձեռք բերել, ինչպես նաեւ տարատեսակ նպատակներով վճարել մի շարք երկրների քաղաքական գործիչների։
Այս բոլոր գործարքներում կան ներգրավված եվրոպական բանկեր եւս: Դրանցից առնվազն մեկի՝ գերմանական Deutsche Bank-ի մասի, ինչպես վերը նշվեց, հայտնի է: Հենց գերմանական բանկն է առաջինը ահազանգել կասկածելի գործարքների մասին՝ պնդելով, որ առնվազն տարակուսելի է մատուցվող ծառայությունների դիմաց նման խոշոր գումարների փոխանցումը: Օրինակ, որպես ծառայությունների տեսակ նշվել են խորհրդատվությունները, միջնորդությունները, որոնք չէին կարող արժենալ տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Israel Aerospace Industries-ի պաշտոնյաները, լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել են, որ գործարքները կատարվում են գաղտնի՝ բացառապես ընկերության ղեկավար կազմի գիտությամբ եւ իրենք մանրամասներ հայտնել չեն կարող, սակայն բացառել են ապօրինի գործարքները՝ նշելով, որ աշխատում ենբացառապես օրենքի շրջանակներում:
Վերջում հիշեցնենք, որ Ադրբեջանի սպառազինության մեջ իսրայելական անօդաչու թռչող սարքերը, դրոններն ու այլ զինտեխնիկա լայն կիրառում ունեն: Միայն այս տարի Ադրբեջանի կողմից այս տարի կիրառված իսրայելական արտադրության Thunderbolt, Orbiter 3 եւ SkyStriker անօդաչուները խոցվել են հայկական ԶՈՒ-ի կողմից:
Վերջերս Jerusalem Post-ի հրապարակումներից մեկում նշվում էր, որ անօդաչու սարքերի տվյալների բազայի (Drone Databook) ամենավերջին հրատարակության մեջ, որը կազմել է Բարդ քոլեջի (Bard College) անօդաչու սարքերի ուսումնասիրության կենտրոնը, ասվում է, որ Ադրբեջանն ունի եծ խմբաքանակներով 8 տարբեր տեսակների ԱԹՍ-ներ, որոնք բոլորը ձեռք են բերվել Իսրայելից: Դրանք ներառում են Aerostar-ը, Orbiter 1K-ն եւ Orbiter 3-ը՝ Aeronautics ընկերությունից։ Դրանցից երկրորդը կամիկաձե դրոն է, որը ոչ միայն գտնում է թիրախը, այլեւ գտնելուց հետո վերածվելով հրթիռի, խոցում է այն: Նույն հրապարակման մեջ նշվում է, որ դեռ 2011-ին է Ադրբեջանն Իսրայելից գնել անօդաչուներ, այնուհետ թարմացրել դրանք 2012-ին, 2014-ին, 2016-ին ու 2019-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT