Երևան
12 °C
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան ճեպազրույցն սկսեց ռազմաճակատում իրավիճակի ներկայացնելով։
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ այսօր ողջ օրը Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաեւ նրան աջակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաեւ Արցախի հյուսիսից մինչեւ հարավային ուղղությունը:
«Բերձորի ուղղությամբ եւ հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել: Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն, չնայած նրա որոշակի ջանքերին: Այս ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել»,- նշեց նա:
Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, նույնպես Մարտակերտ եւ ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքաներում Ադրբեջանի վայրագությունների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Հարված է հասցվել նույնիսկ ծննդատանը եւ այլ շինությունների: Նա ընդգծեց, որ այս կապակցությամբ մենք հրավիրել ենք աշխարհի ուշադրությունը:
«Մարտական գործողությունները շարունակվել են նաեւ հարավային ուղղությամբ, եւ նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այդ աշխատանքները շարունակվում են, դրանք կրում են օջախային, դանդաղ ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ: Այս ուղղութմաբ որեւէ առարկայական զարգացումներ նշել չեմ կարող»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ ՊԲ-ն բազմիցս նշել է իր հանձնառությունը կրակի դադարեցման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ:
«Դրանց նկատմամբ ադրբեջանական կողմի պատկերացումները, կարծես թե ամբողջությամբ այլ են, իրենք դրանք մեկնաբանում են որպես արցախի խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույտվություն: Դա այդ պես չի կարող լինել. Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն Ացախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ: Հետայսու ձեռնարկելու է նույն քայլերը»,- ասաց Հովհաննիսյանը եւ հիշեցրեց, որ ինչպես նշվել է, մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, ընդգրկվածությունը, դինամիկան, դրանք օջախային են բայց շարունակական: Կիրառվում են հիմնականում դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ՝ օդուժ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT