Երևան
12 °C
«Թղթե շերեփով հարիսա չենք ուտի։ Թուղթը վերածենք զենքի»․ Երեւանում օրերս մեկնարկած նախաձեռնության կարգախոսն է:
Սահմանին պատերազմ է, թիկունքից աջակցելու համար էլ բանակին պետք է օգնել՝ բոլոր ռեսուրսներն օգտագործելով, անգամ՝ թուղթը զենք դարձնելով: Կապն իրականում անհասկանալի չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ: Նոր նախաձեռնության անդամները թուղթ են հավաքում, հանձնում համապատասխան կազմակերպությանն ու հավաքված գումարը ուղարկելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին:
«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության անդամների կողմից ամեն տեսակ թուղթ, բացի ստվարաթղթից, մակուլատուրա հավաքվում է արդեն 4 օր նույն վայրում՝ Երեւանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում (Մաշտոցի պուրակ)։ Երեկվա դրությամբ հավաքվածը 2 տոննայից ավելի է։
Նախաձեռնության ղեկավար Արթուր Օհանյանի կարծիքով՝ բոլորս էլ տանն ունենք թղթեր, որ ոչ մի բանի չեն ծառայում, բայց բոլորը հավաքելով՝ կարող ենք մեծ գործ անել: «Այս նախաձեռնությունից գոյացած գումարը չնչին կլինի այդ թվի հետ համեմատ (նկատի ունի «Հայաստան համահայկական հիմնադրամում հավաքված գումարը) բայց, ամեն դեպքում, այն, ինչ կարողանանք անել, շատ մեծ օգուտ կլինի մեր բանակին»,- ասաց նա:

Ակցիային միացել են մասնավոր, վարկային, բանկային կազմակերպություններ, թանգարաններ ու պետական կառույցներ, օրինակ՝ պետական գույքի կառավարման կոմիտեն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւս մասնակցում է:
Անհատները, քաղաքացիները, ըստ Օհանյանի, եւս ոգեւորվածությամբ են միանում գործընթացին, մի մասը, օրինակ, շրջապատում հավաքում ու միանգամից մեծ քանակ է բերում: Մարդիկ էլ կան կարծում են՝ իրենց քիչ բերածն օգուտ տալ չի կարող: Արթուր Օհանյանն այլ կարծիք ունի:
«Մարդիկ կան, ասում են՝ մի, երկու կիլոն որ բերեն, բան չի փոխելու, բայց հավատացեք, որ այդ մեկ, երկու կիլոգրամներով է, որ մենք կարողացել ենք այդ երկու տոննայի շեմը հատել»,- նշեց նա:


Չնայած նախապես որոշված էր 3 օրով կազմակերպել այս ակցիան, սակայն թուղթը կհավաքեն անժամկետ, քանի որ արձագանքը մեծ է եղել, ձնագունդն էլ սկսել է գլորվել։ Կհավաքեն որքան հնարավոր է շատ: Երեկվա դրությամբ վաճառքից արդեն 160.000 դրամ կա:
Մարզերի բնակիչներին այս ակցիան եւս հետաքրքրել է, այժմ էլ փորձում են այնպես անել, որ մարզերին կարողանան ներգրավել։
Հավաքումն այսօր սկսվել էր ժամը 12:00-ից, այն կտեւի մինչեւ 20:00 նույն վայրում: Մինչեւ դա Մաշտոցի պուրակում անցուդարձ անողները տեսնում են դրոշն ու կարգախոսը, հետաքրքրվում ու հեռանում, բայց քիչ անց վերադառնում՝ արդեն թուղթը ձեռքներին:
Հ․Գ․«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության հեղինակներն, իհարկե, հույս ունեն եւ ցանկանում են, որ իրենց հանգանակած գումարներն ուղղվեն զենք ձեռք բերելուն, սակայն Հայաստան համահայկական հիմնադրամը զենք գնելու գործառույթ չի իրականացնում եւ իր միջոցները չեն ուղղվում զենք ձեռք բերելուն։ «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության անդամների ջանքերի գնով կուտակվող, ապա եւ հիմնադրամին փոխանցվելիք գումարները, թերեւս, կուղղվեն հումանիտար օգնություն ապահովելուն։ Այն, ի դեպ, Հայաստան համահայկական հիմնադրամն արդեն սկսել է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT