Կապառոսի գլխավորությամբ հավաքականը մեկ քայլ առաջ կկատարի. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախախաղյա ասուլիսի ընթացքում մեկնաբանել է, թե ինչպես է պատրաստվում թիմը հոկտեմբերի 11-ին կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի Վրաստանի հետ հանդիպմանը:

Մասնավորապես, Մխիթարյանին հարցրել են Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշած Վահան Բիչախչյանի մասին. «Առաջին անգամ եմ իր հետ մարզվում, շատ լավ տպավորություն է թողնում, շատ լավ ֆուտբոլիստ է: Հուսով եմ՝ նույն կերպ կշարունակի, երևում է, որ շատ բանի է ունակ: Խոսել եմ նրա հետ մի քանի անգամ: Ասել եմ նրան, որ կանգ չառնի, դեռ շատ անելիք ունի, և կարող է շատ բարձր մակարդակով հանդես գալ, օգուտ տալ Հայաստանի հավաքականին»,- ասել է Մխիթարյանը:

Այն հարցին, թե ինչու երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստները չեն կարողանում ամրապնդվել հավաքականի կազմում, Մխիթարյանը հստակ պատասխան չուներ: «Չեմ կարող դրա պատասխանը, տալ, ավելի շատ իրենք կարող են ասել պատճառների մասին: Մենք փորձում ենք օգնել ցանկացած ֆուտբոլիստի, ով հանդես է գալիս հավաքականում: Սա մի ընտանիք է, փորձում ենք առավելագույնն անել, որպեսզի կարողանանք օգնել նրանց մերվել ընտանիքին, ցույց տալ անելիքները»,- նշել է ֆուտբոլիստը:

Նորեկների մասին, ըստ նրա, ավելի լավ կարող է խոսել հավաքականի մարզիչը: «Մարզիչը հետևել է բոլոր ֆուտբոլիստներին, գիտի՝ ով կարող է օգնել հավաքականին: Մեզանից ինչ սպասվում է, կփորձենք կատարել: Բոլորս էլ գիտակցում ենք այս երկու խաղերի կարևորությունը, ցանկություն ունենք հաղթելու, որպեսզի էլ ավելի բարելավենք մրցաշարային դիրքը»:

Մխիթարյանը գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հասցեին. «Հենց առաջին օրվանից շատ բան եմ սկսել սովորել պարոն Կապառոսի գլխավորությամբ: Շատ լավ, ուժեղ մարզիչ է, նա դա արդեն ապացուցել է: Հուսով եմ՝ մեծ օգուտ կտա հավաքականին: Նրա գլխավորությամբ ազգային հավաքականը կարող է կատարելագործել իր խաղը ու մեկ քայլ առաջ կատարել»:

Վերջում ֆուտբոլիստին խնդրել են անդրադառնալ հավաքականի այսօրվա մրցակցին՝ Վրաստանի հավաքականիին. «Վերլուծել ենք Վրաստանի հավաքականի խաղը, շատ լավ ծանոթ ենք նրանց հավաքականին: Կարծում եմ՝ վերջին խաղերում շատ լավ են հանդես եկել, բայց դա ոչինչ չի նշանակում: Կփորձենք վաղը նրանց անակնկալի բերել. խաղալ մեր խաղը ու հաջողության հասնել»,- եզրափակել է Մխիթարյանը:

Հայաստան – Վրաստան խաղը տեղի կունենա Լեհաստանի Տիխի քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:

Ռաֆայել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2772 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս