Մարտի դաշտից հեռու ենք, բայց կանգնած՝ ամեն զինվորի թիկունքում, անհրաժեշտության դեպքում՝ կողքին. Արշակ Վարդանյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կարծիքով՝ Ադրբեջանի եւ նրան սատարող ուժերի զսպման գլխավոր միջոցը ռազմաճակատում նրան վերջնական պարտության մատնելն է, իսկ իրավական միջոցը՝ նրա անդամակցությամբ գործող եվրոպական կառույցներին դիմելն ու արձանագրող, դատապարտող վճիռներ, բանաձեւեր ստանալը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ այսօր թիկունքում գտնվողներս փորձում ենք հնարավոր ամեն առիթ օգտագործել՝ բանակին աջակցելու համար զինվորներին քաջալերելով, ազգապահպանության հարցում նրանց գործի կարեւորությունն ընդգծելով, հնարավորության սահմաններում նյութական եւ այլ օգնություն ցուցաբերելով, դրա անհրաժեշտության մասին շրջապատում բարձրաձայնելով: Ըստ Վարդանյանի՝ իրենք՝ դատավորները, փորձում են աջակցել նաեւ մասնագիտորեն՝ որոշակի իրավական խնդիրների առկայության դեպքում դրանց մասին բարձրաձայնելով. «Թեեւ մարտի դաշտից հեռու ենք, սակայն կանգնած ենք յուրաքանչյուր զինվորի թիկունքում, անհրաժեշտության դեպքում՝ կողքին»,- ասաց Վարդանյանը:

Դատավոր Արշակ Վարդանյանի հետ զրուցել ենք ռազմական դրության պայմաններում դատավորի աշխատանքի առանձնահատկությունների, Ադրբեջանի կողմից թույլ տրվող պատերազմական  հանցագործությունների եւ այլ հարցերի շուրջ.

-Պարո՛ն Վարդանյան, ինչպես գիտենք, ռազմական դրության ժամանակ դատարանները պետք է շարունակեն իրենց անխափան գործունեությունը: Սեպտեմբերի 27-ից հետո՝ պատերազմական լարված եւ անհանգիստ իրավիճակում, որքանո՞վ է դա ձեզ՝ դատավորներիդ, հաջողվում:

-Աշխատում ենք, որքանով դա հնարավոր է՝ ուշադրություններս գլխավորապես կենտրոնացնելով կալանավորական գործերի վրա։ Կուզեմ ընդգծել, որ Վերաքննիչ դատարանում բողոքների քննությունը հնարավոր է նաեւ ամբաստանյալների բացակայությամբ, ուստի ի տարբերություն Առաջին ատյանի դատարանների՝ գործերն ավարտելու հնարավորությունը մեզ մոտ էականորեն մեծ է։ Փորձում ենք դատական ստուգման ենթարկել եւ արագորեն լուծել այն միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները, որոնք վերաբերում են անազատության մեջ գտնվող անձանց ազատության իրավունքի սահմանափակումներին. կարծես թե ստացվում է։ Ինչ խոսք, հոգեբանորեն գրեթե անհնար կամ առնվազն դժվար է կտրվել ռազմաճակատում ընթացող գործընթացներից, բայց ցանկացած ազատ րոպե ընկղմված ենք «Հայկական միասնական տեղեկատվական հարթակ»-ի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի եւ հեռուստացույցի մեջ, ոգեւորվում ենք մեր անպարտ բանակի յուրաքանչյուր հաջողությամբ, քաջությամբ, հերոսությամբ, ցավում՝ մեր կորուստներով՝ գիտակցելով, որ դրանք եւս անխուսափելի են, անհանգստանում՝ մեր եւ Արցախի  քաղաքների ռմբահարման, խաղաղ բնակչության  շրջանում  վիրավորների եւ զոհերի փաստով։

-Սահման մեկնող կամավորների մեջ նաեւ փաստաբաններ կան: Ձեր վարույթում ունեցե՞լ եք գործեր, որոնցով ներգրավված պաշտպանը մեկնել է Արցախ եւ միջնորդել, օրինակ, իր բացակայության պայմաններում նիստերն անցկացնել: Առհասարակ, պատերազմական իրավիճակի պատճառով հետաձգումներ լինո՞ւմ են:

-Իհարկե, լինում են. դա պայմանավորված է կողմերի՝ դատարան չներկայանալու հանգամանքով կամ ամբաստանյալներին դատարան ուղեկցելու անհնարինությամբ։ Եթե չեմ սխալվում, նման դիմում փաստաբան Գեորգի Մելիքյանն էր ուղղել, սակայն նիստը չհետաձգվեց, քանի որ նրա վստահորդն ուներ նաեւ այլ պաշտպաններ, ովքեր ներկայացան:

-Այս օրերին Դուք սոցցանցերում ակտիվ եք. քաջալերող գրառումներ եք անում, կարծիքներ արտահայտում ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ արվող քայլերի, դրանց նպատակահարմարության վերաբերյալ: Փաստորեն, այս համատեքստում պատերազմն իր ազդեցությունն ունենում է նաեւ դատավորների՝ հրապարակային ելույթներում ունեցած պասիվության վրա՞:

-Դատավորի՝ հրապարակայնորեն արտահայտվելու իրավունքը օրենքով որոշակիորեն սահմանափակված է, սակայն մենք առաջին հերթին հայ ենք, այս պետության քաղաքացի, հետո միայն՝ դատավոր։ Բնականաբար, հնարավոր չէ ետ մնալ մեր ազգի համար բախտորոշ իրադարձություններից. թուրք-թաթարական ոհմակի եւ նրանց ներգրաված ահաբեկիչների դեմ հանդիման առաջնագծում եւ թիկունքում կռվում է ողջ հայ ազգը, այդ թվում՝ մեր ընկերները, բարեկամները եւ զավակները, ինչի պայմաններում չեզոք եւ անտարբեր մնալ, մեղմ ասած, հնարավոր չէ։

-Պարո՛ն Վարդանյան, անցնող մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ-ն երկու անգամ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջներով, փաստահավաք գործունեություն են իրականացնում եւ արդեն իսկ արտահերթ զեկույցներ են հրապարակել Արցախի եւ Հայաստանի ՄԻՊ-երը: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ի կողմից միջազգային իրավական տիրույթում իրականացվող քայլերը ինչպե՞ս եք գնահատում:

-Ողջունում եմ այդ քայլերը, ինքս միջազգային իրավունքի մասնագետ չեմ. այն իրավագիտության ինքնուրույն մասնագիտացում է։ Կատարված այդ աշխատանքի վերաբերյալ չեմ կարող որեւէ գնահատական հնչեցնել,  հուսով եմ, որ անհրաժեշտ փորձ եւ իրավական գիտելիքներ ունեցող պետական այրերի կողմից ամեն ինչ արվում է բարձր մակարդակով, քանի որ տվյալ դեպքում եւս, ինչպես մարտի դաշտում, սխալվելու իրավունք չունենք։ Որպես քրեական եւ քրեադատավարական իրավունքի գծով մասնագիտացած իրավաբան՝ պատրաստակամ եմ ցուցաբերել անհրաժեշտ օգնություն եւ աջակցություն, եթե դրա կարիքը կա: Համոզված եմ, որ այդ հարցում պատրաստակամ են շատերը։

-Ձեր՝ որպես իրավունքի մասնագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից պատերազմ վարելու միջոցները ի՞նչ աստիճանով, ի՞նչ ծավալով են խախտում մարդասիրական իրավունքի նորմերը, միջազգային կոնվենցիաները:

-Դրանք բազմաթիվ եւ բազմատեսակ են, գլխավորապես պատերազմական հանցագործութ-յուններ են, որոնք կատարած անձինք, անկախ  վաղեմության ժամկետից, ենթակա են քրեական պատասխանատվության։ Ադրբեջանի, նաեւ՝ նրան աջակցած իշխանությունների գործողություններում առկա արարքները նախատեսված են ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ գլխում, օրինակ` ագրեսիվ պատերազմ (հոդված 384), պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելը ( հոդված 387), միջազգային ահաբեկչություն (հոդված 389), վարձկանությունը (հոդված 395), այլ նախեւառաջ, դրանց մեծ մասը խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ են, որոնց դեմ պայքարելու, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունն արձանագրված է մի շարք բազմակողմ միջազգային պայ-մանագրերով, որոնք վստահաբար վավերացված են նաեւ Ադրբեջանի կողմից։ Այսպիսի խախտումների դեմ պայքարը միջազգային հանրության եւ յուրաքանչյուր պետության պոզիտիվ պարտականություն է։ Եթե վարձկանությավավարմբ եւ ահաբեկչությամբ զբաղվում կամ դրան առնչվում են պետության ղեկավարները, ապա դա նախեւառաջ այդ պետությունների իրավապահ մարմինների պարտականությունն է (որի ակնկալիքը տվյալ դեպքում, բնականաբար, չունենք): Բայց այդ չարիքի դեմ բազմակողմ միջազգային պայմանագրերի շրջանակներում պարտավոր է պայքարել նաեւ միջազգային հանրությունը, պարտավոր են պայքարել ահաբեկիչ պետության՝ Թուրքիայի հետ դաշինքի մեջ գտնվող, իրենց առաջատար համարող երկրները, որոնք իրենց անգործությամբ, ըստ էության, աջակցում են նրա հանցավոր գործողություններին: 

Որքան էլ դժվար է, կարծում եմ, որ մեր իրավասու մարմինների գործուն եւ հետեւողական քայլերը  կարող են որոշակիորեն զսպել Թուրքիային` ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող այլ երկրների վրա ներազդելու միջոցով` ձգտելով բարձրացնել Թուրքիային այդ դաշինքից հեռացնելու գործընթաց, ինչը, անկախ արդյունքից, կզսպի նրան ահաբեկիչներ եւ ռազմամթերք կռվի դաշտ ներմուծելով՝ Ադրբեջանին աջակցելու գործողություններից: Այդ եղանակով է հնարավոր բարձրացնել նաեւ Ադրբեջանին աջակցող երկրների, օրինակ՝ Վրաստանի Հանրապետության իրավաքաղաքական պատասխանատվության հարցը: Կարճ ասած՝ հնարավորություններ, իմ կարծիքով, կան, պետք է միայն միջազգային իրավունքի մեր մասնագետները եւ քաղաքական գործիչները գտնեն արդյունքի հասնելու ճիշտ ուղիները։

-Ի՞նչ կուզեք ասել սահմանին կանգնած մեր զինվորներին:

- Համոզված եմ, որ պատրաստակամ եք մարտական առաջադրանքները կատարել եւ հերոսանալ նույնիսկ կյանքի գնով, բայց խնդրում եմ չկորցնել զգոնությունը. գործ ունենք նենգ թշնամու հետ, որն ունակ է ցանկացած ստորության։ Վերադարձեք ձեր օջախներ հերոսացած, սակայն ողջ եւ առողջ, յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունն անգնահատելի է ոչ միայն ձեր օջախի, այլեւ բոլորիս համար։  Մենք ուժեղ ենք միայն մեր բանակով, հաղթում ենք շուն թուրքին եւ անպայման վերադառնում, այլ տարբերակ չկա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2632 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս