Մեր գոյության թիվ մեկ երաշխավորը կա եւ կմնա մեր կամքը, մեր բանակը․ Ռուբինյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Այս պատերազմի 2-րդ, 3-րդ օրերից սկսած՝ միջազգային խաղացողների շրջանում Ղարաբաղի հակամարտության ընկալման վերաբերյալ մեզ ձեռնտու փոփոխություն եղավ։ Աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության, պատերազմի մեջ, ընդհուպ՝ ֆիզիկապես։

Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Իր խոսքում նա նաեւ ընդգծեց տեռորիստների ներգրավվածության փաստը, որի ընդունումը աշխարհի կողմից դիվանագիտական առումով մեզ համար դրական է եւ մեծ հնարավորությունների տեղ է բացում։

«Բայց ուզում եմ շեշտել, որ հիմա, անկախ դիվանագիտական հաջողություններից, ամենակարեւորը ռազմաճակատում եւ թիկունքում պինդ կանգնելն է, որովհետեւ մեր դիվանագիտությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ մենք եւ մեր ԶՈՒ-ն պինդ կանգնած լինենք»,- ասաց պատգամավորը։

Լրագրողներից մեկը մեջբերեց նաեւ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի արած հայտարարությունը, ըստ որի՝ նա առաջարկում է փակ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման նպատակը պարզելն է այն խոսակցությունների էությունը, որոնք վարչապետն ունեցել է տարբեր միջազգային գործընկերների հետ։ Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կոչ արեց կազմակերպել նման ֆորմատի հանդիպում, որտեղ ներկա կլինեն խմբակցություններից մի-մի անդամ, հանձնաժողովների նախագահներն ու ԱԺ փոխնախագահները։ Միրզոյանը խոստացավ փոխանցել դա վարչապետին եւ ցանկացած հարմար առիթի դեպքում կազմակերպել հանդիպումը։

Հարցին, թե տեսնո՞ւմ է նման հանդիպման անհրաժեշտություն, Ռուբինյանը պատասխանեց, որ դեմ չէ։ Նա հայտնեց, որ չգիտի, թե ինչ ինֆորմացիայի է տիրապետում Մարուքյանը, որպեսզի ավելի հստակ պատասխանի, բայց եւ հավելեց, որ ԱԺ նախագահի հետ կքննարկվի այդ հարցը։

Անդրադառնալով փաստին, որ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի եւ նախագահի հետ՝ Ռուբինյանը նախ հայտնեց, որ Թուրքիան արդեն անցել է բոլոր կարմիր գծերը եւ իրեն պահում է տեռորիստ պետության պես։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիք կա այս հանդիպումից, պատգամավորը պատասխանեց, որ բոլոր միջազգային գործընկերներից ակնկալվում է կոշտ հանդիմանում, քննադատություն Թուրքիայի եւ Ադրբեջանի այս հակաօրինական, հակահումանիստական գործողություններին։

Խոսելով նաեւ դաշնակից պետությունների մասին՝ պատգամավորը վստահեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, առաջին հերթին Ռուսաստանը, կկատարեն իրենց կարեւոր դերը՝ այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։

Հարցին, թե կրակը դադարեցնելու միջազգային հանրության կոչերը ի՞նչ պետք է լինեն, որ իրականան, պատգամավորը պատասխանեց․ «Համանախագոհող երկրների առաջին համատեղ կոչը եղավ մի քանի օր առաջ, որից հետո ՀՀ ԱԳՆ-ն դրական արձագանքեց դրան, բայց թուրք-ադրբեջանական-տեռորիստական կողմից լսեցինք ագրեսիվ հայտարարությունների շարունակությունը եւ հրաժարում խաղաղություն հաստատելուց»։ Նա շեշտեց, որ մենք պետք է սպասենք ադրբեջանական կողմի արձագանքին։

Հարցին, թե այսօրվա անդորրը կարո՞ղ է կապված լինել այդ հայտարարությունների հետ, Ռուբինյանը պատասխանեց, որ դեռ շատ վաղ է հաստատել՝ անդորր է, թե ոչ։ «Պատերազմ է, թեժ է, այո՛, այս պահին հարաբերական անդորր է, բայց պետք է հասկանանք, որ սա պատերազմ է, հայրենական թեժ պատերազմ, որում մենք պիտի կանգնենք մինչեւ վերջ»,- հավելեց պատգամավորը։

Խոսելով ՀԱՊԿ-ին դիմելու մասին՝ Ռուբինյանը նախ եւ առաջ ընդգծեց, որ մեր շահերի, մեր գոյության թիվ մեկ երաշխավորը կա եւ կմնա մեր կամքը, մեր բանակը։ Իսկ եթե հարկ լինի դիմել ՀԱՊԿ-ին, ապա կդիմեն, առայժմ դրա անհրաժեշտությունը պատգամավորը չի տեսնում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3193 դիտում

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա