«Stop Azerbaijani-Turkish Aggression in Artsakh» խորագրով պահանջագիր կհանձնվի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիան դադարեցնելու նպատակով մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Stop Azerbaijani-Turkish Aggression in Artsakh» խորագրով պահանջագիր կհանձնեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:

Պահանջագրում մասնավորապես նշվում են քաղաքացիական բնակչության թիրախավորման խնդիրը, մարդու իրավունքների խնդիրները, հումանիտար իրավունքների ոտնահարման ակնհայտ փաստերը, իսկ ամենակարեւոր պահանջն է կատարել գործողություններ, որոնք բխում են համապատասխան կառույցների մանդատից, միջամտել կատարվածին ու դադարեցնել արյունահեղությունները:

Նրանք պաստառներով հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածքում: Նախաձեռնության անդամները բավականին շատ են, բայց հաշվի առնելով հակահամաճարակային կանոնները՝ ամեն կազմակերպությունից մեկ-երկու անձ է ներկա: Միջոցառումը նախաձեռնել են Հայաստանում գործող քաղhասարակության մի խումբ կազմակերպություններ, իրավապաշտպաններ եւ ակտիվիստներ։

«Մեր պահանջն է, որ այն կառույցները, որոնք խոսում են մարդու իրավունքներից, խոսում դրանց ոտնահարումից, նման իրավիճակներում դատարկ հայտարարությունների փոխարեն դիմեն լուրջ քայլերի, Թուրքիայի հրահրած ագրեսիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկեն, այլապես այս կոնֆլիկտը կարող է մեծանալ: Քանի որ այն բոլոր տարածքներում, որտեղ կոնֆլիկտում անմիջականորեն ներգրաված է Թուրքիան, կամ իր օժանդակությամբ են գործընթացներ տեղի ունենում, հայտնի է, որ շատ են մարդու իրավունքների ոտնահարումները՝ բռնությունները, բռնաբարությունները, սպանությունները, գողությունները: Մենք տեսնում ենք, որ այս ամբողջ իրավիճակը կարող է հանգեցնել նման ճգնաժամի նաեւ մեր տարածաշրջանում»,- ասաց ակտիվիստ, տվյալ նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը:

Վերջինս նաեւ ընդգծեց՝ եթե ՆԱՏՕ-ն իր անդամ պետությանը՝ Թուրքիային, չարգելի օժանդակել Ադրբեջանին, եւ ՄԱԿ-ի համապատասխան օղակներն էլ կոնկրետ քայլեր չձեռնարկեն, սանկցիաներ չկիրառեն, ապա նրանք ուղղակի կնպաստեն ոչ միայն բռնության զարգացմանը, այլեւ նրան, որ Հայոց ցեղասպանության վտանգը նորից կախվի մեր տարածաշրջանում ապրող ժողովրդի վրա:

«Այն լռությունը, որը դրսեւորում է մարդու իրավունքների պաշտպանության մանդատը ստանձնած տարբեր կառույցների եւ միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից, անընդունելի է: Սա շատ գաղութական վերաբերմունք է ոչ առաջնային կարեւորության ազգերի կյանքերի նկատմամբ, սա չկարեւորումն է այն մարդկային կյանքերի, որոնք հիմա երկուստեք սահմանի երկու կողմում են»,- ասաց նախաձեռնության մեկ այլ անդամ, հետազոտող Անահիտ Սիմոնյանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2058 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել