Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 24-ին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» միջազգային կոնֆերանսին: Այս մասին հայտնում են ԲՏԱՆ-ից։
Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված` «ԵԱՏՄ թվային հարթակ․ երկրների համագործակցություն» պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են թվային հարթակների ստեղծման մոտեցումներն ու հեռանկարները ԵԱՏՄ երկրներում, դրանց անհրաժեշտությունն ու արդիականությունը, ինչ ընդհանուր ծառայություններ կարող են հիմք հանդիսանալ ԵԱՏՄ֊ում թվային հարթակների զարգացման համար և այլ հարցեր:
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանը, Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և աերոտիեզերական արդյունաբերության նախարար Մուսին Բատիրբեկովիչը, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Մաքսիմ Պարշինը, Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական հանձնաժողովի նախագահ Իսմաիլով Ջապարովիչը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ներկայացրել է Հայաստանում մինչև 2025թ. ձևավորված թվայնացման ռազմավարության հիմնական ուղղությունները, կարևորել ԵԱՏՄ երկրների հետ ակտիվ համագործակցությունը, փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը՝ առավել զարգացած թվային ենթակառուցվածքներ ունենալու տեսանկյունից: Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է Եվրատնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների հետ՝ ԵԱՏՄ թվային օրակարգի՝ բարձր մակարդակով իրականացման համատեքստում:
Հակոբ Արշակյանը կարևորել է նաև ԵԱՏՄ երկրների համար մեկ ընդհանուր թվային հարթակի ստեղծումը, ներկայացրել հարթակի հետ կապված իր տեսլականը՝ կարևոր բաղադրիչները, ԵԱՏՄ անդամ երկրների կողմից իրականացվող քաղաքականությունից, ընթացիկ և մշակման փուլում գտնվող ծրագրերից մինչև օրենսդրական կարգավորումներ, մասնագիտական֊աշխատանքային խմբերի մասին տեղեկատվությունից մինչև միջպետական թվային ծառայությունների մասին բազմալեզու տեղեկատվություն:
«Տնտեսության թվայնացումը ենթադրում է նոր ստանդարտների, ինստիտուտների և էկոհամակարգի, զարգացման ռազմավարությունների ստեղծում և իրագործում: Հայաստանի կառավարությունը թվային օրակարգը համարում է առաջնային, և նաև այդ նպատակին էր ուղղված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը մեկ տարի առաջ: Նշեմ, որ Նախարարությունը զբաղվում է թվայնացման, ստարտափ էկոհամակարգի և ռազմարդյունաբերության պետական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ»,֊ իր ելույթում նշել է Արշակյանը:
Նա անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել, որ շուրջ 10 տարի է՝ երկրում գործում է e-gov թվային հարթակը, որը ոչ միայն տարբեր ծառայությունների առցանց մատուցման հնարավորություն է ընձեռում, այլև հանդիսանում է նորմատիվ իրավական ակտերի ռեեստր: 2021թ. հունվարից կմեկնարկեն միասնական թվային հարթակի ստեղծման աշխատանքները, ինչը ենթադրում է ծավալուն աշխատանք մի քանի ուղղություններով՝ միջազգային փորձի և ներկա իրավիճակի ուսումնասիրություն, մեկ ընդհանուր կոնցեպտի, օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակում, ծրագրային ապահովման մշակում և մեկնարկ:
Հակոբ Արշակյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ միասնական թվային հարթակի ստեղծման համար լավ հիմք կարող է դառնալ Ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ նախատեսված երկրների միջև տեղեկատվության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար:
«Կարող ենք փաստել, որ թվայնացումը պետական կառավարման համակարգի արդյունավետ, թափանցիկ և հեռանկարային զարգացման հիմքն է: Այս համատեքստում անխուսափելի և անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների միջև թվայնացմանն ուղղված փոխգործակցության հաստատումն ու փորձի փոխանակման հիման վրա միասնական համապարփակ հարթակի ձևավորումը»,֊ խոսքը եզրափակել է նախարարը:
Կոնֆերանսի ընթացքում համաձայնագիր է կնքվել նաև «Հայփոստ» ՓԲԸ֊ի և Ռուսաստանի փոստի միջև, որով նոր՝ իջեցված դրույքաչափեր են սահմանվել ՀՀ֊ի և ՌԴ֊ի փոստային ծառայությունների միջոցով առաքանիներ ուղարկելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT