Երևան
12 °C
Այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց անցկացված բացօթյա համերգում հնչեցին հայ կոմպոզիտորների այն ստեղծագործությունները, որոնք տարբեր ժամանակներում գրվել են ռազմի դաշտում:
Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը ՀԺ-ին հայտնեց, որ «Միացե՛ք, մի Երգ, մի Զարկ դառնանք» խորագրի ներքո տեղի ունեցած համերգի մտահղացման հեղինակն ու կազմակերպիչը համերգին մասնակցող նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նատալի Գալստյանն է, որի որդին՝ Էդվարդ Մարգարյանը, կամավորագրվել ու գնացել է հայրինքը պաշտպանելու։
Էդվարդը Կոնսերվատորիայի սաներից է, կամավորագրվել է սեպտեմբերի 27-ից՝ ադրբեջանական ագրեսիայի մասին լուրը լսելուն պես։
Կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում ավելի վաղ տեղադրվել էր համերգի մասին տեղեկացնող հետեւյալ տեքստը․ «ՄԻԱՑԵ՛Ք՝ մի ԵՐԳ, մի ԶԱՐԿ դառնանք․ Հայ սպան, հայ զինվորը անպարտելի են։ Հաղթելու ենք․ ուրիշ ճանապարհ չկա։ Պինդ կացեք, մինչեւ այս ամենը վերջանա․․․»։

Նատալի Գալստյանի խոսքով՝ այսօրվա համերգն ավելի շուտ խոնարհում էր եւ միասնական լինելու կոչ: Գեղարվեստական ղեկավարը նաեւ նկատեց՝ երգը միշտ էլ զորություն է հաղորդել մարդուն եւ հայտնի է, որ երգն ու վախն անհամատեղելի են, այն վերացնում է վախի զգացողությունը։
«Այս հայտնի երգերը, որ հնչել են աշխարհի տարբեր գեղեցիկ բեմերում, տա Աստված խաղաղություն լինի, նորից այդ բեմերում հնչեցնենք։ Բայց այսօր առավել քան երբեւէ կարիքը կա հնչեցնել դրանք այստեղ։ Այսօր, երբ որդիս էլ մեր բազում քաջերի հետ մարտի դաշտում է, ես պետք է ուժ տամ բոլորին՝ զինվորներին, բոլոր մայրերին, մեր ժողովրդին։ Երեխաները մեզ տեսնելով պիտի հավատով լցվեն։ Հուզվելու ժամանակը չէ»,-ասաց նա:

«Միացե՛ք, մի Երգ, մի Զարկ դառնանք» խորագրի ներքո Կոնսերվատորիայի նվագախումբն ու երգչախումբը կատարեցին «Հիմի էլ լռենք», «Սարդարապատի քաջեր», «Զարթի՛ր, Լաո», «Զինվորի մոր երգը», «Կիլիկիա», «Գետաշեն» ու այլ շատերիս հայտնի այլ երգեր։
Երաժիշտներին, ի դեպ, ակտիվորեն ձայնակցում էին կոնսերվատորիայի բակում խմբված անցորդները:


Կոստանյանը և Էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT