Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Արթուր Դավթյանը, ի լրումն դեռևս 07.10.2020թ. գրությունների, դիմել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազներին, ԻԻՀ գլխավոր դատախազին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահին և ԵԽ անդամ պետությունների դատախազությունների գործընկերներին՝ տեղեկացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված մարդու հիմնարար, մարդասիրական իրավուքնների տոտալ և կոպտագույն խախտումների, խաղաղ բնակչությանն ու բնակավայրերն ընդհուպ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով թիրախավորելու, բազմաթիվ մարդկանց տեղահանվելու, գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինները խոշտանգումների ենթարկելու փաստերի մասին:
ՀՀ գլխավոր դատախազն իր խորը մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային Թուրքիայի ուղղակի ներգրավվածության, ինչպես նաև վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրման և ռազմական գործողություններին ադրբեջանական զինուժի կողմից նրանց ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացի հակամարտության խորացումից, նաև լրջագույն սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար:
Նշելով, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից միջազգային ահաբեկչության փաստով հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների վարձկանների՝ ռազմական գործողություններում ներգրավվածությունը հաստատվել է նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով ու փաստական տվյալներով՝ հավելելով, որ ըստ բաց աղբյուրներով ստացվող տեղեկատվության, հակամարտության գոտի ահաբեկչական նոր խմբավորումների տեղափոխման գործընթացը շարունակվում է:
Արթուր Դավթյանն իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության, համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից այս փաստերի նկատմամբ պահպանվող լռությունն ու անտարբերությունն Ադրբեոջանի և Թուրքիայի կողմից դիտվում են որպես միջազգային իրավունքի խախտմամբ սկսած ագրեսիան շարունակելու թույլտվություն: Վերջինս ոչ միայն հղի է սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակականությամբ, այլ նաև սպառնում է տարածաշրջանը միջազգային ահաբեկչության հիմնական օջախներից մեկի վերածվելու իրատեսական սպառնալիքով:
Գրություններին կից ներկայացվել են ռազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավվածության մասին վկայող՝ ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ գտնվող տվյալները:
Ելնելով վերոնշյալից` ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով խորացնել համագործակցությունը տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ փոխանցելով դրան բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT