Երևան
12 °C
Քիչ առաջ Վրաստանի կառավարության շենքի դիմաց էին հավաքվել վրացի, հայ, եւ ադրբեջանցի երիտասարդներ ու խաղաղության կոչերով էին հանդես գալիս՝ դիմելով Ղարաբաղյան հակամարտության կողմերին:
Նրանց պարզած պաստառների վրա գրված էր հայերեն, վրացերեն եւ ադրբեջաներեն լեզուներով. «ոչ պատերազմին», «չեմ ուզում պատերազմ», «պատերազմը հանցագործություն է», «Կովկասն իմ տունն է», «Խաղաղությունը շովինիզմին, էթնո ազգայնականությանն ու ռազմատենչությանը ոչ ասելն է»։ Ցույցի մասնակիցների հիմնական ուղերձները սրանք են:
Ավելի ուշ նրանք նաեւ հայտարարություններով հանդես եկան:
«Մեզ համար շատ կարեւոր է խաղաղություն պահպանել Կովկասի ժողովուրդների միջեւ: Մենք դեմ ենք պատերազմին ցանկացած տարածաշրջանում, դեմ ենք նրան, ինչ տեղի է ունենում այսօր Ղարաբաղում: Վրաստանը համարում է, որ այս կոնֆլիկտը ունի բոլոր հնարավորությունները երկխոսությամբ լուծվելու: Մեր այստեղ հավաքվելու հիմնական նպատակն է, որ կողմերը նստեն քննարկման սեղանի շուրջ: Անթույլատրելի է, որ փոքր երեխաներ, անմեղ մարդիկ ու զինվորներ են մահանում Ղարաբաղում»,- ասաց վրացի ակտիվիստներից Անին:
Վերջինս նաեւ հույս հայտնեց, որ այն քաղաքական գործիչները, որոնք շահագրգռված են խնդրի կարգավորմամբ, վերջապես կսկսեն գիտակցել, թե ինչ է կատարվում սահմանի երկու կողմերում:
Նշենք նաեւ, որ այս ցուցարաների թվում են այն մարդիկ, որոնք վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ են եւ օնլայն ստորագրահավաք են իրականացնում, որպեսզի խաղաղության հաստատվի։ Նրանք դիմում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակից կառավարություններին եւ միջազգային դերակատարներին: Կոչ են անում կոնֆլիկտի հասցեատերերին վարել խաղաղ եւ մարդասիրական քաղաքականություն:
«Մանիֆեստ» կոչվող փաստաթուղթը ստորագրել են 17 կազմակերպություններ, այդ թվում՝ «Մարդու իրավունքների կրթության եւ մոնիթորինգի կենտրոնը», «Կովկասի տունը», «Մարդու իրավունքների կենտրոնը», «Ներգրավման եւ զարգացման կենտրոնը», «Բաց հասարակության հիմնադրամը», «Հավասարության շարժումը», «Սափարի միությունը», «Վրաստանում կանանց հիմնադրամը», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» եւ այլն:
Նրանց հայտարարությունների մեջ մասնավորապես ասվում է. «Արդեն մի քանի օր է, ինչ մենք ականատես ենք լինում վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարդ զինված առճակատման մեկնարկին և հակամարտության գոտում ռազմական իրավիճակի ծայրահեղ սրմանը: Այսօր երկու պետություններում էլ ռազմական դրություն է հայտարարված, և ընթանում է բնակչության զանգվածային ռազմական մոբիլիզացիա: Երկու պետություններն էլ հայտնում են զոհերի մասին, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Չնայած միջազգային կազմակերպությունների և այլ դերակատարների քննադատական հայտարարություններին, ռազմական կոնֆլիկտը քաղաքական բանակցությունների դաշտ տեղափոխելու նշաններ եւ պատրաստակամություն, ցավոք, մինչ այժմ չենք տեսել»:
Ստորեւ ներկայացնում ենք նրանց կոչի հիմնական կետերը.
Վրաստանի կառավարությանը՝
Խստորեն պահպանել չեզոքություն ստեղծված հակամարտությունում եւ հնարավորության սահմաններում ձեռնարկել հումանիտար եւ այլ միջոցներ երկու երկրներում էլ տուժած քաղաքացիական բնակչությանը աջակցելու համար,
Ավելի լավ հասկանալ իր դերը տարածաշրջանում խաղաղության աջակցության գործընթացի մեջ և ակտիվ քայլեր ձեռնարկել կողմերի միջև բանակցությունների գործընթացի մեկնարկը հեշտացնելու համար,
Անցկացնել համապատասխան քաղաքական և մշակութային միջոցառումներ՝ Վրաստանում ռազմական և քաղաքական լարվածության հետ կապված զգացմունքների ու տրամադրությունների տարածումը կանխելու նպատակով:
Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարություններին՝
Անհապաղ քայլեր ձեռնարկել ռազմական առճակատումը դադարեցնելու ուղղությամբ և աշխատել խաղաղ քաղաքական բանակցությունների միջոցով կարգավորել հակամարտությունն ու լարվածությունը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի կառավարություններին՝
Չմասնակցել ստեղծված ռազմական առճակատմանը և իրենց միջամտությամբ չխորացնել ստեղծված ռազմական և քաղաքական բախումն ու տարածաշրջանում ստեղծված լարվածությունը։
Միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին, Եվրոպայի Խորհրդին ու Եվրամիութանը՝
Ձեռնարկել ավելի արդյունավետ եւ անմիջական միջոցներ հրադադարի ռեժիմի դադարեցման համար եւ մշակել ավելի արդյունավետ ռազմավարություններ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ քաղաքական լուծմանը նպաստելու համար:
Վրաստանում գործող լրատվամիջոցներին՝
Զինված հակամարտության հետ կապված իրադարձությունները հնարավորինս չեզոք լուսաբանել եւ հաշվի առնել Վրաստանում տեղական էթնիկ փոքրամասնությունների գործոնը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT