Երևան
12 °C
Այսօր՝ 10:30-ին, Սահմանադրական դատարանում վերսկսվել է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցի քննարկումը:
Աշխատակարգային նիստը, որի ընթացքում պիտի ընտրվեն ՍԴ նախագահը և փոխնախագահը, սկսել է չորեքշաբթի օրը: Մինչ այսօր ՍԴ դատավորները քննարկել են նիստը դռնբաց անցկացնելու հարցը: Երեկ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել էր դատավոր Երվանդ Խունդկարյանը, և այսօրվա նիստին պետք է տեղի ունենա քվեարկությունը: Օրակարգում է նաև փոխնախագահի ընտրության հարցը:
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը նշեց, որ իր համոզմունքն ունի Երվանդ Խունդկարյանի թեկնածության վերաբերյալ, և դա կարտահայտի քվեարկությամբ:
Հարցին՝ իշխանությունների և Խունդկարյանի միջև կա՞ պայմանավորվածություն, Շաթիրյանը նշեց, որ ինքը նման տպավորություն չունի:
Նա նաև չմեկնաբանեց Խունդկարյանի ծրագրային ելույթի վերաբերյալ ունեցած տպավորությունը:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ՍԴ հին ու նոր կազմերի մեջ կա՞ բևեռացվածություն: «Տարբեր երևույթների շուրջ մոտեցումները կարող են տարբեր լինել, կարող է լինել բավականին բուռն բանավեճ, դա նորմալ է, բայց այն, ինչ դուք ներկայացնում եք, մեղմ ասած՝ ծայրահեղություն էր»:
Շաթիրյանի խոսքով՝ հանրության շրջանում, քաղաքացիական հասարակության շրջանում կա մեծ հետաքրքրություն: Նաև հավելեց, որ եթե լրագրողները պիտի լուսաբանեին գործընթացը, ապա այդ հնարավորությունը բոլորին անխտիր պիտի տրվեր:
Շաթիրյանը նշեց նաև, որ Խունդկարյանին հարցեր ունի ուղղելու: «Որոշ հարցեր գրի եմ առել: Քննարկումների ընթացքով պայմանավորված, հնարավոր է՝ գործընկերներս առանձին հարցադրումներ բարձրացնեն, որոնք շոշափեն իմ պատրաստած հարցերը»:
Նա նաև լրագրողներին խոստացավ, որ գործընթացի ավարտից հետո կմանրամասնի, թե ինչ հարցեր է ուղղել Խունդկարյանին:
Դիտարկմանը, որ Խունդկարյանի ընտրությունը բացասաբար կազդի ՍԴ-ի հեղինակության վրա, Շաթիրյանը նշեց. «Չեմ ուզենա որևէ մեկին այս պահին թիրախավորել: Կրկին ասում եմ՝ ես ունեմ իմ մոտեցումները, որոնք կարտահայտեմ քվեարկությամբ, հետո միգուցե ավելի անկաշկանդ ինձ զգամ, ավելի ազատ լինեմ, ձեր բարձրաձայնած որոշ հարցադրումների շուրջ դատողություններ ներկայացնեմ, այս պահին փակագծեր բացելը տեղին չէ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT