Մենք պահանջել ենք, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչը մեզ հետ գա Արցախ. արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացնում

19/10/2020 schedule13:03

«Կույր մի՛ եղեք», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Ճանաչե՛ք Արցախը». այսպիսի պաստառներով արցախցի կանայք երեխաների հետ միասին այսօր ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:

Ակցիայի մասնակիցներից Իրինա Սաֆարյանը լրագրողներին հայտնեց, որ իրենց պահանջն է կանգնեցնել պատերազմը և բարձրաձայնել այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացվում են Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: «Այստեղ հավաքվել են Արցախի կանայք իրենց երեխաների հետ, որոնք առաջնագծում են թողել իրենց հայրերին, ամուսիններին, եղբայրներին, որովհետև ուրիշ տարբերակ չկար: Ինչո՞ւ են նրանք հայտնվել այստեղ: Որովհետև բոլոր քաղաքացիական օբյեկտները, բոլոր քաղաքները և գյուղերը այս պահին հրետակոծվում են: Նույնիսկ ապաստարաններում գտնվելը ապահով չէ: Պատերազմի չորրորդ շաբաթն է այն ահաբեկչության, որը իրականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և մենք չենք տեսնում միջազգային հանրության ոչ մի արձագանք, ոչ մի խիստ պատիժ այս մղձավանջը կանգնեցնելու համար»:

Արցախցի կինը նաև տեղեկացրեց, որ հանդիպման ակնկալիքով դիմել են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, սակայն դեռևս որևէ արձագանք չեն ստացել: «Մեր ակնկալիքն այն է, որ այս պահին ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը իջնի և հանդիպի մեզ հետ, որպեսզի լսելի դարձնենք մեր ձայնը ամբողջ աշխարհին»:  

Իրինա Սաֆարյանն ընդգծեց՝ շահերն են խոսում, մարդասիրական ոչինչ չի մնացել: «Հասկանալով այս ամենը՝ հույսներս չենք կորցնում, որ արդարությունը կհաղթի: Այս պահին մեր միակ միջոցը չլռելն է, եթե միջազգային հանրությունը լռում է, մենք պետք է այնքան աղաղակենք, որպեսզի նրանք վերջապես սկսեն խոսել»:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հարց բարձրացրեց՝ այնքան երեխաները, որոնց սպանել են Մարտունիում, Հադրութում, նրանք մարդ չե՞ն, իրենց մասին պետք չէ՞ խոսել»: «Ինչպե՞ս կարելի է այսքան մայրերին, այսքան երեխաներին անտեսել, մենք գոյություն չունե՞նք: Իմ տունը այնպիսի զենքերով է ավերվել, որ աննկարագրելի է: Ոչ մի տեղ այդպիսի զենք չեն կիրառում: Ուսուցիչ լինելով՝ ես չգիտեմ՝ ինչպես եմ երեխաների հետ խոսելու, ինչպես եմ եվրոպական արժեհամակարգ բացատրելու, ամեն ինչ փոշիացրել են իրենց հետաքրքրությունների համար»,- ընդգծեց արցախցի կինը:

Արցախցի կանայք վանկարկում էին՝ «դուրս եկեք», «դուրս եկեք»՝ ընդգծելով, որ որևէ տեղ չեն գնալու՝ մինչև ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ հանդիպումը տեղի չունենա:

Արդյունքում ակցիայի մասնակիցներից 4 կնոջ հրավիրեցին գրասենյակ: Քիչ հետո դուրս գալով գրասենյակից՝ նրանք նշեցին, որ ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցիչ Շոմբի Շարփը տեղում չի եղել, և նրա հետ հանդիպումը տեղի է ունենալու ավելի ուշ՝ 17:00-ին: «Չենք ցրվելու, սպասելու ենք, պետք լինի՝ 15 օր ենք սպասելու, որովհետև գնալու տեղ չունենք, մեր հարազատները նկուղներում են, առաջնագծում են: Մենք մեր պահանջը նամակի տեսքով ձևակերպելու ենք, և ակցիայի մասնակցիները ստորագրելու են»:

Կանայք նշեցին նաև, որ պահանջել են ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցչին հրավիրել Արցախ, որպեսզի վերջինս անձամբ արձանագրի Արցախում կատարվածը և ներկայացնի միջազգային հանրությանը: «Մենք պահանջել ենք, ներկայացուցչին կտանենք Արցախ, անձամբ պետք է արձանագրեն եւ համապատասխան արձագանքով ներկայացնեն միջազգային հանրությանը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1698 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա