Ժողովուրդը պետք է հասկանա՝ թուրքական ապրանքները բոյկոտելով հանդերձ, շուկայի եղածը պիտի սպառենք․ Ղազարյան

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը եւ առհասարակ դրանց դեմ բոյկոտը բերել է նրան, որ արդեն իսկ Թուրքիայից ապրանքներ ներմուծած տնտեսվարողները դժվարությունների առաջ են կանգնել։ Խնդիրը հետեւյալն է. մինչ պատերազմական իրավիճակը տարբեր ընկերություններ Թուրքիայից ներկրել էին հագուստ, մաքրող միջոցներ, կենցաղային տեխնիկա եւ այլն, սակայն Արցախում տեղի ունեցող գործողություններին Թուրքիայի մասնակցությունը հայ հանրության շրջանում մեծ բողոք առաջացրեց, ինչն էլ բերեց այդ երկրի ապրանքների դեմ բոյկոտի։ 

Դրան հաջորդեց Կառավարության համապատասխան որոշումը, որով դեկտեմբերի 31-ից 6 ամիս ժամկետով կարգելվի թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծումը ՀՀ։ Սակայն արդեն իսկ ներմուծում կատարած տնտեսվարողները խնդրի առաջ են կանգնել՝ ինչպե՞ս վաճառել ապրանքը, որ կարողանան այդ գումարով այլ շուկաներ մուտք գործել։ Բանն այն է, որ տնտեսվարողներն արդեն իսկ վճարել են այդ ապրանքի համար եւ այստեղ միակ վնասը կրում է ոչ թե Թուրքիան, այլ հենց հայ տնտեսվարողը։

Խնդրին արձագանքել է նաեւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Դադարեցրեք թուրքական ապրանքների բոյկոտը։ Հնարավորություն տվեք արդեն իսկ թուրքական ապրանքներ ներմուծած մեր հայրենակիցներին՝ վաճառել ու սպառել պաշարը։ Լրացուցիչ խնդիրներ չստեղծենք նրանց համար։ Ի վերջո, այդ մարդիկ թուրքական ապրանք վաճառել են, որովհետեւ պահանջարկ է եղել, մենք գնել ենք։ Միեւնույն է, դեկտեմբերի 31-ից ներմուծումն արգելվելու է։ Ժամանակ տվեք, որ մարդիկ բիզնեսը վերակառուցեն, չսնանկանան»։

Խնդրին անդրադարձել էր նաեւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ դարձյալ կոչ անելով սպառողներին չխոչընդոտել արդեն իսկ ներկրված թուրքական ապրանքների սպառմանը։

Ղազարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մարդիկ ապրանքներ են ներկրել, հումք են ներկրել, վճարել են ավելացված արժեքի հարկը, ապրանքը մատակարարել են առեւտրային ցանցերին, եւ այս պահին բոյկոտելը նշանակում է մի ամբողջ փոքր բիզնեսի ֆինանսական լուրջ հարվածի տակ դնել։

«Մարդիկ պիտի կարողանան այդ գումարները շուկայից վերադարձնել, որպեսզի այլ շուկաներում կամ տեղական արտադրության մեջ գումար ներդնեն։ Եթե մենք գնանք այս ճանապարհով՝ մեծ հարված ենք հասցնելու տնտեսվարողներին»,- նշեց նա։

Ղազարյանն ընդգծեց՝ առաջինն է եղել, որ հայտարարել է Թուրքիայից մատակարարումների անժամկետ դադարեցման անհրաժեշտության մասին, սակայն պետք է առողջ տրամաբանությամբ մոտենալ հարցին. «Շուկայում արդեն իսկ գտնվող ապրանքի դիմաց մեր տնտեսվարողը վճարել է։ Մենք այսօր վնաս ենք հասցնում մեզ եւ դա պետք է գիտակցենք։ Այսուհետ ոչ մի ներդրում այդ շուկայում, մեր Կառավարությունը որոշել է, եւ ըստ այդմ պետք է շարժվենք, բայց շուկայում եղածը պետք է սպառենք»։

Հարցին՝ հասկանալով, թե ինչու են քաղաքացիները բոյկոտում թուրքական ապրանքները, մյուս կողմից էլ արդեն իսկ ներմուծում իրականացրած տնտեսվարողների դրությունը տեսնելով, ի՞նչ ելք է տեսնում, Ղազարյանը պատասխանեց՝ համազգային քայլը ճիշտ էր բիզնեսների եւ պետության կողմից, ավելին՝ նա կարծում է, որ մենք պետք է անժամկետ այս բոյկոտն ու արգելանքը պահենք, քանի որ Թուրքիան մեզ հետ պաշտոնական առեւտուրը  չի  վերականգնում եւ չի բացում ճանապարհները. «Բայց այնուհանդերձ, այս պարագայում պետք է ըմբռնումով մոտենանք, մեր սեփական շահն է։ Մենք այսօր այդքան ռեսուրս չունենք, որ որպես պետություն կոմպենսացնենք այդ տնտեսվարողների վնասը։ Ժողովուրդը պետք է հասկանա՝ բոյկոտելով հանդերձ՝ այդ շուկայի եղածը պիտի սպառենք։ Կամ էլ մենք՝ խոշոր բիզնեսմեններս, պետք է այդ փոքր բիզնեսի հոգսը վերցնենք մեզ վրա՝ չգիտեմ ինչպես։ Օրինակ՝ առեւտրային ցանցերը իրենց դարակներից հանեցին այդ ապրանքները՝ հայրենասիրական մղումներով, բայց այդ մարդկանց վնասը ո՞վ է կոմպենսացնելու»։

Նրա խոսքով՝ 2 ամիսը բավարար ժամկետ է, որպեսզի թուրքական ապրանք ներմուծողները կարողանան այլ շուկաների հետ կապեր ստեղծել. «Հնարավոր է ապրանքները լիարժեք փոխարինել ԵԱՏՄ տարածքից եւ Չինաստանից։ ԵԱՏՄ-ից ապրանքները գալիս են 3-4 օրում, գրեթե այնպես, ինչպես Թուրքիայից։ Իսկ Չինաստանից 35- 40 օրում են գալիս։ 2 ամիսը 60 օր է, եւ բավարար ժամանակ կա։ Չինաստանի շուկայում թուրքական ապրանքների գնին եւ մրցունակությանը համարժեք ապրանքներ կան, իսկ մենք շատ լավ առեւտրային ռեժիմներ ունենք Չինաստանի հետ»։

Անդրադառնալով հարցին, թե հանրությունը կարո՞ղ է վստահ լինել, որ ներմուծողներն այդ 2 ամիսը չեն օգտագործի հնարավորինս շատ թուրքական ապրանք ներմուծելու համար, Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ ռիսկերը շատ մեծ կլինեն։ Բացի այդ՝ նաեւ արժանապատվության հարց կա»։

Թուրքական «Վեստել» ապրանքանիշի կենցաղային տեխնիկա ներմուծող «Վեստա» խանութ սրահներից մեկի մենեջեր Զարուհի Ղարիբջանյանը մեր զրույցում հայտնեց, որ ընկերությունը ինքն է որոշել շատ արագ ազատվել թուրքական ապրանքներից եւ երբեւէ այլեւս չներմուծել թուրքական որեւէ ապրանքանիշ։

«Մեզ մոտ շատ վաղուց է որոշում եղել ազատվել թուրքական ապրանքներից, սակայն դեռ ինչ-որ մնացորդներ ունենք։ Դա միեւնույն է, ինչ-որ ձեւով պետք է սպառենք։ Կարծում եմ, ինչպես մենք՝ այդպես էլ մնացած բոլորը պետք է սպառեն իրենց մնացորդները»,- նշեց Ղարիբջանյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն իսկ խզել է թուրքական ընկերությունների հետ պայմանագրերը եւ երբեւէ էլ չեն ստանալու թուրքական ապրանքներ։

Ղարիբջանյանն ասաց, որ թուրքական կենցաղային տեխնիկան շուկայում մատչելի տարբերակ էր հաճախորդի համար եւ հենց դրա համար էին ներկրում, որպեսզի բավարարեն հաճախորդների պահանջարկը: Հարցին՝ այդ նույն մատչելի թուրքական կենցաղային տեխնիկային համարժեք փոխարինելու տարբերակներ կա՞ն, մենեջերը պատասխանեց. «Չինական «Միդեա» ապրանքանիշն ենք նաեւ ներկայացնում։ Հույս ունենք, որ լիարժեք ե՛ւ որակը, ե՛ւ գնային քաղաքականությունը կբավարարի հաճախորդներին։ Ամեն դեպքում փնտրում ենք նաեւ այլ ապրանքանիշներ, որպեսզի գները հարմար լինեն հաճախորդների գրպանին»։

Նա նշեց, որ ընկերությունը խոշոր է եւ հեշտ կլինի թուրքական ապրանքներից անցում կատարելը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4504 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ