Երևան
12 °C
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կարող է պատճառ դառնալ ոչ միայն մարդկային կորուստների, բազմաթիվ ավերածությունների, այլեւ հոգեբանական խնդիրների։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն իր խորհուրդներով կիսվել է լրագրողի ու քաղաքացիների հետ առցանց հանդիպման ժամանակ։
Ի՞նչ չանել պատերազմական իրավիճակում
Մասնագետ Սողոյանի կարծիքով՝ պետք չէ կարդալ, լսել չճշտված տեղեկատվություն, մտքում վատ երեւույթներ, հրեշներ ստեղծել, հետո էլ այդ հրեշներից վախենալ ու ընկնել դեպրեսիայի մեջ, չկարողանանալ գործ անել։ Հակառակը պետք է հիմնվել ներկայի ու ճշտված տեղեկատվության վրա։ Եթե նույնիսկ ծանոթներից լսել ենք սարսափելի պատմություններ, նախ կարեւոր է հասկանալ՝ ո՞վ է պատմում, ինչո՞ւ, միգուցե չափազանցված է, արդյո՞ք պատմողը տվյալ պահին հուզական խնդիրներ ունի։
«Կարեւոր է սեփական վախերը, հույզերն ընկալել այնպես, ինչպես կան, լրացուցիցչ չվախենալ սեփական վախերից, բոլորս մարդ ենք, կարող ենք վախենալ, կան իրավիճակներ, որ վախը նույնիսկ օգտակար է։ Պարզապես պետք է կարողանանք կառավարել մեր վախերը։ Կառավարելու գործիքը մեր գիտակցությունն է։ Եթե շարունակ վախենալու բաներ ենք մտածում, աստիճանաբար ավելի զգայուն ենք դառնում այդ ամենի նկատմամբ»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ այդ դեպքում ներկայացվող տեղեկատվությունը ավելի դժվար ենք ընկալում, քան այն դեպքում, երբ մտքում շարունակ վախենալու իրավիճակներ չենք ստեղծում։
Ինչպե՞ս շփվել վիրավոր զինվորների հետ
Ինչպես նշեց Սողոյանը, չկա այսօր որեւէ վիրավոր զինվոր, որը պառկած է հիվանդանոցում եւ չի ստանում հոգեբանական աջակցություն։ Մարտական գործողությունների առաջին օրվանից մասնագետներն աշխատում են։
Դուրս գրվելուց հետո ծանոթները պետք է նախ հասկանան՝ այդ մարդն ուզո՞ւմ է հիշել վնասվածքի մասին, թե՝ ոչ։ Կան մարդիկ, որ պատմելիս թեթեւանում են, մարդիկ էլ կան՝ հակառակը։ Պետք է հասկանանք՝ ինչի մասին է ուզում խոսել, եթե նեղվում է խոսակցությունից, ապա փորփրել, ճշտել պետք չէ, թեման փոխել է անհրաժեշտ։
Նույնը նաեւ Արցախից այստեղ տեղափոխված ընտանիքների դեպքում։ Կարելի է չեզոք հարցեր տալ ու հասկանալ․ մեկը սիրում է, որ իրեն կարեկցում են, մյուսը կարող է դա չընդունել։ Ինչպես հավելեց Արմեն Սողոյանը, այսօր մասնագետները կամավորության սկզբունքով պատրաստ են օգնություն տրամադրել նաեւ այդ ընտանիքներին ու հատկապես այն մարդկանց, որոնք այս օրերին զինվոր են կորցրել։
Դժվար է բոլոր ընտանիքներին գտնել, սակայն կարիք ունեցողները կարող են զանգահարել 060 83-47-77 հեռախոսահամարով։
«Մի՛ մնացեք ձեր վշտի հետ մենակ, ամբողջ ժողովուրդը, մեր մասնագետները ձեր կողքին են»,- խոսքն ուղղեց զինվոր կորցրած ընտանիքներին։
Տրամադրություն չունեմ, չեմ կարողանում երեխաներիս հետ նորմալ չփվել, անգամ ճաշ պատրաստել, ի՞նչ անեմ
Վերոնշյալ հարցը մասնագետին ուղղված էր քաղաքացիներից մեկի կողմից։ Այսօր նման իրավիճակը Արմեն Սողոյանը համարում է բնական։ Նա խորհուրդ տվեց աստիճանաբար ուշադրությունը կենտրոնացնել այն խնդիրների վրա, որոնք պետք է լուծել։ Օրինակ, սկսել մտածել ճաշ եփելու մասին, հետո եփել, սկզբում հնարավոր է՝ ոչ շատ հավեսով։ Կարեւորն այն է, որ ընթացքում սկսում ես մտածել կերակուրի բաղադրիչների մասին։
Ըստ նրա՝ պետք չէ կռվել վախենալու մտքերի հետ, պարզապես պետք է աստիճանաբար մտածել այն բաների մասին, ինչ ուզում ենք, ինչը մեզ չի վախեցնում։ Կարելի է մի հետաքրքիր պատմություն հիշել, քթի տակ երգ դնդնալ։ Կարեւոր է նաեւ որեւէ նախաձեռնության միանալ, որեւէ օգտակար գործով զբաղվել, քանի որ այսօր շատերի մոտ է մեղքի զգացում առաջանում, թե հաղթանակի համար ոչինչ չեն անում։
Շարունակ երազ եմ տեսնում, թե նշանառության տակ եմ, ի՞նչ անեմ
Հարցը մասնագետին ուղղել էր քաղաքացիներից մեկը։ Ըստ Սողայանի՝ եթե նման բան մեկ-երկու անգամ է լինում, կանցնի․ մտքերը պետք է շեղել, ուշադրություն չդարձնել։ Եթե ինչ-որ տեսարան առաջացնում է վախ, կարելի է փորձել այդ տեսարանը մտքում ներկայացնել ծաղրելով։
Օրինակ՝ երբ երեխան ընկնում է, սկսում ես գոռալ, ասել, թե այս ինչ եղավ, երեխան սկսում է լացել, բայց հենց իրեն համոզում ես, որ շատ ծիծաղելու ընկավ, քեզ հետ միասին սկսում է ծիծաղել։
Ամեն դեպքում եթե վերը նշված գանգատը մի քանի անգամ շարունակվում է, նա խորհուրդ տվեց դիմել մասնագետի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT