Նոր կազմավորվող պարեկային ծառայության դիմորդները ֆիզիկական պատրաստականության ստուգումներ են անցել (տեսանյութ)

24/09/2020 schedule20:42

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել նոր ձևավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիների ստուգման երկրորդ փուլը:

Մինչ ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա տևողությամբ ուսուցման ծրագրին մասնակցելը, ստուգվել է դիմորդների ֆիզիկական տվյալները: Կարևորվում է ուժը, արագությունն ու դիմացկունությունը:

Այդ որակները ստուգվում են երեք մարզական վարժություններով՝ ձգում պտտաձողին, կանայք և աղջիկները ձգումների փոխարեն ուժային համալիր վարժություններ են կատարում, նաև 100 և 1000 մետր վազք:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Այս պահին ոստիկանության կրթահամալիրում ընթանում է նոր ձևավորվող պարեկային ծառայության համար, պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության ստուգումների երկրորդ փուլը, այն է` ֆիզիկական պատրաստականության ստուգում: Դրան նախորդել է առաջին փուլը` համակարգչային թեստավորումը, որով ստուգվում էր դիմորդների մասնագիտական պիտանելիությունը ոստիկանությունում աշխատելու համար: Իսկ այս փուլին հաջորդելու է հարցազրույցը՝ հոգեբանի ներգրավմամբ»,-ստուգման գործընթացը մեկնաբանել է ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ Միսակ Մարկոսյանը:

Ընդունելության մասնակիցները ստուգման այս փուլում, սահմանված ժամանակում, պետք է հաղթահարեին 1000 մետրը: Ֆիզպատրաստականության ստուգման գործընթացին հետևել են  ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը:

«Ունենալու ենք նոր տեսակի ոստիկանություն, ինչը հասարակության մեջ փոխելու է ձևավորված կարծրատիպերը: Ոստիկանության նոր կերպար ենք ունենալու, սրանով էլ պայմանավորված կլինի նաև նոր դիմորդների քանակական աճ: Բացի այդ` տեսնելով, թե դիմորդներն ինչ պատրաստականություն են անցնում և, հետագայում պարեկային ծառայող դառնալով, ինչ սոցիալական ապահովվածության երաշխիքներ ունեն, վստահ եմ, որ դիմորդների քանակը հետզհետե կավելանա»,-ասել է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Նոր պարեկային ծառայությունից ակնկալիքները մեծ են, որովհետև սրանով ոստիկանության ծառայության նոր որակ և նշաձող ենք սահմանում: Որպես արտաքին ծառայություն, էականորեն ընդլայնված են այս ծառայության գործառույթները: Այդ գործառույթների իրականացման մեթոդաբանությունը, դրանց տակտիկաները, քաղաքացիակենտրոն, իրավունքահենք բնույթը, պրոֆեսիոնալիզմն այն կարևոր չափանիշներն են, որոնց ապահովմամբ պետք է ծառայությունը հաջողի»,-նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1435 դիտում

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը

Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը

Ստամբուլում հրդեհ է բռնկվել քիմիական նյութերի պահեստում. տեսանյութ

9:0. Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը. տեսանյութ

Դադարեցվել է Արմավիրի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը

Հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբինյանն ու Քըլըչը

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների մեծ մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա

Չինաստանի ամենահայտնի պետական հիմնադրամի` «Soong Ching Ling»-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել

Վրաերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Բնակարան կամ շքեղ ավտոմեքենա ունեցող ԼՂ ընտանիքը չի կարող օգտվել աջակցության լրացուցիչ ծրագրից․ Հարությունյան

Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը

ԼՂ ընտանիքների որոշ խմբերին ապրիլի 1-ից 40-հազարական դրամ կտրվի․ ովքե՞ր կարող են դիմել․ մանրամասներ

Անթալիայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Ավտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից

Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն

Սարիկ Մինասյանը Գյումրիում ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն է․ Տիգրան Ավինյան

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը

Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյան

Գալյանն ԱՄՆ-ում Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով

Պատերին՝ բորբոսներ, կոռոզիայի հետքեր. պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել Երևանում և մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Բաղդասարյան

Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատել հայ գերիներին

Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Արայիկ Հարությունյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները

Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանը ներկայացրել է պահուստային ծրագրի կարևորությունը և մանրամասները

Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է

Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը

Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար. Բոչորիշվիլի

ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են

Ադրբեջանի ՊՆ-ն չի դադարեցնում ապատեղեկատվությունների շարքը. հայկական կողմը հերքում է

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Հունաստան

Զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կայցելի Հայաստան

Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել

Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքև

Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը