Ինչ են անում F-16-երը պատերազմական օրերին. ՀՕՊ զորքերի պետի տեղակալը մանրամասներ ներկայացրեց

15/10/2020 schedule17:46

Վերջին ժամանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ամեն կերպ փորձում է ժխտել Թուրքիայի ռազմաօդային ուժերի, ավիացիայի, մասնավորապես՝ F-16 ինքնաթիռների մասնակցությունը մարտական գործողություններին: Ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության թեմայով ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:

Նա ռազմական գործողություններում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներգրավման վերաբերյալ մի շարք ապացույցներ ներկայացրեց՝ ընդգծելով, որ F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների նախապատրաստման նախօրեին: «Ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման արդյունքում նշված ինքնաթիռները ակտիվ գործողություններ են իրականացրել, ակտիվ ուսումնամարզական, ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Քարվաճառ, Գյանաջա-Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները»:

ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-շտաբի պետը նկատեց՝ զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռները Թուրքիայի Հանրապետության տարածք չեն վերադարձել և մնացել են տեղակայված Գյանջա օդանավակայանում: «Հետագայում՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի ղեկավարությունը իրականացրել է Գյանջայի օդանավակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների, նրանց անձնակազմերի և տեխնիկական կազմի հերթափոխ»:

Նա նշեց՝ վերաթռիչքը Թուրքիայի տարածքից Ադրբեջանի տարածք իրականացվել է Վրաստանի օդային տարածքով: «Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, հերթափոխ կատարած ինքնաթիռները Գյանջայից թռիչք են իրականացրել Վրաստանի տարածքով և վերատեղակայվել իրենց հիմնական բազավորման օդակայանում: Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակողական գործողությունների հենց առաջին օրվանից Թուրքիայի F-16 ինքնաթիռները ակտիվորեն ներգրավված են եղել օդից խնդիրների կատարմանը, այն է՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքների և օբյեկտների ռմբակոծմանը և հրթիռակոծմանը»:

Ներկայացնելով, թե ինչ են անում F-16-երը պատերազմական օրերին՝ Մովսեսյանը նշեց, որ սեպտեմբերի 27-ին Գյանջա-Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2 F-16 ինքնաթիռ խախտել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքը մինչև 6 կիլոմետր խորությամբ:

«Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:16-ի սահմաններում, Մինգեչաուրի ջրամբարի շրջակայքում հերթապահություն իրականացնող F-16 ինքնաթիռների զույգը, հայտնաբերելով Հայաստանի խորքից դեպի պետական սահման թռիչք իրականացնող ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ՍՈՒ-25 ինքնաթիռը, ուղղություն է վերցրել դեպի պետական սահման ու սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա արձակած օդային հրթիռով խոցել մեր ՍՈՒ-25-ը։ Իր գործողությունները թաքցնելու նպատակով հոկտեմբերի 3-ին հակառակորդը Գյանջա օդակայանից իրականացրել է F-16-երի վերահենակայում Գաբալա օդակայան։ Եթե մինչ այդ գործողությունները իրականացնում էր զուտ առանձին՝ ինքն իր խմբով, դրանից հետո փոխում է մարտավարությունը ու սկսում գործել Ադրբեջանի ավիացիոն ուժերի հետ համատեղ։ 2 կամ 4 ինքնաթիռ Գաբալայից օդ են բարձրանում, զբաղեցնում օդում հերթապահության դիրք Մինգեչաուրի ջրամբարի վրա, որից որոշ ժամանակ անց օդ են բարձրանում հետախուզական ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, որից հետո օդ են բարձրանում Ադրբեջանի ՍՈՒ-25 ինքնաթիռները, ուղղություն վերցնում դեպի Մինգեչաուրի շրջան, որից մի փոքր հարավ երկու խմբերը միանում են իրար, կատարում են 2-3 րոպեանոց պտույտ։ Դրանից հետո 1 կամ 2 զույգ F-16  առանձնանում է՝ հարվածներ հասցնելով Մարտակերտի բնակավայրերին»:

ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-շտաբի պետը նշեց՝ դրանից հետո ինքնաթիռները վերադարձել են իրենց հերթապահության գոտի, իսկ հարվածային ինքնաթիռները՝ տեղակայման օդակայան: «Ընդհանուր առմամբ վերլուծելով F-16 ինքնաթիռների գործողությունների արդյունքները՝ կարելի է գալ հետևյալ եզրակացությանը: F-16 ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում կատարում են հետևյալ կարևոր գործողությունները: Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, նրանց կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքներին հրթիռային և ռմբային հարվածներ հասցնելու ընթացքում աջակցություն և նրանց գործողությունների պատսպարում»:

Անդրադառնալով ադրբեջանական զինանոցում թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներին՝ Մովսեսյանը նշեց, որ այդ ԱԹՍ-ները ռազմական գործողությունների ընթացքում կիրառվել են: «Հիմնականում այդ 2 պետությունների սպառազինությունում անօդաչու թռչող սարքերն են թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ները, որոնք կարող են մինչև 12.000 մետր բարձրությունում թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և ուղղորդել կրակային միջոցներին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3812 դիտում

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել