Երևան
12 °C
Դպրոցներում արդեն նոր հերոսների, նրանց սխրագործությունների ու ճկուն քայլերի մասին են պատմում աշակերտներին: Արդեն հերոս նախկին դպրոցականները տարիներ առաջ այդ նույն նստարաններին նստած լսում էին Արցախյան, ապրիլյան մարտերին հերոսացած անձանց մասին: Ուսուցիչները վստահ են. հայ մայրերը նորից հերոսներ են ծնում:
Էդգար Մարկոսյան. Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ
Երեւանի թիվ 78 հիմնական դպրոցի բակում այսօր կանգնած աշակերտուհիների զրույցի թեման համապատասխան էր երկրում տիրող տրամադրությանը. ուզում են զենք վերցնել ու գնալ սահման: Նույն դպրոցում է սովորել նաեւ Արցախում 10 տանկ խոցած եւ Արցախի հերոսի կոչման արժանացած Էդգար Մարկոսյանը:
«Էդգարին ճանաչո՞ւմ եք»,- հարցնում ենք՝ մոտենալով աշակերտուհիներին: Ի պատասխան գոհ ժպիտն է դեմքներին․ անձամբ չգիտեն, բայց լսել են հերոսի մասին: «Մեր դպրոցի ուսուցիչներից մեկի տղան է»,- պատասխանում են աղջիկները:
Արդեն դպրոցի ներսում Էդգարին առաջինը հենց ֆրանսերենի ուսուցչուհին՝ նրա մայրն է ներկայացնում՝ որպես իր որդու։ Որպես աշակերտի չի կարող, անաչառության համար տղային ինքը դաս չի տվել:
Էդգարը, մոր պատմելով, շատ շուտ փոխհարաբերության մեջ մտնող է, շփվող: Դպրոցը գերազանց է ավարտել, հետո արդեն անվճար ընդունվել համալսարան, ավարտելուց հետո էլ ընդունվել է մագիստրատուրա ու մեկնել ծառայության:
«Տարիների ընթացքում իմ հարազատ երեխային, որին սնել, պահել, մեծացրել եմ, ամեն անգամ նոր կողմով բացահայտում եմ»,- նշեց մայրը՝ Անահիտ Սարիբեկյանը, պատմելով, որ այն ժամանակ, երբ մեր հերոսը փոքր էր, շատ էր սիրում զինվորական համազգեստը, գլխարկը դնում էր գլխին ու ման գալիս:
Այս պատերազմի ժամանակ Էդգարի հերոսությունների մասին տանը ոչինչ չեն իմացել, զանգել է ասել՝ ինքը հեռու է, չանհանգստանան, դուխով լինեն:
Մայրը հեռուստացույցով ու համացանցից չի իմացել 10 տանկ խփելու մասին, իր ծանոթներից մեկն է զանգել, շնորհավորել հերոսի կոչման համար: Հեռախոսով խոսելիս շփոթված ասել է.
«Էդ ի՞նչ ես ասում, ի՞նչ, էդգարն ի՞նչ է արել, որ ազգային հերոս է»,- ու այդ պահին ուղեղս գնաց մարտի դաշտ՝ այն տարածություն, որտեղ ինքը կրակում է այդ տանկերին, ես շոկի մեջ ընկա»,- նշեց մայրը, որն այսօր էլ դեռ շոկի մեջ էր, խոսում էր, բայց մտքերով հեռու էր:
Մեզ հետ զրույցում հերոսի լավ հատկանիշների մասին պատմում էր նրա դասղեկը՝ Կարինե Դավթյանը:
«Ես հիշում եմ, երբ պատմության դասեր էի ներկայացնում, աչքերից երեւում էր՝ ինքը սպասում է՝ երբ է գնալու կռվի: Ռազմագիտության դասերին տեսել եմ՝ ինչ արագությամբ էր այդ ավտոմատը քանդում, հավաքում»,- նշեց դասղեկը:
Լեզվի եւ գրականության ուսուցչուհի Օվսաննա Վարդանյանն էլ պատմեց, թե Էդգարը ոնց է մաքուր գրել, ոչ մի բիծ տետրի մեջ չի եղել: Նրա խոսքով՝ խելացի լինելուց բացի, հետաքրքիր մտածողություն ունի, ամեն ասածի հետ չէ, որ կարող է համաձայնել:
Ուսուցիչները հրճվանքով են նշում. դպրոցում ժամանակին ասում էին Անահիտի տղան, հիմա ասում են՝ Էդգարի մաման:
Դավիթ Գրիգորյան. խոցել է 15 տանկ եւ 1 ՀՄՄ
Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենը, երբ իմացել է, որ դպրոցի շրջանավարտը Արցախի հերոս է, միանգամից իրենց նախկին աշակերտի դասղեկին է զանգել:
«Զանգահարեցի ու ասացի՝ վեր կաց, գնում ենք մեր հերոսի տուն, հերոսական Սարդարապատի հերոս քաջորդու տուն»»,- մեզ պատմեց տնօրեն Կարինե Սմբատյանը:
Տանը Դավիթի ծնողները շփոթված, հուզված են եղել, չեն հասկացել՝ ինչ է կատարվում: Մայրը նույնիսկ չի իմացել, որ որդին կռվին մասնակցում, տանկ է խփում:
Տղայի մասին խոսելիս տնօրենը միանգամից սկսեց թվարկել բոլոր դրական կողմերը՝ լավ ընտանիքից է, կարատեի խմբակ է գնացել, մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներից մեկն է, շատ լավ է սովորել ու եղել գերմաներենի ուժեղ խմբում, անկարգություններ էլ չի արել:
«Դպրոցում լավ շախմատ էր խաղում, շատ համեստ եւ տրամաբանող աշակերտ էր, իրեն այնտեղ շատ օգնել է իր տրամաբանությունը»,- նշեց նա:
Սմբատյանը մի քանի անգամ շեշտեց՝ որքան հպարտ են իրենց շրջանավարտով ու հույս հայտնեց, որ ծնողների աչքերին միայն երջանկության արցունքներ լինեն, որ մեր բոլոր տղաները գան, հասնեն իրենց ծնողներին:
Յուրա Ալավերդյան. խոցել է 9 տանկ եւ 1 ավտոտեխնիկա
Երեւանի թիվ 150 դպրոցի տնօրենին, երբ խնդրեցինք մի քիչ պատմել այս դպրոցի շրջանավարտ հերոսի մասին, միանգամից շեշտեց՝ Յուրան 1-9-րդ դասարանում եղել է գերազանցիկ: Հետո արդեն ավելացրեց մնացած դրական հատկանիշները՝ աշխատասեր, պատրաստակամ, գրագետ:
Տնօրեն Մանիկ Հայրապետյանը հիշեց, որ երբ Յուրան ավարտել էր դպրոցը, փոքրամարմին էր, հաջորդ սեպտեմբեր, երբ եկել է ուսուցիչներին տեսնելու, նկատել են, որ նա էլ նախկինը չէ։ «Ասացի՝ այ տղա ջան, էս ինչքան ես փոխվել։ Ժպտաց, ծիծաղեց։ Հենց հարց ես տալիս, ժպտում է»:
Հայրապետյանի խոսքով՝ Յուրան համեստ տղա է, գործն անում է ու ոչինչ չի ասում: Բացի գերազանցիկ լինելը, լավ ֆուլտբոլ է խաղում՝ եղել է Ալաշկերտի պատանիների խմբում. «Միշտ մեդալներով են հետ եկել երեխաները»:
Սովորելու ժամանակ բոլոր միջոցառումներին մասնակցել է, ավելին՝ հաստատությունում ինչ աշխատանք պետք էր լինում, անում էին տղաներով:
Տնօրենը խոսեց նաեւ զինվորի ընտանիքի մասին՝ շեշտելով, որ հիանալի ընտանեկան դաստիարակություն է ստացել տղան, Յուրայի մայրն էլ, որ ժամանակին գնում էր դպրոց, միշտ լուռ ու մունջ էր, ինչպես որդին:
Այդ օրը, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է հերոսի կոչում շնորհելու լուրը, տնօրենը հեռուստացույցի առաջ գամված է եղել: Լուրը լսել է ու միանգամից հայտնել ուսուցիչներին, ասել, որ Յուրան ինչպես այն ժամանակ էր անակնկալեր անում, Ուսուցչի տոնին ավելի մեծն է արել:
Տնօրենի կարծիքով՝ շրջանավարտի կատարած սխրանքն իրենց համար ամենամեծ գնահատականն էր. աշխարհի ամենամեծ ծաղկեփունջը, որ ստացան:
Նա շնորհակալություն հայտնեց զինվորի ընտանիքին ու երկրի բոլոր ուսուցիչներին․ «Մեր առյուծածին մայրերը մեզ են նվիրում իրենց առյուծներին, մենք էլ իրենց ավելի հզոր առյուծ դարձրած ուսումնական հաստատություններից ուղարկում ենք մեր երկրի կառուցման համար»:
Դավիթ Ղազարյան. վարել է մարտը ոչ մի քայլ նահանջ սկզբունքով
Հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Դավիթ Ղազարյանը սովորել է Վեդու թիվ 1 հիմնական դպրոցում։ Կրթական հաստատության տնօրեն Ալվարդ Պապոյանը մեզ հետ մեծ ցավով էր խոսում, բայց խոստովանում, որ նաեւ մեծ հպարտությամբ է լցվում, որ այսպիսի սերունդ են դաստիարարակել:
Նա պատմեց, որ Դավիթն իրենց դպրոցի արդեն երկրորդ հերոսն է, որ նահատակվել է Արցախում: Առաջինը՝ Անդրանիկ Զոհրաբյանը, ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս է, որի անունով դպրոցում նաեւ դասասենյակ կա:
Խոսելով Դավիթի մասին՝ նշեց, որ լավ էր սովորում բոլոր առարկաները, թեեւ հումանիտար առարկաները՝ ավելի: Սիրում էր հայոց պատմությունն ու հայ գրականությունը, ռազմագիտությունն ու ֆիզկուլտուրան: Վերջին երկու առարկաների սպորտային միջոցառումներին էլ հաճախ մասնակցում էր:
«Դավիթը շատ զուսպ, համեստ, կազմակերպված տղա էր: Իր տարիքի երեխաներից տարբերվում էր: Իրեն նայողը երբեք չէր պատկերացնի, որ այդքան կարողությունների տեր էր»,- պատմեց տնօրենը:
Ինչպես հավելեց, կամքի ուժ ուներ, ու եթե երեւէ խնդիր կար, օրինակ, տղաների հետ կապված, կարողանում էր իր զուսպ ու կազմակերպված բնավորությամբ հարցերը կարգավորել:
Դավիթը մասնակցել էր նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմին ու պարգեւի արժանացել:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Արցախի հերոսի» կոչմանն է արժանացել 5 հոգի: Նրանցից չորսը Հայաստանի դպևոցների շրջանավարտներ են, մեկը՝ Արցախի։ Գնդապետ Սերգեյ Շաքարյանի մասին չենք կարողացել զրուցել՝ հաշվի առնելով այս պահին Արցախում տիրող իրավիճակը։
Նա Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է: Այս պատերազմի ժամանակ կազմակերպել է բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ:
Հիշեցնենեք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ որոշում է կայացրել 5 նոր հերոսների դպրոցներին պարգեւատրել ԿԳՄՍՆ ոսկե մեդալներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT