Երևան
12 °C
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց մոտ մեկ ժամ է, ինչ բողոքի ակցիա է: «Կա՛մ արեք ձեր գործը, կա՛մ հեռացեք» վանկարկումներով ՀՀ քաղաքացիները դժգոհություն են հայտնում ադրբեջանական զինված ուժերի ագրեսոր վարքագծի նկատմամբ ՄԱԿ-ի՝ այս օրերին դրսեւորած չեզոք վերաբերմունքից:
Հիշեցնենք՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսակզային հոկտեմբերի 12-ին Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ այցելել է «խոշոր հարձակման ենթարկված Գյանջա քաղաքի բնակելի տարածքներ» եւ ցավակցություն հայտնել մարդկային կորուստների եւ տուժածների համար: Դրանից հետո միայն հասարակական ճնշման ներքո հայտարարություն էր տարածել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ վշտակցություն հայտնելով ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման վերաբերյալ եւ կրակի դադարեցման կոչ անելով: Ավելի ուշ արձագանք էր եղել նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից, որը, սակայն, դարձյալ վերաբերում էր բացառապես ՀՀ տարածքում վիրավորված երեխային. Արցախի քաղաքացիական անձանց, ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ որեւէ գնահատական ՄԱԿ-ը չի հնչեցրել:
Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհության թիրախում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատու Ինք Թենիլայն էր, որին ցուցարարները ներկայացրին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով վիրավորված, զոհված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաեւ՝ գնդակահարված գերիների լուսանկարները. «Ադրբեջանը ունի 10 քաղաքացիական զոհ, որի համար ամեն օր բարձրաձայնում եք, մենք ունենք 31 քաղաքացիական զոհ, որոնց մասին, սակայն, չի խոսվում»,- նշեցին նրանք:
Արձագանքելով ցուցարարների դժգոհությանը՝ Ինք Թենիլայը թարգմանչի միջոցով ասաց, որ իրենք գիտեն իրականությունը, ինչը ավելի զայրացրեց հավաքված քաղաքացիներին. «Եթե գիտեն, ինչո՞ւ են լռում, լռում են մեր ցավի դիմաց»,- բղավեցին նրանք:
Ինք Թենիլայը պնդեց, որ իրենք խոսում են այդ մասին իրենց զեկույցներում, ինչին, սակայն, ցուցարարները հակադարձեցին՝ հիշեցնելով Թվիթերի միկրոբլոկում դրսեւորած երկակի ստանդարտների մասին. «Մեր զոհերի մասին որեւէ գրառում, որեւէ գործնական քայլ չի արվում»:
Բողոքի ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ը գլոբալ թքած ունի մեր իրականության վրա. «Մինչեւ ՄԱԿ-ը չխոսի մեր զինվորների անարգանքի մասին, որը իրենց կողմից դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն, մինչեւ չխոսի գերիների մասին, որոնք գնդակահարվեցին միայն նրա համար, որ հայ էին, մենք չենք հեռանալու. սա 21-րդ դարի ցեղասպանությունն է հայերի նկատմամբ»:
Իրավիճակը ավելի լարվեց, երբ քաղաքացիները պահանջեցին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպում, եւ պարզվեց, որ նա գրասենյակում չէ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատուն հետաքրքրվեց՝ արդյո՞ք ցուցարարները նրա հետ պայմանավորվել են հանդիպման համար, ինչին վերջիններս պատասխանեցին. «Իսկ Ադրբեջանը մեզ հետ պայմանավորվե՞լ էր պատերազմ սկսելուց առաջ»:
Ցուցարարները հետաքրքրվեցին, թե որտեղ է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ինչու այժմ հնարավոր չէ նրան կանչել այստեղ, ինչին արձագանքելով՝ Թենիլայն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, սակայն եթե հարցազրույց են ուզում, կարող է դա կազմակերպել: Թենիլայի այս խոսքը ավելի բորբոքեց ցուցարարներին, որոնք հետաքրքրվեցին, թե ինչու է նա եկել, եթե չի կարող պատասխանել իրենց հարցերին. «Կարծել է, թե ՄԱԿ-ին փոխանցելու նամակ ունեք»,- կողքից հուշեց թարգմանչուհին:
Ցուցարար Արմինե Մելքոնյանը հրապարակավ հայտարարեց, որ հայ երիտասարդները դեռեւս սեպտեմբերի 28-ին են ՄԱԿ-ին նամակ հանձնել, սակայն որեւէ արձագանք չեն ստացել. «Այսօր էլի նամակ եք ուզում՝ հետագա 17-18 օրերը մեզ լռեցնելու համար»,- ասաց նա:

Ցուցարարների թվում էր նաեւ հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը, որը, արձագանքելով Թենիլային, ասաց. «Այդ նամակները դուք կարող եք տեսնել հենց ձեր կայքերում, այդ նամակները աշխարհով փռված են, եւ դուք սպասում եք, որ մենք էլի՞ նամակ տանք»,- հարցրեց նա՝ պնդելով, որ առնվազն որպես ՄԱԿ-ի ներկայացուցիչ՝ Թենիլայի դիրքորոշումը չափազանց տարօրինակ է. «Ձեր դիրքորոշումը անհասկանալի, ոչ մարդանպաստ Է, հետեւաբար ձեր՝ այսուհետ արած բոլոր հայտարարությունները պիտի այս իրականությունից դուրս գան, մենք «բլա-բլա» խոսքեր լսելու ո՛չ ժամանակ, ո՛չ ցանկություն ունենք, մենք ուզում ենք լսել ՄԱԿ-ի հստակ դիրքորոշումը»:
Ցուցարարներից մեկի հարցին, թե ինչո՞ւ գործնական քայլեր չեն ձեռնարկում խաղաղության հաստատման համար, անվտանգության խորհրդատուն դարձյալ կրկնեց, որ այս պահին չի կարող ասուլիս տալ ԶԼՄ-ների համար:
Որեւէ ընդհանուր հայտարարի այդպես էլ չգալով՝ Թենիլայը հեռացավ. նա միայն նշեց, որ ցուցարարների խոսքերը կփոխանցի ՄԱԿ-ի համակարգողին. «Այո, կփոխանցեք, բայց մենք ուզում ենք կարճ ժամանակում տեղեկանալ այն քայլերի մասին, որ դուք պարտավոր էիք անել, մենք ուզում ենք կարճ ժամանակում իմանալ՝ ՄԱԿ-ը որպես կառույց գոյություն ունի՞ ՀՀ-ի եւ Արցախի համար, թե՞ ոչ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Թենիլայի հեռանալուց հետո ցուցարարները հայտարարեցին, որ չեն գնալու, սպասելու են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչին. «Պետք լինի՝ տասը ժամ կսպասենք, պետք լինի՝ կքնենք, որովհետեւ մեր երեխաները սահմանին անգամ չեն քնում»:
Ակցիան այս պահին շարունակվում է. հնչում են «արդարություն», «Էրդողան՝ տեռորիստ» եւ այլ վանկարկումներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը
Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է
Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել
Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի
Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները շարունակվում են 13 օր. Թրամփը առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին. ինչպես զգուշանալ
Ինչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյանը հիշեցրել է նախընտրական խոստումը
Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը
2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
Որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի՝ անկախ նրանից՝ օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում
Պաշտպանի բարձրաձայնած բազմաթիվ հարցեր ստացել են լուծումներ. Անահիտ Մանասյանն ամփոփել է այցը Սյունիքի մարզ
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և վարորդի մարմինը
Ինչպես են քրեական ոստիկանները ձերբակալում Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների հեղինակներին. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT