Երևան
12 °C
Հայ-ադրբեջանական եւ արցախաադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Ադրբեջանին աջակցող Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, անկում է արձանագրել: Երեկ թուրքական 7.83 լիրան արժե 1 դոլար, ինչը պատմական հակառեկորդ է: Թուրքիայի տնտեսության վրա նաեւ էապես ազդել է Սաուդյան Արաբիայի՝ Թուրքիայի դեմ էմբարգո կիրառելու որոշումը: Այս ամենին զուգահեռ սոցցանցերի հայ օգտատերերը սկսել են թուրքական ապրանքներից հրաժարվելու կոչեր հնչեցնել, որպեսզի չնպաստեն Թուրքիայի տնտեսության զարգացմանը:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ հատկապես ադրբեջանաթուրքական հրոսակների կողմից սանձազերծված այս ագրեսիայի արդյունքում թուրքական լիրայի անկման տեմպն ավելի է արագացել:
Պատգամավորն ընդգծեց՝ ֆինանսական կայունության միակ ցուցանիշը փոխարժեքի կուրսը չէ, բայց այնուհանդերձ փոխարժեքը ինչ-որ առումով հանդիսանում է երկրի տնտեսության զարգացման հայելին. «Թուրքիան անպատժելիության քաղաքականություն էր վարում Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում եւ այլն, ինչը վերլուծաբանների եւ ներդրողների համար ռիսկային է համարվում: Հետեւաբար այս բոլոր հանգամանքները գումարվելով, ինչպես նաեւ ուղղակի սանձարձակ միջամտությունը Արցախի եւ Հայաստանի դեմ, ընդհանուր Թուրքիայի տնտեսության նկատմամբ վատատեսական սցենարները ավելի են խորացրել ու տեսնում եք, որ այդ առումով անկում կա»:
Մանուկյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում եւս Թուրքիան չի դասվում արդյունավետ պայքար մղած երկրների շարքում:
Պատգամավորը նաեւ անդրադարձավ այս իրավիճակում՝ Հայաստանի ֆինանսական կայունությանը՝ նշելով, որ այս առումով որեւէ խնդիր չկա. «Հիմա էլ ավելի կարեւոր է, որ բիզնեսը փորձի զուգահեռաբար իր գործունեությունն իրականացնել, քանի որ պետական բյուջեն էլ ավելի կարիք ունի հարկային եկամուտների»:
Խոսելով վերջին օրերին սոցցանցերի հայկական տիրույթում հնչող այն կոչերին, որ թուրքական ապրանքներից պետք է հրաժարվել եւ դրանց ներկրումն արգելել, Մանուկյանն ասաց, որ հարցը շատ զգացմունքային է. «Մենք պետք է ոչ թե ինչ-որ մի երկրի արտադրանքից հրաժարվենք, այլ նպաստենք մեր հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը եւ սպառենք հայկականը»:
Նա որպես օրինակ նշեց այն, որ որոշ դեպքերում Հայաստանի տեքստիլ արտադրության արտադրանքի կտորը կամ թելը ներկրվում է Թուրքիայից եւ այստեղ պատրաստվում է վերջնական հագուստը. «Ստացվում է, որ մենք շղթայի մի մասը կարողացել ենք փոփոխել հայկական արտադրանքով: Այս պահին նախատեսվում է, որ հումքը եւս պետք է այստեղ արտադրվի»:
Մանուկյանն ընդգծեց՝ չափազանց կարեւոր է սպառողի կողմից հայկական արտադրանքին նախապատվություն տալը. «Կառավարությունն էլ բազմիցս սրա մասին շեշտադրում է: Պատահական չէ, որ վարչապետն ասում ՝ իմ հագուստն ամբողջովին հայկական է: Սա ուղերձ է: Այս առումով սպառողները հնարավորություն ունեն՝ գնել եւ խթանել հայկականը»:
Հարցին՝ մինչեւ հայկական արտադրանքի այդ աստիճան աճելը թուրքականի փոխարեն այլ երկրների արտադրանք հնարավոր չէ՞ ներմուծել, պատգամավորը պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք, թե որ սեգմենտների մասին ենք խոսում: Եթե հիմնականում խոսում ենք հագուստի մասին, այստեղ միջին որակի եւ ցածր արժեքի ապրանքներ են ներմուծվում հիմնականում՝ Թուրքիայից եւ Չինաստանից: Միաժամանակ հայկական հագուստ արտադրողները ավելի բարձր դասի արտադրանք են տալիս եւ ընդհուպ կարողանում են արտահանել»:
Նրա խոսքով՝ թուրքական եւ չինական տնտեսությունները մասշտաբային մեծ են եւ համեմատաբար ցածր ինքնարժեքով, դրա համար մրցակցային առավելություն ունեն. «Հիմա հարց՝ դու ուզում ես քիչ մասսայական, բայց բարձր արժեքով ապրա՞նք արտադրել, թե՞ ցածրարժեք, բայց հնարավորինս շատ մասսայական»:
Դիտարկմանը՝ ստացվում է, որ հայկական արտադրանքը գնային եւ որակական առումով ավելի բարձր է, դրա համար շատ դեպքերում մարդիկ թուրքական արտադրանքից են օգտվում, պատգամավորն արձագանքեց. «Այո՛, թանկ է: Դժվար է պատկերացնել, որ օրինակ՝ հայկական արտադրանքը կարտահանվի Թուրքիա, բայց հեշտ է պատկերացնել, որ հայկական արտադրանքը կարտահանվի եւ ներկա պահին էլ արտահանվում է Եվրոպա»:
Մանուկյանի կարծիքով՝ պետք է քայլ առ քայլ մոտենալ նրան, որ Հայաստանը հնարավորինս քիչ ներմուծում իրականացնի Թուրքիայից: Նա միեւնույն ժամանակ կարեւորեց, որ դա պետք է լինի ոչ թե արհեստական, այլ սպառողների ընտրությամբ պայմանավորված եւ ստանդարտների բարձրացմամբ. «Եթե արհեստական լինի, շատ երկրներ կարող են ֆորմալ առումով թուրքական արտադրանքը վերցնել եւ իրենց երկրի անվան տակ արտահանել Հայաստան: Ֆորմալ առումով խնդիրը կառուցվածքային տեսանկյունից չի լուծվի, հետեւաբար պետք է բարձրացնել մեր երկրի մրցունակությունն ու բարեկեցության մակարդակը»:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ 2019 թ. ՀՀ-ն Թուրքիայից ներմուծել է մոտավորապես 265 մլն դոլարի ապրանք ու դա այն դեպքում, երբ մի շարք ապրանքների առումով թերհայտարարագրում է եղել:
«Այսինքն իրական ներմուծման ծավալներն ավելի մեծ են: Առհասարակ վերջին 5 տարվա ընթացքում գրանցվել է շարունակական աճ: Որպեսզի պատկերացնեք 2015-2019թթ. թուրքական ծագման ապրանքների ներմուծումը միջինում տարեկան աճել է 18.1 տոկոսով»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ ՀՀ-ն Թուրքիայից մի շարք ապրանքներ է ներմուծում՝ տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող գործվածքներ, հագուստ, տեխնիկա, քիմիական մաքրող եւ լվացող միջոցներ:
Ֆանյանի խոսքով՝ ժամանակ է պետք, որ հետեւողական քայլեր ձեռնարկվեն Թուրքիայի փոխարեն այլ երկրներից ներմուծում իրականացնելու կամ այստեղ արտադրելու համար. «Անմիջական ներմուծման դադարեցումը ռիսկեր կարող է առաջացնել մեր երկրի համար եւ դա պետք է շատ մանրամասն ուսումնասիրել ու հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք մասնակի կիրառել, թե՞ ամբողջովին կիրառել: Այս հարցին Կառավարությունը պետք է զգուշությամբ մոտենա»:
Հարցին՝ որքա՞ն է կազմում Հայաստանի ներմուծման կառուցվածքում Թուրքիայի դերը եւ որքա՞ն է կազմում Թուրքիայի արտահանման մեջ Հայաստանի դերը, տնտեսագետը պատասխանեց. «2019 թ. Հայաստանի ներմուծման կառուցվածքում թուրքական արտադրանքի ծավալը կազմել է 5.2 տոկոս, իսկ Թուրքիայի արտահանման կառուցվածքում այն ընդամենը 0.12 տոկոս է կազմում: Այսինքն թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգո կիրառելը մեծ խնդիրներ չի ստեղծի նրանց համար, իսկ մեզ մոտ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ»:
Տնտեսագետի խոսքով, եթե թուրքական արտադրանքը փոխարինվի օրինակ՝ ռուսական, ուկրաինական կամ լեհական արտադրանքով՝ դա լրացուցիչ ծախսեր կբերի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT