Երևան
12 °C
«Երբ պատերազմ է, բոլորիս ուշադրությունը դեպի ռազմաճակատն է, սակայն սեզոնային գրիպն ու սուր շնչառական այլ վարակները պատերազմին չեն նայում։ Վիրուսները չեն նայում սահմաններին, հարուստ ու աղքատի։ Գրոհում են, եւ իրավիճակն ավելի է բարդանում»։
Սրանք ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքերն են։ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ֆոնին ակտիվացել են սեզոնային շնչառական վիրուսային հիվանդությունները։ Պատերազմի ժամանակ բժիշկների գործն ավելի է բարդացել․ վիրուսներն ավելի են ծանրաբեռնում։
«Մարդ կարող է կորցնել առողջությունը եւ կարող է առողջապահական համակարգի համար լուրջ բեռ լինել։ Այսօր ամբողջ առողջապահական համակարգը գրեթե ծանրաբեռնված է՝ մի կողմից վիրուսների գրոհի հետեւանքով, մյուս կողմից՝ վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերելու տեսանկյունից»,- նշեց Սահակյանը։
Բայց եթե կորոնավիրուսը կանխարգելող միջոց դեռ չկա, պատվաստումներ չեն արվում, ապա, ըստ մեր զրուցակցի, սեզոնային գրիպի դեպքում կա արդյունավետ պատվաստանյութ։ Նոյեմբերի սկզբից այն արդեն առկա է բոլոր պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։ Պատվաստանյութը նախատեսված է ոչ թե ամբողջ բնակչության, այլ ռիսկի խմբում գտնվողների համար։ Նրանց մեջ են մինչեւ 5 տարեկան երեխաները, հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցողները, 65 տարեկան եւ բարձր անձինք, փակ կազմակերպությունների (ծերերի, երեխաների խնամքի կենտրոններ եւ այլն) անձնակազմը, սաները, ձմեռային զորակոչին ենթակա զինվորները։ Հիշեցնենք, որ պատվաստումն անվճար է։
Թեեւ սեզոնային գրիպն արդեն տարածվել է, մարդիկ չեն շտապում պատվաստվելու։ Դրա անհրաժեշտության մասին առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաեւ բջջային հեռախոսներին ուղարկվող հաղորդագրությունների միջոցով․ «Գրիպի դեմ պատվաստումը կարեւոր է հատկապես համավարակի ընթացքում։ Կանխարգելենք ռիսկի խմբերի շրջանում հնարավոր բարդությունները եւ անբարեհաջող ելքերը։ Դիմեք պոլիկլինիկա։ Թեժ գիծ՝ 010550602»։

«Ներկրեցինք պատվաստանյութի սկզբնական չափաբաժինը՝ 50․000 հատ, հանրապետության բոլոր պոլիկլինիկական կազմակերպություններն ապահովված են։ Այսօրվա դրությամբ պատվաստումները չեն ընթանում շատ ակտիվ։ Ռիսկի խմբում գտնվողներից միայն 3 տոկոսն է ստացել պատվաստումը ամբողջ հանրապետությունում»,- նշեց Սահակյանը։
Ընդգծենք, որ նախկինում կարճ ժամանակահատվածում բավականին շատ մարդիկ էին դիմում պատվաստման համար։ Հրաժարվելու պատճառը, ըստ մասնագետի, գուցե պայմանավորված է կորոնավիրուսային իրավիճակով, ռազմական դրությամբ։ Մինչդեռ ռիսկի խմբի մարդիկ առավել պետք է շահագրգռված լինեն պատվաստվելու՝ իրենց առողջության համար։
«Պատերազմը մնում է պատերազմ, ռազմական իրավիճակը մնում է ռազմական իրավիճակ, բոլորս պետք է մեր ամբողջ ինքնագիտակցությունն ուղղենք մեր առողջության պահպանմանը, նաեւ հանրային առողջապահությանը, հետո առողջապահական բեռին, բոլոր հիվանդանոցների ծանրաբեռնվածությանը»,- նշեց Գայանե Սահակյանը՝ նկատելով, որ հիվանդացողն անհրաժեշռություն է ունենալու դիմել բժշկի օգնությանը։ Բայց պոլիկլինիկայի բժիշկը կարող է շատ զբաղված լինել ու ժամանակ չունենալ, որպեսզի օգնի։ Ազատ հիվանդանոցներ ու մահճակալներ էլ դժվար թե գտնվեն այսօր։ Մեր զրուցակիցը հիշեցրեց արդեն հայտնի խոսքը՝ ավելի լավ է կանխարգելել հիվանդությունը, քան հետո միջոցներ փնտրել՝ բուժելու համար։
Մասնագետի կանխատեսմամբ, իրավիճակը սուր-շնչառական վիրուսների հետ կապված հետագայում ավելի կսրվի։ Ինչպես փորձն է ցույց տալիս, այս առումով Հայաստանում առավել սրված շրջանը լինում է դեկտեմբերից մինչեւ հունվարի վերջ։ Ռիսկի խմբի անձինք, ըստ նրա, դեռեւս ժամանակ ունեն մտորելու եւ պատվաստվելու, հակառակ դեպքում՝ նրանց համար նախատեսված չափաբաժինները կառաջարկեն առողջ ազգաբնակչությանը։
Գայանե Սահակյանը եւս մեկ անգամ կրկնեց․ այսօր առողջապահական համակարգն ի զորու չէ լիարժեք եւ ժամանակին ապահովել բժշկական օգնություն եւ սպասարկում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT