Արցախցին իր ողջ ներուժով վճռական է՝ պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը. ՊԲ-ի հայտարարությունը

Արցախի պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մինչ օրս շարունակվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը՝ խախտելով մարդու իրավունքի բոլոր նորմերը: Նաեւ նշվում է, որ արցախցին իր ողջ ներուժով վճռական է՝ պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը:

Հայտարարությունն՝ ստորեւ.

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը շարունակվում է մինչ օրս՝ ուղեկցվելով ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և սովորութային միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի ու սկզբունքների (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա, 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիաներ, Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վարժեցման դեմ միջազգային կոնվենցիա, միջազգային սովորութային իրավունք և այլն) համատարած ոտնահարումով։

Միաժամանակ իր պատերազմական հանցագործությունները կոծկելու կամ արդարացնելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հարձակումներ իրականացնելու համար հող նախապատրաստելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Հայաստանի իշխանություններին:

Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների և մեր տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար»:

Տպել
1276 դիտում

Հունիսի 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Մեկ հոգի կալանավորվել է. ՆԳՆ ոստիկանությունը՝ հունիսի 3-ին Փարաքարում տեղի ունեցած դանակահարության մասին

Կոտայքում 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ. կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

Գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա

Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Սարգիս Ստեփանյանը

ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են. Ալավերդի-Սանահին-Սարահարթ հատվածում կան երթևեկության սահմանափակումներ

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 8 մարզի տարբեր համայնքներում

Քարագլխի «Կալեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել հողազանգվածի սահք. վնասվել են ճանապարհներ և պտղատու ծառեր

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Կին քաղաքական առաջնորդներ»-ի հոբելյանական գագաթնաժողովում (տեսանյութ)

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Թագուհի Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. հայտնի է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի նոր տնօրենի անունը

«Սա մեզ համար լինելու է բավականին լուրջ հաղթանակ». ինչով էր կարևոր Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա

Մենք տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ, ձգտում ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը. Ալեն Սիմոնյան

Կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը

Ադրբեջան-Իրան տանդեմի այս փուլում դեռևս դիվանագիտական կրակոցները կարող են վերածվել զենքերի կրակոցների. Հովհաննիսյան

Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը

Ջուդ Բելինգեմը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. 38-ամյա վարորդը մահացել է

ՀՀ ՆԳՆ փորձը առաջադեմ է ինչպես Սիրիայի, այնպես էլ տարածաշրջանի համար. Վահե Ղազարյանն ընդունել է Նորա Արիսյանին

Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը (տեսանյութ)

Էրդողանի գլխավորությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի. հայտնի է օրակարգը

Միջանցքը պետք է բացվի, անընդունելի է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում. Միխայել Ռոթը՝ Հակոբ Արշակյանին

«Յուքոմ»-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն MacBook Pro-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչեւ 30%-ը

Գլխավոր դատախազը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցերը

Ալեն Սիմոնյանը Սթիվըն Դոութիի հետ զրույցում բարձրաձայնել է ադրբեջանական պատանդառության մեջ գտնվողների վերադարձի մասին

Թուրքիայի բանակը ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ ունի

ՄԻՊ-ը կոչ է արել ՀՀ ԶԼՄ-ներին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրների տեսանյութերը տարածելուց

ՀՀ ԱԺ նախագահը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ

Տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքն է. Արարատ Միրզոյանը՝ Ռոթին

Ստամբուլի դպրոցներից մեկում պայթյուն է եղել (տեսանյութ)

Այս բարդ տարածաշրջանում Հայաստանը երիտասարդ ժողովրդավարական պետություն է, նաեւ՝ եվրոպական արժեքների խարիսխ. Միխայել Ռոթ

Գերմանիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ ջանքերին. ՀՀ նախագահն ընդունել է Միխայել Ռոթին

Կոչ ենք անում Ադրբեջանին ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանող դրական օրակարգ մշակել. ԵԱՀԿ

Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն կա, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է. հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետները

ՀՀ-ն ՄԻԵԴ կներկայացնի իր դիրքորոշումը 2 հայ զինծառայողների մասին Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների վերաբերյալ

Գեղամ Գևորգյանը կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին