Ղազանչեցոց վանքը երկու անգամ վերականգնած վարպետ Վոլոդյան վստահ է՝ վանքը կատարյալ է, ամուր է, և այն կվերականգնվի

Ադրբեջանն այսօր թիրախավորեց Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ վանքը. արկը 19-րդ դարի սկզբին կառուցված եկեղեցու գմբեթին վերք բացեց ու ավերածություն արեց եկեղեցու սրահում:

«Վնասվածքը լիովին հնարավոր է վերականգնել»,- աննկուն լավատեսությամբ մեր զրույցը սկսեց Ամենափրկիչ վանքն արդեն երկու անգամ վերականգնած վարպետ Վոլոդյան:

«Սպասում եմ՝ այս հարցերը կարգավորվեն, գնամ, տեսնեմ ինչ դրության մեջ է»,- ասաց ու հիշեց, որ առաջին անգամ, երբ սկսել էր վանքի վերակառուցման աշխատանքները, այն սարսափելի վիճակում էր: «Դե թուրքն իր կերպարը չի փոխում, սուտլիկ սրիկաներն ամեն ստորության ընդունակ են»:

Իսկ այդ առաջին անգամը 1981 թվականն էր, երբ խորհրդային ղեկավարությունը որոշել էր միութենական բոլոր հանրապետություններում իրականացնել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներ, և հայ ճարտարապետներին հաջողվել էր այդ շարքում ընդգրկել նաև Շուշիի Ղազանչեցոցը: Ճարտարապետ-շինարար Վոլոդյա Բաբայանը Երևանից Արցախ էր տեղափոխվել, պատմական Արցախի մասին պատմող  բոլոր գրքերից ու աշխատությունների մեջ փնտրել Ղազանչեցոց եկեղեցուն վերաբերող հատվածներ, որ վերականգնելիս հաշվի առնի ամեն մանրուք:

«Ինձնից շատ երկար ժամանակ է պահանջվել եկեղեցուն խորապես հասկանալու, նրա գաղտնիքները կարդալու համար: Ես կարծում եմ, որ մարդիկ դրանք դեռ չեն կարողանում տեսնել: Դրանք շատ են: Եկեղեցու ճարտարապետն անպատկերացնելի կառուցողական գաղտնիքներ է դրել»,- ասում է Վարպետ Վոլոդյան ու անհամբերությամբ կրկին խոսում սիրելի վանքը անձամբ տնտղելու մասին:

Առաջին վերակառուցման աշխատանքների ավարտին խորհրդային ղեկավարությունը նրան արգելել էր գմբեթը վերականգնել ու խաչը տեղադրել. ինքը վերականգնել էր ու տեղադրել: Ադրբեջանցիներն այն պայթեցրել էին Արցախյան գոյամարտի օրերին, քարերի արանքներում էլ տասնյակ սեպեր էին խրել, սակայն ամրակուռ կառույցը քանդել չէին կարողացել: «Եկեղեցին շատ ամուր կառույց է»,- ասում է Վարպետ Վոլոդյան:

Մտածելով այս անգամ կրկին վերականգնվող վանքը տեսնելու մասին՝ նա հիշում է մեկ-երկու դետալի մասին, որ այնքան էլ իր սրտով չէին եղել: «Եկեղեցու մոտ նախկինում ջրհոր էր՝ 5 մ լայնքով ու 10 մ խորությամբ, որում հավաքվում էին անձրևաջրերը, ու դրանցով ջրվում էր շրջակայքը: Նորոգման ժամանակ որոշակի հապճեպություն կար»,- պատմում է՝ կարծես արդեն նախատեսելով, որ առաջիկա նորոգման ժամանակ դա էլ հաշվի առնվի: Ու հիշում է, որ իրեն սկզբից էլ դուր չէր եկել որոշումը տանիքը վերականգնել ոչ թե քարով, այլ՝ մետաղե թիթեղներով: «Բայց դրանք մանրուքներ են,- ավելացնում է անմիջապես,- Եկեղեցին կատարյալ է»:

Վարպետը հիշում է այն պահը, երբ առաջին անգամ տեսել է եկեղեցու հրեշտակների արձանները. «Երբ սկսեցինք վերակառուցել վանքը, հարավային մասում կային երկու հրեշտակները՝ մեկը տղամարդու կերպար էր, մեկը՝ կնոջ: Դրանք հիմա դրված են արվեստի թանգարանում: Դրանք անհամեմատելի էին՝ արվեստի վեհությամբ ու նրբությամբ: Դրանք հրաշալի էին…»:

Խնդրում եմ ասել Ամենափրկիչ վանքի գաղտնիքներից մեկը, որոնց մասին նշել էր. «Լավ,- ասում է,- մեկը կասեմ: Եկեղեցի կառուցելիս առաջին շարքը, որ դրվում է, այլևս երբեք չպիտի տեղահանվի: Եկեղեցու գաղտնիքներից մեկն էլ տարբեր բարձրության կառնիզներով հորիզոնական հարթության ստացումն է: Երբ նորից գնաք Շուշի, ուշադիր նայեք վանքի կառնիզներին. մի տեղ կառնիզը տաշած-պռոշ է թողած, բարձրացրած վեր, երկրորդում՝ հավասար է, երրորդում կտրել-իջեցրել են. այդպես է արվել, քանի որ առաջին շարքը հորիզոնական ուղղությամբ չի եղել, իսկ կառնիզների միջոցով բերվել է հորիզոնական հարթության»: Փաստորեն առաջին շարքը, որին ձեռք չեն տալիս, Վարպետի բացատրությամբ, ի սկզբանե տատանում է ունեցել, ու ճարտարապետը կառնիզների օգնությամբ լուծել է խնդիրը:

Շուշիի Ղազանչեցոց վանքը միակն է աշխարհում, որ ունի քահանայի ընդհատակյա սենյակ: Սովորաբար պատարագիչ քահանան Պատարագից առաջ մեղքերի թողություն է խնդրում մեկ այլ քահանայից, և լսում այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը»: Սակայն քանի որ Ամենափրկիչ եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, ճարտարապետները որոշել էին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ քահանան թողություն էր խնդրում՝ լսելով իր սեփական ձայնը: Հարցնում եմ Վարպետին՝ ըստ Ձեզ, եթե վնասվի այդ սենյակը, հնարավո՞ր է վերականգնել նույն ակուստիկ էֆեկտով. «Վնասված չի լինի,- վստահեցնում է,- այն չէր կարող վնասվել»:

Վարպետ Վոլոդյան ղեկավարել է Արցախի բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնումը: Նա աշխատել է Ամարասում, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի Մայր Աստվածածին եկեղեցում, Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ և Խնածախի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում:

Շուշիի Ղազանչեցոց վանքի վերականգնման աշխատանքները, սկսվելով 1981 թվականին ընդհատումներով շարունակվել են, նրա խոսքով, շուրջ 22 տարի: Ու Վարպետ Վոլոդյան կրկնում է. «Այն կատարյալ է»:

ՀԳ․ Նշենք, որ մինչ մենք զրուցում էինք, ադրբեջանական բանակը կրկին հարվածեց եկեղեցուն. թեպետ այս անգամ, կարծես վրիպեց և հարվածը չդիպավ հրաշագեղ կառույցին, սակայն այս հարվածն առավել ակնհայտ է դարձնում թշնամու՝ հենց սրբությունը վնասելու մտադրությունը: Պատերազմը շարունակվում է. այսօր 12-րդ օրն է…

Վոլոդյա Բաբայանի լուսանկարը՝ լրագրող Հասմիկ Բադալյանի

Ավերածության էկրանապատճենները՝ Civilnet.am-ի տեսանկարահանումից

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6659 դիտում

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները