«Պիտի օգնեմ՝ ինչքան կարող եմ»․ 90-ամյա տատը զինվորների համար ցավացող ձեռքով գուլպա է գործում եւ ուղարկում սահման

90-ամյա Բուրաստան տատը մեր բանակին ու զինվորներին իր ձեւով է օգնում․ տան մի անկյունում ակնոցն աչքերին, կծիկով հաստ թելն ու շյուղերը ձեռքին՝ զինվորների համար գուլպա է գործում, որ հանկարծ չմրսեն։

Սահմանի տղերքին Բուրաստան տատից արդեն 7 զույգ գուլպա է ուղարկվել։ Երբ պատերազմը սկսվել է, թոռնուհին է առաջարկել գուլպաներ ուղարկել սահման, տատն էլ առաջարկով ոգեւորվել, իր ու թոռան ժակետները քանդել ու սկսել է գործել։ Որ իմանար այսպիսի պատերազմ է սկսվելու, այն ժամանակ, երբ հարյուրավորներին՝ ծանոթ, անծանոթ, իր գործածներից էր տալիս, չէր բաժանի, ամբողջը կպահեր զինվորներին։

Զինվորների համար վերջին գուլպան տատը դժվարությամբ է գործել, տանն ընկել է, ձեռքն ու ոտքը վնասել, ցավեցրել, այդ պատճառով մի ձեռքը կողքին հենելով է գործն ավարտին հասցրել։ Թոռանն ասել է, որ նորից կգործի 2 օր անց․ մի քիչ թեւը հանգստանա, հետո: Բացի այդ, թելն էլ վերջացել է։

Մեզ հետ խոսելիս տատի ձեռքը դեռ ցավում էր։

Մեր տարած թելը տանտիկինը հավանեց․ ձիգ է, այ մյուս կծիկը, որի գույնը մի քիչ բաց է, ավելի բարակ է, պիտի երկու հատն իրար միացնի, բայց կարծում է՝ գուլպա դուրս կգա։ 

Թե սահման ուղարկածը քանի օրում է գործել, հիմա չի հիշում․ եղել է՝ երկու օրում է մի զույգը ավարտել, եղել է՝ երեք օրում։

Մեր զրուցակցին ասացինք, որ տղերքին տաք գուլպա հիմա հաստատ պետք է, լսածից ուրախացավ ու մի րոպե լռությունից հետո նշեց․

«Թեկուզ սենց ցավելով էլ կգործեմ, թել չունեի, թելը հեսա եկավ հասավ, սեւից կսկսեմ, ինչքան կարողանամ, կգործեմ, թող հագնեն տղերքը, մենակ թե Աստված կամք ու առողջություն տա, խելք ու շնորհք տա, շուտ հաղթեն, խաղաղություն լինի, բոլորը վերադառնան իրենց ընտանիքներ»։

Այնուհետեւ Բուրաստան տատի բարեմաղթանքներն են՝ տղաներն առողջ լինեն, ուժ ունենան, հաղթեն, կարիք չունենան օգնության։

90-ամյա կինն իր կյանքի արդեն քանիերորդ պատերազմն է հաղթահարում, Արցախյանի ժամանակ այստեղ չէր, սակայն հայրենականը լավ է հիշում․ 10 տարեկան էր, մայրը չկար, մորաքրոջ հետ էր ապրում։

Պատերազմներից վերջինը՝ այս մեկը, իր կարծիքով, ուրիշ է։

«1942 թվին հավաքեցինք ինչքան թել ունեինք ու մորաքրոջս հետ գործեցինք, ուղարկեցինք բանակ։ 11 տարեկանից սկսել եմ գործել ու օգնել բանակին։ 1941 թվի պատերազմն էլի ահավոր էր, շատ դժվար էր, դաժանությամբ անցկացրինք, դե հիմա սաղ ենք։ Այս անգամ, որ նայում եմ, ամբողջ մարմնով սարսռում եմ, որովհետեւ անօդաչու սարքերը սարսափ են առաջացնում, դա արդեն անտանելի է»,- նշեց նա։

Խոսելով պատերազմից՝ վրդովված խոսքը ահաբեկիչ վարձկաններին ուղղեց։

Զարմանում է, որ մի քանի կոպեկի համար գալիս, այստեղ մեռնում են, ո՛չ իրենց է պետք այդ գումարը, ո՛չ իրենց տնեցիներին, որ մի քանի օրում պիտի ծախսեն, հաց ուտեն, վերանա։

«Խելք ունենան՝ չեն գա, Էրդողանը՝ աֆերիստը, մի քանի մանեթ տալիս է, փափուկ բարձ դնում գլխների տակ, ուղարկում կոտորվելու, ինքն այդ գումարը շահագործում է իր համար»,- ասաց տատին՝ ահաբեկիչներին խորհուրդ տալով տանը խաղաղ աշխատել, վաստակել ու ապրել իրենց դռանը, իրենց ընտանիքների հետ։ Եթե, իհարկե, խոսքը լսեն։

Թուրքիայի նախագահ Էրդողանին նա հին վառված քոթուկի նմանեցրեց, որ ծխում է ու ծխում, չի հանգչում։

Խոսելով Էրդողանի մասին՝ հիշեց նաեւ պատմության հին ու արյունոտ, այս անգամ ոչ թե տեսած, այլ լսած դեպքերը։ Իր հայրը Ղարսից է եղել, փոքր տարիքում գաղթել են, տեսել, թե հայ աղջիկներն իրենց ինչպես էին ցած նետում բարձունքից՝ թուրքին չհանձնվելու համար։ Թուրքերն էլ գրազ էին գալիս ու հղի կնոջ փորը բացում, որ տեսնեն՝ տղա՞ է, թե՞ աղջիկ, հաղթե՞ցին, թե՞ պարտվեցին։

Այս ամենը պատմեց ու աչքի պոչով հեռուստացույցին նայեց․ լուրերի թողարկումն էր, հետո մի քիչ ավելի ցածր ավելացրեց․ «Աստված ջան, դու օգնիր, հասնես մեր հայ ազգին, որովհետեւ քրիստոնեությունն առաջինը հայն է ընդունել, օգնիր ու տեր կանգնիր»։

Բուրաստան տատն այսօր շատ բան կցանկանար անել մեր զինվորների համար․ համով ճաշեր եփեր, ուղարկեր կամ տղերքի շորերը բերեր, լվանար, բայց չի կարող, գուլպա գործելով է օգնում։

Մեր զրուցակցի գործած գուլպաները, որոնք չի ուղարկել, քանի որ փոքր են զինվորների համար

«Աչքս լավ չի տեսնում, ձեռս արագ չի աշխատում, ակնոցով երկար մնում եմ, երբեմն գլուխս պտտվում է, հանում եմ գցում, առանց ակնոցի եմ անում, բայց պիտի օգնեմ՝ ինչքան կարող եմ, կարեւորը ցանկությունն է»,- նշեց նա։

Գուլպաներից բացի, տատին բացիկի մեջ զինվորներին ոգեւորող խոսքեր էլ է ուղարկել, հավատում է, որ հաղթելու ենք։

«Ձեզ մատաղ, զինվոր տղերք,

Մի զարկ տվեք թուրքի գանգին,

որ խորտակվի նա հիմնովին։

Բուրաստան տատ»։

Հ.Գ. Բուրաստան տատը սկզբում չէր համաձայնում մեզ հետ խոսել, հետո էլ չէր ուզում լուսանկարվել: Ասում էր՝ մարդիկ կարող են տեսնել ու մտածել, թե իրեն գովազդում է ու իր մասին վատ խոսքեր ասեն, ինչպես, օրինակ, շատերի մասին են ասում, իսկ ինքը գովազդի համար չի անում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3144 դիտում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին

«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ

Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ

Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է

Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ

Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան