Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ տղան վիրահատվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երեկ Ֆրանսիայում թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ երիտասարդը վիրահատվել է, այժմ վիճակը կայուն է։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը։

Հիշեցնենք՝ ֆրանսիաբնակ հայերը երեկ փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը եւ խաղաղ ակցիա էին իրականացնում։ Ակցիայից մոտ 30 րոպե անց ճանապարհի հակառակ կողմից 5 թուրքեր դանակներով եւ մուրճերով հարձակվել էին նրանց վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել էին 10 հայեր, որոնցից ամենածանրը մուրճի հարված ստացած 23-ամյա երիտասարդի վիճակն էր։

Ամալյա Կարապետյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Ձերբակալվածներ կան թե ոչ՝ առայժմ հայտնի չէ․ «Սադրանքից փախուստի դիմելիս թուրքերից 2-ը վայր են գցել իրենց հեռախոսները, որոնց էկրանին եղել է Էրդողանի լուսանկարը: Հեռախոսները եւս փոխանցվել են ոստիկանությանը»,- նշեց նա:

Հայերի գլխավոր պահանջը Ֆրանսիայի իշխանություններից Արցախի անկախության ճանաչումն է։ Պահանջում են նաեւ միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության, հիվանդանոցների եւ եկեղեցիների չթիրախավորման, ինչպես նաեւ՝ հայ գերիների կյանքի անվտանգությունն ապահովելու համար։ 

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ երեկվա ակցիայից հետո թուրքերը սադրիչ գործողություններ են իրականացրել Ֆրանսիայի Լիոն եւ Վիեն քաղաքներում եւս, սպառնալիքներ են հնչեցրել հայերի նկատմամբ։ Միջադեպ է գրանցվել նաեւ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, որտեղ երկու հայ դանակահարվել է․ «Առաջին դեպքը չէ, երբ թշնամին՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, չհաջողելով ռազմաճակատում, բախումներ են փորձում սադրել երրորդ պետությունների տարածքներում։ Կոչ ենք անում թուրք-ադրբեջանական սադրանքների դեպքում ցուցաբերել զգուշավորություն, զսպվածություն, չտրվել դրանց, չիրականացնել պատասխան գործողություններ եւ այդ առնչությամբ տեղեկատվության առկայության դեպքում դիմել ձեր բնակության երկրների իրավապահ մարմիններին»,- ասված է գրասենյակի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2046 դիտում

Դատախազությունը ներկայացրել է 2025-ին պետությանը և համայնքներին վերադարձված անշարժ գույքերը՝ ըստ մարզերի

Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ

Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները

Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել

Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին

Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է

Աբու Դաբիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ

Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը

Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը

Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է

ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերությունները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ

Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ

Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը

Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ

Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ

Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն

Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը

Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը

Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար

ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է