Երևան
12 °C
Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանները պայքարում են ոչ թե Հայաստանի, այլ երկրորդ երկրների դեմ, այնպես՝ ինչպես Սիրիայում է եղել: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանին հիմնական վարձկաններ մատակարարող «Սուլթան Մուրադ» հայտնի ջոկատի հրամանատարներից մեկը:
Eadaily-ն հայտնում է, որ հրամանատարի հետ խոսել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
«Ես «Սուլթան Մուրադ» ջոկատի հրամանատարից հանդիպման հիմնավոր առաջարկ ստացա այն բանից հետո, երբ նա դժգոհություն հայտնեց իմ աշխատանքից»,-Twitter-ում գրել է Լինդսի Սնելը: Նա պատրաստում է վավերագրական ֆիլմեր այնպիսի լրատվամիջոցների համար, ինչպիսիք են MSNBC, VICE, Vocativ, ABC News, Ozy, Yahoo News եւ Discovery Digital Networks լրատվականները:
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» մաս կազմող սիրիական խմբավորման հրամանատարը լրագրողին հրավիրել է հանդիպել Թուրքիայում, որպեսզի իրադարձությունների վերաբերյալ վերջինս իր ունեցած տեսակետը փոխի: Բայց առանց հանդիպմանը սպասելու, լրագրողի հետ նամակագրության մեջ հրամանատարը բացատրել է, թե ինչպես են սիրիացի զինյալները ընկալում «գործուղումները» դեպի Լիբիա եւ Ադրբեջան:
«Նրա խոսքով, սիրիացիներն իրականում կռվում են երկրորդ երկրի հետ Լիբիայում եւ Ադրբեջանում, ռուսների դեմ էլ ու քանի որ ռուսները դարձել են սիրիացիների ամենամեծ թշնամիները, զինյալները դեմ չեն դրան», - գրել է Լինդսի Սնելը սոցցանցում՝ նկատի ունենալով հրամանատարի մեկնաբանությունը եւ այն, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ կողմերից է:

Լրագրողը երկար տարիներ լուսաբանել է Սիրիայում ընթացող պատերազմը, նրան սահմանին ձերբակալել են Թուրքիայի հատուկ ծառայությունները, բայց նա շարունակում է ռեպորտաժներ ներկայացնել ռազմական բախումների ամենաթեժ գոտիներից եւ քաջատեղյակ է տարատեսակ խմբավորումներից: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման մեկնարկից ի վեր Լինդսի Սնելը հաճախ է լուրեր հայտնում այնտեղ մեկնած սիրիացի զինյալների մասին: Քանի որ նա ծանոթ է Սիրիայի սահմանամերձ շրջանների բազմաթիվ վարձկանների, ինչպես նաեւ բնակիչների հետ, նա տեղեկատվություն է ստանում առաջին ձեռքից:
Համաշխարհային քաղաքականության ամերիկյան կենտրոնի (CGP) վերլուծաբան Էլիզաբեթ Ցուրկովն էլ ուղղակիորեն շփվում է այդ զինյալների հետ: Հոկտեմբերի 25-ին, նա իր թվիթերում գրել է, որ իր հարցազրույցների սիրիացի հերոսներից մեկը հազիվ է մազապուրծ եղել Լեռնային Ղարաբաղում՝ փրկվելով մահից:
«Աբդել Բազիտը հազիվ է փրկվել սպանվելուց Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ընթացքում: 11 սիրիացիներ՝ նրա զորախմբի անդամներ, սպանվել են եւ մոտ 40-ը՝ վիրավորվել հայկական արկերի հարվածներից:
Ժամանակակից վարձկանները հիմնականում թոշակառուներ են ռազմական էլիտար ստորաբաժանումներից: Մի մասը սիրիացիներ էլ չեն: Հենց նրանք են ծառայում որպես «թնդանոթի միս», - իր էջում գրել է Էլիզաբեթ Ցուրկովը:

The New York Review- ում վերլուծաբանը հոդված է հրապարակել Լիբիայում ու Ադրբեջանում սիրիացի վարձկանների մասին, եւ Աբդել Բազիտը (անունը փոխված է) նրան պատմել է, որ իր ընկերներից 4-ը մահացել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի դեռ առաջին երկու օրերի ընթացքում:
«Նրանք մեզ ուղիղ ռազմաճակատ ուղարկեցին, թեժ կետեր: Իրավիճակը ծանր է: Ամեն օր մարտեր են ընթանում: Մենք ստիպված էինք հարձակվել, այլ տարբերակ չկար: Հանգիստ չկա: Շատերը անհայտ կորած են, եւ մենք չենք կարողանում գտնել նրանց », - ասել է սիրիական Հոմս նահանգի Ռաստան բնակավայրից մի զինյալ: Նա պատմել է, որ իր հայրը դեռ մեծ վարկ է մարում, աշխատավարձը չի հերիքում, եւ ինքը պետք է գնար (Ադրբեջան):
Տարբեր աղբյուրների համաձայն, Ադրբեջանում զինյալներին խոստանում են ամսական 1500-2000 դոլար վարձատրություն, գրեթե բոլոր աղբյուրներն էլ փաստում են՝ զինյալների գերակշիռ մասը գնում են այնտեղ փողի համար:
Համաձայն Մարդու իրավունքների սիրիական դիտորդական հասարակական կազմակերպության (SOHR) տվյալների ՝ սեպտեմբերի վերջին առնվազն 2050 սիրիացի զինյալ է մեկնել Ադրբեջան: Հոկտեմբերի 21-ի դրությամբ, նրանցից 170-ը սպանվել են, իսկ 118 մարմին արդեն հասցվել է Սիրիա: Վարձկանների հավաքագրումը, ըստ կազմակերպության, մեծամասամբ ղեկավարում են «Սուլթան Մուրադ» եւ «Ալ Համզա» դիվիզիաները:
«Վստահելի աղբյուրները հայտնում են, որ վարձկանների նոր խմբեր պատրաստվում են մեկնել Ադրբեջան, քանի որ Թուրքիան շարունակում է նրանց նետել Լեռնային Ղարաբաղի բոցավառ հակամարտության մեջ», -նշել է SOHR- ը: Նաեւ ի հավելումն նշվում է՝ մարտերն այնքան կատաղի են, որ որոշ սիրիացիներ հրաժարվում են մասնակցել դրանց եւ պահանջում են վերադառնալ Սիրիա:
«Ալ Համզա» դիվիզիան» ՍԱԲ-ի ամենամարտունակ խմբավորումներից է համարվում, անդամները գերպատրաստված են: Խմբի վարձկանները 2013 թվականից անդադար կռվում են տարբեր վայրերում: Ձեւավորման պահից խմբավորումն օգտվել է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԱՄՆ-ի ակտիվ ֆինանսավորումից։ Մասնավորապես՝ «Ալ Համզայի» զինանոցը Սիրիայում ունի ամերիկյան բազմաթիվ հակատանկային հրթիռային համալիրներ։ Խմբավորումը գլխավորում է MIT թուրքական հետախուզության սպա Սեյֆ Աբու Բաքրը, որը տարիներ շարունակ «Իսլամական պետությունում» Անկարայի գաղտնի գործակալն է եղել:
Ի տարբերություն այլ վարձկանների խմբերի, որոնք պարզապես, ինչպես նշվեց, որպես «թնդանոթի միս» են ծառայում, «Ալ Համզան» վարժական ճամբարներ ունի, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով։ Հրամանատարական կազմը սովորում է 2 ակադեմիաներում։ Նյութական ապահովումն էլ է բարձր մակարդակի վրա, նրանք անգամ սեփական մշակման զրահամեքենաներ են արտադրում։ Նույնիսկ ՍԱՆ-ի համախոհները համարում են նրանց «գազաններ», որոնք ունակ են ցանկացած վայրագության խաղաղ բնակչության նկատմամբ։ Նրանց չի զիջում նաեւ «Սուլթան Մուրադ»-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT