Երևան
12 °C
Իրանի արտաքին գործերի նախարարը լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել, ի թիվս այլ հարցերի՝ խոսել նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան պայմանավորվածությունների մասին:
Պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրի վերաբերյալ հարցին՝ Արաղչին ասել է.
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա պետք է նշել, որ մենք դրանք բազմիցս քննարկել ենք։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վաղը կզանգահարի ինձ։ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես կզանգահարի, իսկ երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի այցը Թեհրան։
Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք կողմերի հետ։ Զանգեզուրի և բարձրացված հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն և նախկինում հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին՝ համագործակցելու և երկու երկրների միջև խաղաղության գործընթացը խթանելու համար»։
Արաղչին հավելել է, որ Իրանի որդեգրած դիրքորոշումները՝ տարածաշրջանի վերաբերյալ, նույնպես հստակ են, և այդ մասին ավելի վաղ քանիցս ասվել է:
«Մենք ցանկանում ենք պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների լիակատար ինքնիշխանությունը իրենց տարածքների նկատմամբ և պաշտպանել տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք նաև պաշտպանում ենք միջազգային սահմանները և չենք ընդունում դրանց որևէ փոփոխություն։ Երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը սահմանում է հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության հարգանք, նրանց տարածքային ամբողջականության հարգանք և սահմանների ցանկացած փոփոխության դեմ հանդես գալ»,- նշել է Արաղչին և հավելել, որ նշվածը լիովին համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը:
Երկրի ԱԳ նախարարը նաև խոսել է, այսպես կոչված, «միջանցքի» մասին:
Նրա խոսքով՝ «միջանցքի» հարցը լիովին մի կողմ է դրվել:
«Մենք խոսում ենք տարանցիկ ճանապարհի մասին, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում: Այս նախագծի իրականացումը ընկերության պատասխանատվությունն է, որը, ըստ հայտարարության, կլինի ամերիկա-հայկական ընկերություն, որը գրանցված է Հայաստանում և գործում է այս երկրի օրենսդրությանը համապատասխան: Իհարկե, ինչպես ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն ցանկացած ձևով կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Մենք միշտ բարձրացրել ենք այս հարցը ադրբեջանական և հայկական կողմերի հետ և կշարունակենք ընդգծել այն: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին:
Մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները դիտարկվել են, բայց ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, և մենք կշարունակենք խորհրդակցությունները այս հարցի շուրջ»,- ընդգծել է արտաքին գործերի նախարարը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են խնամքի հաստատություն
90-ականներից ի վեր առաջին անգամ է երկաթուղով ՀՀ որևէ բան ներմուծվում Ադրբեջանի տարածքով. խաղաղությունը սա է
Նոր երկրները կարող են դառնալ «Ռուսաստանի տրոյական ձիեր». ԵՄ-ն մտադիր է պետություններ ընդունել «փորձաշրջանով»
Իրանի խորհրդարանի խոսնակը կայցելի Պակիստան
ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղն ավարտվել է. հայ գրոսմայստերների արդյունքները
Ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. Պապոյան
Էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ ՀԷՑ-ում. արդյունքներ
Հայաստանը 7 ոսկե մեդալ նվաճեց. Եվրոպայի երիտասարդների ու Մ23 առաջնություներն ավարտված են. ովքեր են չեմպիոնները
Իրեն Հիսուսի հետևորդ հռչակած Եզրասը թող ասի՝ ինքը ԿԳԲ գործակա՞լ է, թե՞ ոչ. Վարդանյան. տեսանյութ
Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել. զոհեր և տուժածներ կան
Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Կտրիճ Ներսիսյանի եղբորը՝ Եզրասին. տեսանյութ
Բա բացեիք գործարան, Սերժը չէր թողնում, թե՞ Քոչարյանը, խի՞ եք կենտրոնացել «Տաշիր պիցցա»-ի ու մոլի վրա. Եղոյան
Սոցիալական զարգացումը միաժամանակ բարոյական պարտավորություն է և ներդրում խաղաղ ապագայի համար. նախագահի ելույթը
Սրա նման քանի դպրոց ու մանկապարտեզ են գողացել մեր երեխաներից, անտերության մատնել, որ հետո տակով անեն. Չախոյան
Քննարկվել են 2026 թվականին հեռուստատեսության ոլորտին և սփյուռքի գծով ծրագրերին ուղղվելիք հատկացումները
Խորամանկ Ալիևը պետք է զգույշ լինի իր մոտեցումներում. ամեն ինչ չէ, որ հալած յուղի նման է ընթանալու. Ղևոնդյան
Գեղակերտում իրականացրել ենք կարևոր ծրագրեր՝ ուղղված բնակիչների կյանքի որակի բարձրացմանը. Մեխակյան. տեսանյութ
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ 286.5 քմ մակերեսով մասնաշենքը. վարչապետ
Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արևիս ճանապարհահատվածը
Էդ սարերի վրա եղած վանքերի հետ ես գործ չունեմ. ինչ էր պատմում Սամվել Կարապետյանը Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
Պետրոս Պետրոսյանը՝ հրում վարժության ոսկե մեդալակիր. ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 առաջնություններ
Ալիևը փորձում է ցույց տալ, որ քարեր ունի ծոցում, որ պետք եղած պահին կնետի մեզ վրա. Ստեփանյան. տեսանյութ
Աշխատանքային հանդիպում Տավուշի մարզպետի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Տնտեսվարողը պետությանը պատճառված վնասից 100 մլն դրամը վերականգնել է
Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
Հայաստան 2025. մանկապարտեզներ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղարկվել է Հայաստան՝ Դալարիկ կայարան
Պատշաճ չեմ համարել հանձնախումբը, անդամներ կան, որոնց վարքն է քննարկելու. Տեր Տարոնը քննարկումից հրաժարվել է
Հայաստանն իրականացնում է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Իրանում ընթացող ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարում
Տավուշի թեմի առաջնորդական ներկայիս տեղապահը ստում է, պաշտոնապես հայտարարում եմ. Տեր Տարոն
Ջուջևանի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
75 տարի առաջ ստորագրման համար բացվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան. ՄԻՊ
Մերի Թումասյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 4-րդն է
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Արմավիր քաղաքում գտնվող հողատարածքի և ավտոդրոմի նկատմամբ
Հռոմում մասամբ փլուզված միջնադարյան աշտարակին սպառնում է ամբողջական փլուզման վտանգ
Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքի արդյունք է, որին պետք է ամենօրյա խնամք. վարչապետ
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT