Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ( ՀՊՏՀ) այսօր տեղեկություն էին տարածել, որ բուհում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը, մինչեւ Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը:

Բուհի հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում ոմանք հարց էին ուղղել՝ արդյո՞ք օրինական է այսպես գործադուլ իրականացնելը:

Նկատենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 74-րդ հոդվածում նշված է, որ նախատեսվող գործադուլի մասին արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլը սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ: Տեղեկացման հետ միաժամանակ գործատուին է ուղարկվում սույն հոդվածով սահմանված կարգով ընդունված որոշումը` կցելով առաջադրված պահանջները: 

Հավելենք նաեւ, որ նույն օրենսգրքով՝ մինչեւ գործադուլ սկսելը կարող է կազմակերպվել նախազգուշական գործադուլ: Այն չի կարող շարունակվել երկու ժամից ավելի: Այդ գործադուլի մասին գործատուն պետք է գրավոր տեղեկացվի ոչ ուշ, քան երեք օր առաջ:

Արդյո՞ք բուհը պահպանել է այս ամբողջ ընթացակարգը: ՀՊՏՀ լրատվական բաժնից մեզ պատասխանեցին, որ գործադուլ չի հայտարարվել, կոլեկտիվը պարզապես բողոքի ակցիա է իրականացնում:

ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը դադարեցնելուն անդրադարձել է բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

«Հարգելի՛ Կառավարություն, իրավապահ մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել 6 հազար ուսանողի կրթության սահմանադրական իրավունքը կոպտորեն ոտնահարող այս ծանր հանցագործության մի քանի կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ֆեյսբուքյան էր էջում գրել էր նա:

Մեկնաբանություններում մի շարք օգտատերեր հրապարակել էին լուսանկարներ, որտեղ նշված էր. «դասախոսը պետք է լինի լսարանում»:

Հայրապետյանը գրառումներ կատարել էր նաեւ երեկ, երբ ՀՊՏՀ դասախոսներն ու մի շարք ուսանողներ երթով շարժվել էին դեպի ՀՀ կառավարություն՝ դարձյալ նույն պահանջով՝ հաստատել ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ հաղթող էր ճանաչվել Դիանա Գալոյանը: Հայրապետյանը նաեւ հրապարակել էր սքրինշոթեր:

Նկատենք, որ երեկ ՀՀ կառավարությունից երթի մասնակիցներին հայտնել էին, որ նրանց կպատասխանեն ավելի ուշ: Այսօր դեռ այդ պատասխանը չկար: 

Բուհում ուսումնական գործընթացի դադարեցմանն անդրադարձել է նաեւ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Արձանագրենք, որ վարչական լծակներ կիրառելով այսօրվա ՀՊՏՀ ռեկտորատը (կասկածելի է, թե արդյոք որքանո՞վ է օրինական) մոտ 6 հազար ուսանողի զրկել է կրթության սահմանադրական իրավունքն իրացնելուց։ Ի՞նչ իրավունքով, օրենքի ո՞ր կետով եւ ում հետ է սա համաձայնեցված»,- գրել է պատգամավորը:

Հավելենք, որ սույն թվականի հուլիսի 17-ի մրցույթվ ռեկտորի պաշտոնում ընտրված Դիանա Գալոյանի ֆեյսբուքայն էջում եւս կան սատարող մեկնաբանություններ: Բուհի ուսանողները նշում են, որ պայքարում են իր հետ միասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2594 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին