Երևան
12 °C
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ մոսկովյան բանակցություններին 10-ից ավելի ժամ մասնակցելը Ադրբեջանի կողմից ընդամենը Ռուսաստանին դեմ չգնալու քայլ էր: Այս կարծիքին է քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ առկա է առնվազն 4 պատճառ, թե ինչու Ալիեւը չի ցանկանում հրադադար Ղարաբաղում:
Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ավելի քան 10 ժամ տեւած բանակցություններից հետո, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնչեցրեց Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը՝ հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գոտում հումանիտար հրադադար հայտարարելու մասին:
Հրադադարի համար նախատեսված օրը եւ ժամին, սակայն, Ադրբեջանը սկսեց հրթիռակոծել Արցախի քաղաքներն ու գյուղերը: Ավելին՝ Արցախի «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ թշնամին ձեռնարկեց նաեւ գրոհ:
Վլադիմիր Պուտինի կոչով հրադադարի հայտարարությանը հասած Ռուսաստանը Ադրբեջանի այս ուխտադրուժ քայլերը ընդունեց գրեթե լռությամբ: Թե որը կարող է լինել այդ լռության պատճառը, ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանել է Ստյոպա Սաֆարյանը:
- Պարոն Սաֆարյան, նախ խնդրում եմ ասել, թե 10 ժամ բանակցելուց հետո ձեռքբերված պայմանավորվածությունը դրժելը Ադրբեջանի կողմից, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:
- Մինչեւ հրադադարի պայմանավորվածությանը հասնելը Ալիեւը իր զայրույթը արտահայտել էր եթերում՝ ասելով, թե իբր Փաշինյանը Մոսկվային խնդրում է կանգնեցնել պատերազմը: Մենք դա մեկնաբանեցինք որպես սեփական հասարակությանը ուղղված ելույթ, բայց իրականում Ալիեւի ուղերձը հուսահատության ճիչ էր, որովհետեւ խաղը տեղափոխվում էր ռուսական դաշտ, այն դեպքում, երբ պարզ էր, որ ռուսական դաշտում Թուրքիային դուրս են դնելու այս պրոցեսից: Ալիեւի հոխորտանքը սրա համար էր, որովհետեւ Ռուսաստանում Թուրքիան իր մեջքին կանգնած չէ: Իսկ Ռուսաստանը ոչ միայն նշաններ է ցույց տալիս, որ Թուրքիան պետք է այնտեղ չլինի, այլեւ շատ ագրեսիվ է հասկացնում, որ Ալիեւը պետք է կտրվի Թուրքիայից:
- Ինչո՞վ է այդ ագրեսիվությունը դրսեւորվում:
- Ռուս փորձագետները, ռուս պաշտոնյաները, բոլորը խոսում են դրա մասին, որ Ադրբեջանը ոչ միայն Թուրքիային է բերում Կովկաս, այլ նաեւ տեռորիզմը, որը իրենց սահմանների համար վտանգ է: Նրանք տեսնում են արդեն, որ Թուրքիան ուզում է կիսել Կովկասը իրենց հետ եւ պատրաստ չեն դրան: Այս առումով այդ 10 ու կես ժամը Ալիեւի ու նրա նախարարի համար եղել է Ռուսաստանին դեմ չգնալու քայլ, մասնակցել են՝ ուղղակի մասնակցելու համար, մանավանդ որ Թուրքիան հենց հաջորդ օրը, ինչպես նկատեցիք, թույլ չտվեց դադարեցնել կրակը: Ասաց՝ դիակները վերցնում ես ու շարունակում կռիվը:
Երկրորդ պատճառը, թե ինչու Իլհամ Ալիեւը չի ցանկանում, որ ժամանակավոր հրադադար լինի. նա չի ուզում, որ երեւա՝ 13-14 օրերի ընթացքում ռեալ արդյունքներ չունի, լավագույն դեպքում կարողացել է հայկական կողմի ինժեներական, պաշտպանական կառույցներ վնասել, բայց խոշոր հաղթանակ չունի: Ինքը չի ցանկանում, որ իր հասարակությունը տեսնի այդ վիճակը: Պատահական չէր, որ նույն օրը ինքը գրառում կատարեց Ջեբրայիլը ազատագրելու մասին: Այսինքն՝ էնքան վախեցած էր, որ հասարակությանը ներկայացնելու բան չունի, որ չի ցանկանա, որ էդ վիճակը ֆիքսի՝ մինչեւ ինքը որեւէ ռեալ հաջողության չհասնի:
Երրորդ պատճառ հրադադարի պայմանավորվածությունը չհարգելու. նրան պետք չէ, որ հասարակությունը այդ դիակները ստանա, մահացածների թիվ հայտնի լինի, Կարմիր խաչը ներգրավված լինի դիերի, գերիների փոխանակման մեջ, ֆիքսի, որ ահաբեկիչների մարմիններ կան, թուրք զինվորականների մարմիններ կան:
Եվ կա նաեւ չորրորդ պատճառը. եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է բանակցային սեղան վերադառնալուն: Ալիեւը չի ուզում վերադառնալ բանակցությունների, նա այդ թեման փակել է մինչ պատերազմը: Պատերազմից բառացիորեն մի քանի օր առաջ իր ելույթներից մեկում նա ասել է այդ մասին: Այս 4 պատճառը հերիք են՝ հասկանալու համար, թե ինչու Ալիեւը չի ուզում հրադադար ու զինադադար:
- Հիմա կա՞ հնարավորություն այդ պայմանավորվածությունը պարտադրելու, թե՞ Ալիեւը պատերազմը կշարունակի այնքան՝ մինչեւ որեւէ արդյունքի հասնի:
- Որքան էլ որ հրադադարի պարտավորությունները չեն կատարվում, այնուամենայնիվ, այլեւս Մինսկի խմբի, այսպես ասած, մանդատի տակ կա ստորագրված թուղթ՝ ե՛ւ հումանիտար հրադադարի մասին, ե՛ւ զինադադարի պայմաններ քննարկելու մասին, ե՛ւ բանակցությունների վերադառնալու մասին: Հայկական դիվանագիտության առաքելությունը պիտի լինի Ադրբեջանին ստիպել, բերել պարտավորությունների դաշտ: Պետք է ցույց տրվի, որ ինքը ռեալ շահագրգռված չէ դրանում՝ իմ նշած 4 եւ միգուցե ավելի շատ պատճառներով, եւ որ այլեւս ունակ չէ պայմանագրեր եւ համաձայնություններ կնքելու՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
- Այդ իմաստով արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ՌԴ այցը կարո՞ղ է որեւէ դեր խաղալ:
- Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ հայկական կողմը օրակարգում ինչ հարցեր է դրել. դատելով ե՛ւ Մնացականյանի, ե՛ւ նախագահի, ե՛ւ վարչապետի ելույթների շեշտադրումներից՝ կարծեք թե ոչ միայն դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածին էքզիստենցիալ վտանգից պաշտպանելու հարցը, այլ նաեւ միգուցե Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը՝ որպես այս պահին միակ ուղի:
- Պարոն Սաֆարյան, կրկին վերադառնալով առաջին հարցին՝ կարո՞ղ եք ասել, թե ինչ է նշանակում Ռուսաստանի պահվածքը. մեր դաշնակցի ազդեցությունը կորե՞լ է, թե՞ չի ուզում ավելի կոշտ լինել Ադրբեջանի նկատմամբ. չէ՞որ ՌԴ նախագահի մակարդակով այդ հրադադարի պայմանավորվածությունը ձեռք բերվեց: Հիմա գնահատականներ են հնչում, որ Ադրբեջանը ուղղակի ցույց տվեց, որ, կոպիտ ասած, թքած ունի այդ պայմանավորվածության վրա:
- Ես կարծում եմ, որ ռուս քաղաքագետները պետք է բացատրեն, թե ինչպես է լինում, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում համաձայնությունը, այլ նույնիսկ մեղքը գցում է հրադադարի մեխանիզմների ոչ հստակ լինելու վրա: Սա եղել է Ադրբեջանի արտգործնախարարի արդարացումը: Ինչու Ռուսաստանը դրան կոշտ չի պատասխանում՝ անկեղծ ասած՝ չեմ կարող իրենց փոխարեն խոսել, որովհետեւ, այո՛, կա ե՛ւ ազդեցության լծակների պակաս, ե՛ւ Ադրբեջանին չկորցնելու շահագրգռություն: Ինչպես ՀՀ վարչապետը դիպուկ նշեց, Ադրբեջանը յուրացված, զավթված է Թուրքիայի կողմից, եւ Թուրքիայի ղեկավարն է որոշում՝ ինչ անի Ալիեւը: Մյուս խնդիրը, որ ռուս փորձագիտական շրջանակները չեն թաքցնում, դա Ալիեւին իսպառ չկորցնելու շահագրգռությունն է, նրան չնեղացնելու միտումը: Հակառակը, նույնիսկ արդեն ձայներ են հնչում, որ քանի որ Ալիեւը խոր փակուղու մեջ է, պետք է փրկել, միգուցե նրան փրկողը մենք լինենք՝ սրանից բխող հետեւանքներով, որովհետեւ այդ փրկության դիմաց պետք է վճարվի: Արդյոք այդ փրկելը նշանակո՞ւմ է, որ թողնեն Ալիեւը առնվազն ինչ-որ բան պոկի (Արցախից-խմբ.), ընդլայնվի, հնարավոր է: Բայց, կրկնում եմ, որ կա նաեւ ազդեցության թուլացում: Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ռուսական դիրքորոշման ձեւավորման վրա ինչն է ավելի շատ ազդում՝ ցանկության բացակայությո՞ւնը, այլ մտադրություննե՞րը, նեղացածությո՞ւնը, թե՞ այլ գործոն: Հայտնի է, որ 2008 թվականից այս կողմ հայկական եւ ադրբեջանական կողմերը չեն անում այն, ինչ ինքը առաջարկում է, դա փաստ է՝ կլինի Կազան, կլինի Լավրովյան պլան, թե այլ տարբերակ: Մի կողմից Ռուսաստանը մտածում է՝ ժամանակին ամեն ինչ առաջարկել եմ, մերժել եք, ուրեմն գնացեք ոչնչացրեք իրար, հետո կա՛մ երկուսով, կա՛մ առանձին որեւէ մեկը կգա ինձ մոտ: Թե որ մեկը կլինի այդ մեկը, թերեւս պատերազմի դաշտում է որոշվում եւ որոշում է հայ զինվորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT