Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում. Նիկոլ Փաշինյան

09/08/2025 schedule09:57

Սպիտակ տանը կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ:

57088_b.jpg (763 KB)

Իր խոսքում վարչապետը նշել է.

«Շնորհակալություն, պարո՛ն նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում։ Այս բեկումնային առաջընթացը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և մեր տարածաշրջանում խաղաղության նկատմամբ նրա վճռական հանձնառության։

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա։

57108_b.jpg (902 KB)

Այսօրվա հռչակագրերը, որ անձամբ կստորագրի նաև նախագահ Թրամփը, և ստորագրման արարողությանը նա անձամբ ներկա կլինի, վստահություն և երաշխիք է տալիս առ այն, որ մենք Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության և տնտեսական համագործակցության էջը: Այս համատեքստում թույլ տվեք ընդգծել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին համաձայնագիրը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա: Ես հատկապես ուրախ եմ, որ ԱՄՆ-ի հետ միասին Հայաստանը կաշխատի՝ կյանքի կոչելու TRIPP-ը՝ Թրամփի ուղին՝ խաղաղության և բարեկեցության համար. կապակցման նախագիծ, որը կապաշրջափակի ողջ տարածաշրջանը: TRIPP-ը կբացի ռազմավարական տնտեսական հնարավորություններ, որոնք կբերեն երկարաժամկետ օգուտներ: Այն կնպաստի ենթակառուցվածքային ներդրումներին, կխթանի տարածաշրջանային կապակցվածությունը և կամրապնդի ԱՄՆ-ի՝ որպես հակամարտությունների լուծման կարևորագույն դերակատարի առաջատարությունը:

57126_b.jpg (741 KB)

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին և նրա թիմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ողջ իրողությունը փոխակերպող այս արդյունքին հասնելու գործում ունեցած միջնորդական դերակատարման համար։ Սա լրջագույն գործարք է, որը մենք կնքեցինք այսօր։ Սա հաջողություն է մեր երկրների և տարածաշրջանի համար, հաջողություն աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի անվտանգ աշխարհ։ Մեկ նախադասությամբ սա կարելի է բնութագրել հետևյալ կերպ. ուժ, որը հանգեցնում է խաղաղության։

57109_b.jpg (1.00 MB)57106_b.jpg (900 KB)

Պարո՛ն նախագահ,

Այսօրվա մեծ նվաճումը հերթական անգամ վկայում է Ձեր համաշխարհային առաջնորդության և համաշխարհային ասպարեզում պետական գործչի և խաղաղարարի՝ Ձեր ունեցած պատմական դերակատարման մասին։ Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են տեսլական, քաղաքական խիզախություն և վճռականություն։ Իսկ ամենակարևորն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է հավատ գործի նկատմամբ։ Ինչպես Սուրբ Աստվածաշնչում է ասվում. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք կկոչվեն Աստծո որդիներ»։ Թող Աստված լուսավորի այս ճանապարհը։

Շնորհակալություն։

57109_b.jpg (1.00 MB)

Եվ շնորհավորում եմ բոլորիս, նախագահ Ալիևին, Ձեզ, Ադրբեջանից գործընկերներին, Հայաստանից, ԱՄՆ-ից գործընկերներին, մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, մեր երկրների ժողովուրդներին, շնորհավորում եմ աշխարհին, որովհետև, ինչպես ասացի, սրա արդյունքում միանշանակորեն աշխարհն ավելի լավն է դառնալու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1256 դիտում

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան