Նոր ֆլեշմոբ սոցցանցերում. գնիր, բայց գումարն ուղարկիր հիմնադրամին

Ստեղծված պատերազմական իրավիճակում սոցիալական ցանցերում տարածվում է նոր ֆլեշմոբ՝ գնիր, բայց գումարը փոխանցիր հիմնադրամին ձեւաչափով:

Մի շարք կազմակերպություններ, ընկերություններ, սրճարաններ ու անհատներ փորձում ինչ-որ չափով օգտակար լինել այսօր: Նրանք հաճախորդներին առաջարկում են իրենց ծառայությունից օգտվելու դիմաց գումարն ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին:

Երեւանում նախաձեռնությանը միացած մի շարք սրճարաններ՝ Cinnabon Armenia, Rooby Cafe Cascade, Malocco Cafe, Sorriso Gelato եւ այլն, հայտարարում են, որ իրենցից, օրինակ, սուրճ գնելու համար՝ պետք է տեղում գումարն ուղարկել հիմնադրամին ու մարտահրավեր են նետում այլ սրճարանների, որպեսզի նրանք էլ միանան:

«Վերցրու՛ քո ամենօրյա ամերիկանոն (սուրճի տեսակ), իսկ վճարման փոխարեն տեղում ուղարկիր նամակ 8000 համարին»,- գրված են մի շարք սրճարանների ֆեյսբուքյան էջերում:

Սրճարանները մարտահրավերն ընդունելիս, որպես հաստատում, հրապարակում են նկարներ եւ տեսնայութեր:

Հետ չեն մնում ժամանցի վայրերը: Օրինակ՝ Լոֆթն օգնության իր տարբերակն է գտել. եթե մարդիկ ցանկանում են այնտեղ 2 անվճար ժամ անցկացնել, պետք է ուղարկեն «Որոշիչ րոպե» հաղորդագրությունը 8000 կարճ համարին:

Ինչպես նշված է ժամանցի վայրի ֆեյսբուքյան էջում, Լոֆթն իր ամբողջ եկամուտն այսպես թե այնպես ուղղելու է հիմնադրամին, սակայն հաղորդագրությունների միջոցով հնարավորություն է տրվում մարդկանց հանգանակություն կատարել իրենց ձեռքով:

Նկատենք, որ նման ակցիայի են իրականացնում նաեւ տարբեր խանութներ` մեծ ու փոքր, որոնցից մեկի՝ «Խոսող շապիկ Ռոբ սթայլ»-ի մասին ավելի վաղ էինք գրել:

Նոր նախաձեռնությունը չի վիրպել նաեւ մշակույթի գործիչների աչքից. որոշ լուսանկարիչներ իրենց արած նկարներն են նույն ձեւաչափով վաճառում, իսկ նկարիչները՝ կտավներ:

Նկարչուհի Նինա Աղավելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր կտավները գնելու համար՝ անհրաժեշտ է ներկայացնել հիմնադրամ ուղարկած գումարի կտրոնը։

Նման ակցիայի համար, սակայն, պարտադիր չէ խանութ, ժամանցի վայր ունենալ կամ նկարիչ լինել։ Շատ քաղաքացիներ սոցցանցերում հայտնում են, որ տանն առկա որեւէ իր կվաճառեն՝ հիմնադրամից ստացած կտրոնը տեսնելուց հետո: Այս դեպքում կարեւոր է գումարը փոխանցելուց առաջ՝ զգուշացնել, որովհետեւ եթե մեկ ուրիշն էլ փոխանցի, նույն ու միակ ապրանքը երկու հոգով օգտագործել չի ստացվի:

Կազմակերպություններ էլ կան, որ հայտարարում են, թե իրենցից գնում կատարելու պարագայում՝ իրենք ամբողջ հասույթն անպայման տրամադրելու են հիմնադրամին՝ WELL PR AGENCY (խաղ), «Շտիգեն» ընկերություն (էլեկտրական մեքենայի աճուրդ):

Այստեղ ներկայացրել ենք մի քանի օրինակներ, իրականում ֆլոշմոբին միացածների թիվը շատ ավելի մեծ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2410 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար