Երևան
12 °C
Նոյեմբերի առաջին օրերին ակնհայտ դարձավ, որ թշնամու դիվերսիոն հարձակումները Բերձորի եւ Շուշիի ուղղությամբ ձախողվում են, եւ այդ անտառներն ու կիրճերը հարյուրավոր ադրբեջանցիների ու վարձկան-ահաբեկիչների գերեզմանն են դառնալու։ Իսկ արդեն նոյեմբերի 6-ին կտրուկ փոխվեց նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը, համենայնդեպս՝ հռետորաբանության մակարդակով։ Նախ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը «տեղը դրեց» Ալիեւին՝ Սերգեյ Լավրովի հայտարարությանն ի պատասխան նրա արտահայտած «հուզական» (եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք՝ սանձարձակ) գնահատականի առթիվ, ապա ՌԴ արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, թե Ադրբեջանի տարածքում ահաբեկչականան կլավի ձեւավորման վտանգ կա, վերջում էլ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, թե թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ ՌԴ նախագահն էլ Անվտանգության խորհրդի անդամների հետ հերթական անգամ քննարկեց իրավիճակը Ղարաբաղում։ Եթե համադրում ենք այս իրադարձությունները՝ ստացվում է, որ ՌԴ-ն պաշտոնապես հաստատում է այն, ինչ պնդում էինք պատերազմի առաջին օրվանից. Այն է՝ մեր դեմ պատերազմում են Ադրբեջանը, Թուրքիան եւ վարձկան-ահաբեկիչները։
Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ Ռուսաստանը միայն հիմա պաշտոնապես հաստատեց այն, ինչն ակնհայտ էր արդեն պատերազմի առաջին ժամերից։ Խնդիրը միայն այն չէ, որ կոնկրետ ապացույցներ էին պետք՝ օրինակ, գերեվարված սիրիացի ահաբեկիչների հարցաքննությունների տեսքով։ Այդպիսի ուղղակի եւ անուղղակի այլ ապացույցներ էլ կային։ Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսական հատուկ ծառայությունները, վստահաբար, կարող են հատ-հատ նշել Թուրքիայի կողմից հավաքագրված ու Արցախ ուղարկված վարձկանների անուն-ազգանուններն էլ, անձնագրային մյուս տվյալներն էլ, յուրաքանչյուրի խոլեստերինի մակարդակն էլ։
Խնդիրն այն է, որ հնարավոր է՝ միայն վերջին օրերին ակնհայտ դարձավ, որ այդ վարձկանները «մեկանգամյա օգտագործման» չեն եւ Ադրբեջան են «գործուղվել» շատ ավելի երկար ժամանակով ու հեռահար նպատակներով։ Պարզ ասած՝ ավելի հստակ դարձավ, որ «Գարաբագն ազատագրելուց» ու հող համբուրող տիկին Մեհրիբանի համար սելֆիի հարմար պոզաներ ապահովելուց հետո նրանք չեն վերադառնալու, այլ տեղում ստեղծելու են բազաներ, որովհետեւ Էրդողանի համար «սրբազան պատերազմը» նոր միայն սկսվում է։ Մի խոսքով, որ եկել են՝ ի սկզբանե պարզ էր, որ մտադիր չեն գնալ՝ պարզ դարձավ շատ ավելի ուշ։
Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ մենք պիտի շուտափույթ օգնություն ակնկալենք ու սպասենք, թե երբ է արտաքին աշխարհն ու առաջին հերթին Ռուսաստանը գալու եւ ֆիզիկապես կանգնելու հայ զինվորի կողքին, որովհետեւ արդեն ակնհայտ է, որ սա նաեւ իրենց պատերազմն է։ Իհարկե ոչ, որովհետեւ որքան էլ այդ հեռանկարն իրատեսական լինի՝ մենք պիտի ապավինենք բացառապես մեր ուժերին։ Առավելեւս, որ այդ հեռանկարն իրատեսական է դարձել միայն մեր կանոնավոր բանակի, պահեստազորի եւ կամավորականների բացառիկ մարտունակության ու հերոսության շնորհիվ։
Բայց մենք զուգահեռաբար պիտի աշխատենք (եւ հաջողությամբ աշխատում ենք) նաեւ արտաքին հարթակներում, ու քայլ առ քայլ, նաեւ մեր ջանքերի շնորհիվ, աշխարհը հասկանում է, որ քաղաքակրթության դեմ համաշխարհային չարիքի հիբրիդային պատերազմը սկսված է, ու այդ պատերազմում առաջնագիծն անցնում է Հայաստանով ու Արցախով։ Հիմա մեր խնդիրն է, որ առաջնագիծը դառնա միջնաբերդ։ Որովհետեւ, որպես կանոն, «հիմնական ուժերն» օգնում են միայն այն միջնաբերդերին, որոնք ամրության ու կանգուն մնալու մեծ ռեսուրս ունեն։
Իսկ մենք, վստահաբար, ունենք եւ՛այդ ամրությունը, եւ՛ այդ ռեսուրսը։ Անկախ նրանից՝ արտաքին աշխարհը կնկատի դա, թե ոչ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT