Երևան
12 °C
Իսրայելն այս օրերին ինքնաթիռներով զենք է ուղարկում Ադրբեջան՝ վերջին տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ամենաթեժ մարտերի ֆոնին, այս մասին են փաստում պաշտոնյաներն ու հետախուզական աղբյուրները: Այս մասին ասվում է «Al-Arabia» հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական ու ադրբեջանական ուժերի միջեւ ծանր մարտերը շարունակվում են արդեն հինգ օր շարունակ, երկու կողմերի հայտարարություններով էլ նշվում է, որ հակամարտության բռնկումը դեռ ավարտված չէ: Կան մեղադրանքներ օտարերկրյա կործանիչներ, ուժեր օգտագործելու մասին: Հաղորդվում է, որ Թուրքիան, որը հրապարակավ բարձրաձայնել է Ադրբեջանին սատարելու մասին եւ Հայաստանը տարածաշրջանում անվանել է «խաղաղության ամենամեծ սպառնալիք», Սիրիայից զինյալներ է ուղարկել Բաքու»,-նշվում է Al-Arabia-ի հոդվածում:
Քանի որ մարտերը օրեցօր մոլեգնում են, ավելի ու ավելի շատ երկրներ ինչ-որ կերպ ներգրավվում են Հարավային Կովկասի զինված հակամարտության մեջ: Իսրայելը տարիներ շարունակ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարար երկրներից մեկն էր, ամենից շատ հենց Իսրայելից են ձեռք բերվում ադրբեջանական զինատեսակները՝ չնայած այն հանգամանքին, որ վերջերս Հայաստանը պաշտոնապես դեսպանություն բացեց Թել Ավիվում: Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ նավթի եւ զենքի մեծածավալ առեւտուր կա:
Ավելի վաղ ամերիկյան հետախուզության աղբյուրը Al-Arabia-ին հայտնել է, որ Իսրայելը զենքով լի նոր ինքնաթիռներ է այժմ ուղարկում Ադրբեջան: «Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին այս օրերին էլ: Իսրայելից երկու բեռնաթռիչք արդեն վայրէջք է կատարել Բաքվում », -հայտնել է աղբյուրը:
Մինչդեռ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը ամերիկյան Axios պորտալին ասել է, որ Պաշտպանության ոլորտում Բաքվի եւ Իսրայելի համագործակցությունը գաղտնիք չէ, նշանակում է՝ լիովին հնարավոր է նման բան: Հաջիեւը նաեւ ասել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում այս անգամ էլ օգտագործել է իսրայելական կամիկաձե անօդաչու թռչող սարքեր եւ դա գաղտնի չի պահվում:
Խոսելով Արցախի տարածքում թուրքական ԱԹՍ-ների կիրառման մասին, Հաջիեւն ասել է, որ եթե հայկական կողմը վախենում է Անօդաչուներից, ապա պետք է դադարեցնի ռազմական գործողությունները:
Նշենք, որ ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով վերջին 5 օրերին ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանն արդեն միլիոնավոր դոլարների զինտեխնիկա ու զինմեքենաներ է կորցրել եւ հնարավոր է՝ նոր խմբաքանակների ձեռք բերումը կապված է հենց զինատեսակների զգալի կորուստի հետ:
Ըստ Flightradar24-ի, վերջին օրերին Silk Way ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել դեպի Իսրայել եւ Ուկրաինա: Այսպիսով, սեպտեմբերի 24-ին, 29-ին և 30-ին երկու «Իլ-76» ինքնաթիռներ (գրանցման համարներ 4K-AZ101 և 4K-AZ40) թռիչքներ են իրականացրել դեպի իսրայելական Էյլաթ: Այս տիպի ինքնաթիռները մեկ թռիչքով կարող են տեղափոխել 250 տոննա բեռ: Silk Way –ի բեռնափոխադրող ինքնաթիռները հայտնի են Մերձովոր Արեւելք կատարվող ակտիվ փոխադրումներով:
Իսրայելն ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, այլ նաեւ հրթիռներ է մատակարարում Ադրբեջանին: Հուլիսին հայկական հեռուստատեսությունը խորտակված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ ռեպորտաժում ցույց տվեց իսրայելական Spike Non-Line-of-Sight (NLOS) ղեկավարվող հրթիռի բեկորները: «Военный обозреватель» Telegram-ալիքը գրել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելը Ադրբեջանին է մատակարարել 2.700 Spike NLOS հրթիռներ եւ դրանց համար նախատեսված 100 գործարկիչ: Այնուհետեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ հայ զինվորականները խոցել են իսրայելական Hermes 900 անօդաչու թռչող սարքը, եւ SkyStriker- ը կարողացել է այն անխախտ գրավել:
Հիշեցնենք, Ադրբեջանի սպառազինության մեջ իսրայելական անօդաչու թռչող սարքերը, դրոններն ու այլ զինտեխնիկան լայն կիրառում ունեն: Միայն այս տարի Ադրբեջանի կողմից կիրառված իսրայելական արտադրության Thunderbolt, Orbiter 3 եւ SkyStriker անօդաչուների մի շարք խոցվել է հայկական Զինված ուժերի կողմից:
Վերջերս Jerusalem Post-ի հրապարակումներից մեկում նշվում էր, որ անօդաչու սարքերի տվյալների բազայի (Drone Databook) ամենավերջին հրատարակության մեջ, որը կազմել է Բարդ քոլեջի (Bard College) անօդաչու սարքերի ուսումնասիրության կենտրոնը, ասվում է, որ Ադրբեջանն ունի մեծ խմբաքանակներով 8 տարբեր տեսակների ԱԹՍ-ներ, որոնք բոլորը ձեռք են բերվել Իսրայելից: Դրանք ներառում են Aerostar-ը, Orbiter 1K-ն եւ Orbiter 3-ը՝ Aeronautics ընկերությունից։ Դրանցից երկրորդը կամիկաձե դրոն է, որը ոչ միայն գտնում է թիրախը, այլեւ գտնելուց հետո վերածվելով հրթիռի, խոցում է այն: Նույն հրապարակման մեջ նշվում է, որ դեռ 2011-ին է Ադրբեջանն Իսրայելից գնել անօդաչուներ, այնուհետ թարմացրել դրանք 2012-ին, 2014-ին, 2016-ին ու 2019-ին:
Վերջում հավելենք, որ այս օրերի մարտերի ընթացքում հայկական զինված ուժերը խոցել են Ադրբեջանին պատկանող թուրքական ու իսրայելական մոտ 100 ԱԹՍ: Նշենք նաեւ, որ տեղյալ լինելով այս մատակարարումների մասին հրապարակումներին եւ ելնելով ստեղծված իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով ետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT