«Հին օրերի երգը» ֆիլմի պես լիներ՝ ներկայացման պահին մեկն ու մեկդ բղավեիք՝ վերջացա՜վ․ Վերելք ներկայացումը էլ չի հետաձգվի

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը տասնհինգ տարի անց վերաբեմադրել է «Վերելք» ներկայացումը։ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում այդ թատրոնի ստեղծագործական կազմի հետ Վարդան Պետրոսյանի ներկայացման առաջնախաղը պետք է կայանար հոկտեմբերի 7-ին՝ Գյումրիում, ապա հոկտեմբերի 12-ին հանդես էին գալու Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։

Սակայն ադրբեջանական ագրեսիան, սահմանային լարվածությունները ստիպեցին դադար առնել։ Վարդան Պետրոսյանը գրեց, որ հասկանալի պատճառներով ներկայացման առաջնախաղը հետաձգվում է․ «Առայժմ ավելի կարեւոր գործեր կան՝ ի ծառայություն ռազմաճակատի։ Բոլորս մեր տեղերում ենք՝ անսասան կանգնած մեր բանակի թիկունքին»։

Դերասանի այդ գրառման տակ բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել, որ անհամբեր սպասում են հաղթանակած գնալուն եւ ներկայացումը դիտելուն, որոշ մարդիկ էլ կարծիք էին հայտնել, որ այդ ներկայացումով հանդես գալն այս օրերի համար լավագույնը կլինի։ Ֆեյսբուքյան օգատատերերից Հռիփսիմե Գալստյանն էլ գրել է․ «Հին օրերի երգը ֆիլմի պես լիներ - ներկայացման պահին մեկն ու մեկդ բղավեիք. «Վե՜ր-ջա՜-ցաաաա՜վ»»։

Եվ ահա Վարդան Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակված տեսանյութով հայտնել է, որ Գյումրու պետական թատրոնի հետ որոշել են աշխատել նաեւ ստեղծագործական ճակատում՝ բեմում։ Եվ որքան էլ դա դժվար լինի, որոշել են ներկայացումով հանդես գալ հոկտեմբերի 24-ին․ աշխատել բարձրացնել թիկունքի մարդկանց մարտական ոգին, ոգեշնչել հաղթանակի, մարդկանց պայքարելու, ապրելու ուժ տալ։

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես ասել է հայ մեծ զորավար Մարշալ Հովհաննես Բաղրամյանը, պատերազմում թիկունքը հաղթանակի կեսն է: Մենք պարտավոր ենք ամուր թիկունք լինել մեր բանակի համար։ Ամուր ֆիզիկապես եւ հոգեպես: Եվ այս դժվար ու ծանր օրերին կատարելով մեր հայրենասիրական պարտքը, քաղաքացիական պարտքը՝ մեր բանակի հանդեպ ամուր թիկունք կանգնելու համար Գյումրու պետական թատրոնի հետ որոշեցինք աշխատել նաեւ ստեղծագործական ճակատում»,-նշում է նա:

Խոսելով «Վերելք» ներկայացման բովանդակության մասին՝ Վարդան Պետրոսյանը հիշեցնում է՝ այն վկայություն է Հայոց ցեղասպանության մասին, Կոմիտասի հանճարի, հայ ժողովրդի տառապանքի, աննկուն կամքի, հերոսական անցյալի եւ հատկապես այսօրվա աննկարագրելի, անհավատալի հերոսությունների մասին: «Մենք հաղթում ենք Աստծո զորությամբ, մեր հերոսների բազկի ուժով եւ մեր միասնականությամբ»,- հավելում է նա։

«Վերելքը» Գյումրու պետական դրամատիկական թատրոնում ներկայանալուց հետո խաղալու են հայաստանյան բոլոր բեմերում։

Ավելի վաղ, ներկայացման մասին հայտնելիս Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Պատրաստելով այս տարվա հերթական նոր ներկայացումս, մտածում էի՝ ի՞նչ պետք է ասել մեր այսօրվա լարված, չարացած, պառակտված, բզկտված հասարակական-քաղաքական կյանքում, ու հասկացա... «Վերելք»: Ահա, այսօրվա հրամայականը։ Հոգեւոր վերելք, համախմբում, միավորում, փոխադարձ սեր, հարգանք, մարդկային բարձր, վսեմ հարաբերություններ... »։

Ներկայացումը բեմադրվել եւ առաջին անգամ խաղացվել է 2005 թվականին Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2610 դիտում

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան