Այս որոշումը հեշտ չի տրվել, բայց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել. Գ. Աբրահամյան

«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել դադարեցնել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովում պատգամավորի լիազորություններս: Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի եւ քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն եւ վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ՝ պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց՝ խնդիրների լուծման եւ մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, եւ այս առումով արդյունավետությունը կարեւորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է»։

Մեկնաբանելով իր հրաժարականի պատճառները՝ գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել՝ մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։

Տարիներ շարունակ լրագրողական եւ հասարակական գործունեությամբ պայքարել եմ մեր երկրում արդարության վերականգնման եւ օրենքի գերակայության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ մարդու հիմնարար իրավունքների ապահովման համար, որոնց ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը, դատական համակարգի առողջացումն ու անցումային արդարադատության գործիքակազմերի ներդրումը սահմանել էի առաջնահերթություն արդեն որպես կառավարող ուժը ներկայացնող պատգամավոր։

Օրենսդիրում աշխատանքիս 20 ամիսների ընթացքում քաղաքական ողջ թիմի եւ խորհրդարանական գործընկերներիս հետ դժվարին, սակայն չափազանց կարեւոր եւ արդյունավետ ճանապարհ ենք անցել, որի համար շնորհակալ եմ բոլորին։

Անձամբ ես ջանքերս ներդրել ու աշխատել եմ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ունեզրկված քաղաքացիների իրավունքների վերականգնման, փախստականների եւ բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրների, խոսքի եւ մամուլի ազատության մասին օրենքի փոփոխության (օրենքի կարեւորագույն փոփոխությունն ամբողջությամբ պատրաստ է, եւ հույս ունեմ խմբակցության կողմից այն կդրվի շրջանառության մեջ), կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման եւ հազարավոր քաղաքացիների բազմաթիվ հարցերի լուծման ուղղությամբ: Շատերը կփաստեն, որ այս՝ գրեթե երկու տարվա ընթացքում հասանելի եմ եղել 24-ժամյա ռեժիմով։

Մեր երկրի եւ ժողովրդի շահերը առաջ մղելը խորհրդարանական դիվանագիտության բազմաթիվ հարթակներում եղել է իմ պատգամավորական գործունեության հիմնական առանցքը։ Որպես Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ ջանք չեմ խնայել Եվրոպական միության հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության, նոր կապերի հաստատման ու խորացման, դիվանագիտական բազմաթիվ խողովակների միջոցով Հայաստանի պետական շահի, Արցախյան հիմնախնդրի օրակարգային հարցերի ներկայացման եւ առաջխաղացման համար, որոնց ուղղությամբ, ըստ իս, արձանագրել եմ կարեւոր ձեռքբերումներ։

Շնորհակալ եմ մեր պետության այս կարեւորագույն շրջանում ինձ տրված քվեի եւ վստահության համար: Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ ես նույնչափ համոզված եմ, որ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորագույն պատմության նշանակալի էջերից է, և հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ժողովրդավար և հզոր Հայաստան կառուցելու ամենաիրական հնարավորությունը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2962 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հետևողական է լինելու իր նախաձեռնած ծրագրերը կյանքի կոչելու հարցում. Գյուլնազարյան

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 9-ին

Կարևոր է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանել. ԱՍՀ նախարարն ընդունել է Եգիպտոսի դեսպանին

Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս կհստակեցվի Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Եղեգնաձորում գտնվող գյուղատնտեսական նշանակության 2 հողամասի նկատմամբ

Լուկաշենկոն մասնակցել է Մինսկի «Դինամոյի» մարզմանը և հոկեյ խաղացել. տեսանյութ

Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ

10 տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով ունենք 3600 զոհ, միայն վերջին 3 ամսում՝ 60 զոհ և 1391 վիրավոր. Խաչատրյան

ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից կբռնագանձվի 8 գույք, 5 մեքենա, 5,5 միլիարդ դրամ

Արցախցիների հետ վրանում փակ հանդիպումից հետո դաշնակները դեռ հավատացնում են՝ խնդիրը լոկ սոցիալական է. Չախոյան

Սա արդեն աղետից հինգ պակաս է. Աթանեսյանը՝ ԼՂ նախկին պետնախարարի հայտարարության մասին

Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից. Ժաննա Անդրեասյան

Նորմալ է կարդալն ու չնկատելը. Աննա Հակոբյանը հայտնել է՝ 4 տարի Սիրադեղյանի մտքերը վերագրվում են Մաթևոսյանին

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել սահմանին էսկալացիայից

Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Լավրովը կմեկնի Թուրքիա. օրակարգում նաև Անդրկովկասի տարածաշրջանում առկա վիճակն է

Որպես ապօրինի գույք հօգուտ Հայաստանի բռնագանձվել է 5 մլն դրամ արժեքով ավտոտնակ. վարչապետ

Զազրելի և դատապարտելի է, երբ արցախցիներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ որպես գործիք. Հակոբյան

Ես հրաժարական չեմ տալու. Արմեն Մելիքբեկյան

Զինվորների նստելու ընթացքը մանիպուլացվել է՝ ներկայացվելով իբրև խոնարհում ողջունելիս. դատախազության հերքումը

ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում. կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել այդ աթոռին. Մելիքբեկյան

Ականի պայթյունի հետևանքով ՊՆ զինծառայող է վիրավորվել

Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Այդ երկրները համբուրում են իմ հետույքը. Թրամփն անսապասելի հայտարարություն է արել. տեսանյութ

Վիճակագրությունը մտահոգիչ է. տարեկան կտրվածքով ամեն օր ՃՏՊ-ի զոհ է դառնում միջինում 1 մարդ. Քոչարյան

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան. ԱԳՆ

Ինչպիսի՞ն է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավարը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիների արձակման և ՀՀ անվտանգության ապահովման կոչով

Պատրաստ ենք Հայաստանի հետ վստահություն ստեղծելու ուղղությամբ փոքր քայլեր սկսել. Ալիև

Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

Յուրաքանչյուր աշակերտ իր հաջողությամբ ոչ միայն իր ապագան է կերտում, այլև մեր երկրի ու քաղաքի. Ավինյան

Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ․ IDBank

Սուտն էլ պիտի չափ ունենա. Ալեքսանյանը՝ Մարտուն Գրիգորյանին համայնքապետ ընտրելու առաջարկի և իբր մերժման մասին

Մենք այս տարի լավ պրծանք. Գագիկ Սուրենյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Մենք փնտրում են ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ երկարաժամկետ գործընկերություն. Պապոյանը՝ Կոնգոյի փոխվարչապետին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից կրակ չի բացվել, Ադրբեջանը հերթական անգամ մանիպուլացնում է