Երևան
12 °C
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն այսօր հայտարարեց, որ հոկտեմբերի 8-ի համապետական հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն, որովհետեւ հավաքների, հանդիպումների խրոնիկան դասակարգելով՝ իրենք արձանագրում են, որ մարդկանց հոսքը գնալով ավելանում է:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի բակում, ուր Էնֆիաջյանը եկել է աջակցելու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, նա ծավալուն զրույց ունեցավ լրագրողների հետ՝ խոսելով իրենց ծրագրերի, ՀՀ-ում առկա խնդիրների եւ ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ համագործակցության հնարավորությունների մասին:
Նախ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործին՝ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այն քաղաքական ենթատեքստ ունի: Նա դեռեւս ձեռնպահ մնաց կարծիք հայտնելուց, թե իշխանությունը փորձում է նախքան հանրահավաքը հասնել Ծառուկյանի կալանավորմանը, բայց պնդեց՝ եթե անարդար որոշում կայացվի, իրենց պայքարն ավելի մեծ թափով կշարունակվի. «Ամեն դեպքում, ես լիահույս եմ, որ դատարանը նման որոշում չի կայացնի»,- ասաց նա: Հարցին, թե պայքարի ի՞նչ տեսակ են ընտրելու, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներն օգտագործելու են: Հարցին, թե ինչո՞վ է ԲՀԿ-ն խանգարում իշխանությանը, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այդ հարցը պետք է տաք իշխանության ներկայացուցիչներին, մեր՝ հունիսի 5-ի հայտնի քաղաքական նիստից հետո սկսվեց հայտարարությունների շարք, եւ, ըստ էության, քաղաքական խոսք չհնչեց, այլ սպառնալիքներ, վիրավորանքներ, ինչին հաջորդեց այս քրեական գործը, սա քաղաքական ենթատեքստ ունի, շատ մարդ շատ բան կարող է ասել, բայց կա իրականություն, որը ուշ թե շուտ ջրի երես է դուրս գալու եւ բոլորի համար պարզ է լինելու»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հանրահավաքի օր հայտարարելը կապված էր դատական գործընթացների զարգացումների հետ, պատգամավորը պատասխանեց. «Դուք ինքներդ եք ասում, որ տեւական ժամանակ մենք խոսել ենք այն մասին, որ ունենալու ենք հանրահավաք, եւ մի առանցքային հարց. մի՞թե այս ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանը հավաքներ չի անցկացրել ՀՀ-ի տարբեր հատվածներում՝ մարզերում, մայրաքաղաքում, իհարկե, մենք օրն էլ ենք ասել, գիտեք ի՞նչ՝ եթե կուսակցական այդ ակտիվ հանդիպումները ամփոփենք, եղել են հանդիպման օրակարգային հարցեր, հանդիպման ժամանակ մարդկանց, որոնք մտահոգ են ստեղծված իրավիճակով, հարցեր են ուղղվել՝ էսինչ խնդիրները առկա՞ են, առկա չե՞ն»,- նշեց նա:
Մյուս հարցին՝ ԲՀԿ-ական այլ պատգամավորի իրավապահները «անհանգստացնո՞ւմ են», Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Ինձնից սկսած՝ որեւէ մեկը չի վախենում խոսելու, կոշտ գնահատականներ տալու հարցում, կաշկանդվածություն չենք ունեցել, չունենք ու չենք էլ ունենալու, ով ինչ կանի՝ ժամանակը ցույց կտա»: Էնֆիաջյանը պնդեց, որ ինքն իր կյանքում որեւէ բան չի արել, որի համար կարող է ամաչել կամ վախենալ:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, որ ընտրակաշառքի գործով մի քանի տասնյակ մեղադրյալներ կան՝ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Բազմաթիվ մարդիկ կան, որ լայն ճանաչում չունեն, բայց իրենց համայնքներում հեղինակություն են, հարգանք են վայելում, կուսակցության ներկայացուցիչներ են, նրանց կանչում են հարցաքննության եւ բաց են թողնում, որովհետեւ իրականության մեջ որեւէ նյութ չկա, կանչում են, ներկայանում են, որեւէ մեկը մտածելու բան չունի, ՀՀ-ում չեղած տեղը 100-ից ավելի մարդու են կանչում հարցաքննության, երբ ոչ մի բովանդակություն չկա, ես ի՞նչ գիտեմ՝ ինչ ցուցմունք են գրել, ըստ էության՝ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր են տվել»:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ԲՀԿ-ականները խոսում են խտրական վերաբերմունքի մասին եւ հետաքրքրվեց՝ արդարացի՞ կլիներ, որ ընտրակաշառքի համար նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչները մեղադրյալի կարգավիճակում լինեին, ինչին պատգամավորը պատասխանեց. «Ես առհասարակ մի բան եմ ուզում ասել, որն իմ անձնական տեսակետն է, եւ կարծում եմ՝ յուրաքանչյուր բանական մարդ այդպես կմտածի. եթե որեւէ մեկը ընտրակաշառք կամ հակաօրինական այլ գործունեություն է ծավալել, բնականաբար, պետք է պատասխանատվության ենթարկվի»:
Խոսելով «Հայրենիք» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների հետ ունեցած իրենց կապի մասին՝ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենց կապում է ոչ թե կուսակցական գաղափարական ընդհանրությունները, այլ ՀՀ-ում ստեղծված վիճակը եւ դրա լուծման ուղիները: Էնֆիաջյանը թվեց խնդրի մի քանի օրինակ, ինչպիսիք են կադրերի անփորձությունը, տարբեր ոլորտներում ձախողումները, վատթարացող տենդենցը: Դիտարկմանը, որ այդ քննադատությանը իշխանությունը հակադարձել է՝ ասելով՝ ավելի լավ է անփորձ լինել, քան կաշառքի գործերի մեջ, Էնֆիաջյանն ասաց. «Ես կարծում եմ, որ պետք է ո՛չ անփորձ լինեն, ո՛չ կաշառքի գործերի մեջ լինեն, եւ եկեք մի բան հասկանանք. սիրելի հայրենակիցներ, շատ սիրելի լրագրողներ, ինչի՞ համար են ասում՝ անփորձին պիտի փոխարինի կաշառակերը, ո՛չ, կաշառակեր չի լինելու, եւ անփորձն էլ չպիտի լինի, որովհետեւ որեւիցե մեկը փորձադաշտ չէ, փորձառությունը տարբեր աստիճաններ ունի, չի կարող պատգամավորի կամ նախարարի կենսագրությունը երեք տող լինել»: Ինչ վերաբերում է հանրահավաքին ՀՀԿ-ի մասնակցությանը, ըստ պատգամավորի՝ նման հարց իրենք չեն քննարկել:
Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ իրենց հանրահավաքին կհնչեն այն օրակարգային հարցերը, որոնք իրենց համար արդիական եւ ժողովրդի համար անհրաժեշտություն են: Հարցին՝ իշխանափոխության պահանջը կա՞ այդ օրակարգում, Էնֆիաջյանը պատասխանեց. «Մեզ մոտ օրակարգային փոփոխություն տեղի չի ունեցել, այս պահին մենք գտնվում ենք դատարանի առջեւ եւ արձանագրում ենք խնդրահարույց իրավիճակ, որը ոչ թե իրավական, այլ քաղաքական բովանդակություն ունեցող գործընթաց է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր այստեղ քննվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, որը դատարանին ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT