Նախնական տվյալներով՝ թուրքերի հարձակումից Ֆրանսիայում տուժել է 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա․ ականատես (տեսանյութ)

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ֆրանսիայում այսօր տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին եւ երեխա։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով այս մասին տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից Ստելլա Դավթյանը՝ հավելելով, որ մուրճի հարված ստացած հայի վիճակը գնահատվում է ծանր: Հիշեցնենք՝ նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց։

Ֆրանսիաբնակ հայերը, ի պաշտպանություն Արցախի, այսօր փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը, երբ ինչ-որ մարդիկ, ականատեսների խոսքով՝ թուրքեր, հարձակվեցին իրենց վրա։

Ստելլա Դավթյանը պատմեց, որ խաղաղ ակցիայից անցել էր մոտ 30 րոպե, դեռ ոստիկաններն էլ տեղ չէին հասել, քանի որ խցանման մեջ էին, երբ ճանապարհի հակառակ կողմի մեքենաներից դուրս եկան, պատերայի վրայով թռչելով՝ իրենց վրա հարձակվեցին մոտ 5 հոգի․ «Մուրճերով, դանակներով, մահակներով, ծառի ճյուղերով հարձակվեցին, ութ տարեկան երեխաս էլ էր մեզ հետ, սթերսի մեջ է հիմա»,- ասաց նա։

Ականատեսի խոսքով՝ միջադեպից հետո գետնին ընկած մնացին թուրքերի երկու հեռախոսները, նաեւ մուրճերն ու դանակները, որոնք իրենք ավելի ուշ հանձնեցին ոստիկաններին․ «Հեռախոսների էկրանի վրա Էրդողանի նկարն էր՝ դրոշով, ու ներսում բավականին ինֆորմացիա կար, ոնց հասկացա, նրանք ֆրանսերեն գրեթե չէին խոսում, կարծում եմ՝ կապեր ունեին Թուրքիայի հետ եւ հատուկ պատրաստված եկել էին»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է, որ իրենց էջերին նախապես հետեւած լինեն, տեղեկացած լինեն ակցիայի տեղի ու ժամի մասին։

Ըստ ականատեսի՝ այդ թուրքերը Ֆրանսիայի, Եվրոպայի թուրքերից չէին․ «Պիտի արթնանան բոլորը, աշխարհի բոլոր հայերը պիտի իմանան՝ ինչ էր կատարվում այստեղ, եւ Եվրոպան ինքը, ԱՄՆ-ն էլ պիտի իմանան, ոորվհետեւ վաղն էլ այնտեղ կարող է նույնը կատարվել»,- ասաց նա՝ հավելելով, որ տեղում հավաքված մարդիկ էլ էին ոստիկաններին տեղեկացնում, որ հայերը խաղաղ ակցիա իրականացնելիս են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7177 դիտում

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել