Երևան
12 °C
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կորոնավիրուսն է, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը՝ խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից:
Նոյեմբերի 7-ին «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ՀՖՖ է ուղարկվել Հռոմի շրջանային առողջապահական համակարգի կողմից գրված ևս մեկ նամակ, որում հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին՝ նշվում է, որ «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար՝ նաև միանալ իրենց երկրների հավաքականներին:
Նշված օրենքը վերաբերում է ոչ միայն «Ռոմային», այլև, օրինակ, «Միլանին», Ինտերին, «Ֆիորենտինային», «Ջենոային» այսինքն՝ բոլոր այն ակումբներին, որոնք ներկայացնում են Իտալիայում կորոնավիրուսի օջախի առավել մեծ տարածում ունեցող շրջանները:
ՀՖՖ մամուլի ծառայության հավաստմամբ՝ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ էր և մեծ ցանկություն ուներ միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ հաշվի առնելով առաջիկա երկու հանդիպումների կարևորությունը մեր թիմի համար: Ինպես Հենրիխ Մխիթարյանը, այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի օր շարունակ բանակցել են «Ռոմայի» հետ՝ փորձելով բացառության կարգով ապահովել մեր ավագի ժամանումը Հայաստան, սակայն ակումբից ևս մեկ անգամ հաստատել են, որ հարցի դրական հանգուցալուծումը կախված չէ իրենցից:
Այսպիսով՝ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա ժամանել Հայաստան և մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպումներին:
Ավելացնենք, որ «Ռոմայում» շարունակվում են ի հայտ գալ կորոնավիրուսի նոր դեպքեր: Երեկ Ֆեդերիկո Ֆասիոյին, Դավիդե Սանտոնին և Էդին Ջեկոյին միացել է պաշտպան Մարաշ Կումբուլան: Կիրակի օրը կայացած «Ջենոայի» հետ խաղի ժամանակ, որտեղ Մխիթարյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ, Կուբուլան եղել է պահեստայինների թվում:
Միևնույն ժամանակ, ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ ևս երեք ֆուտբոլիստ չի կարողանա միանալ հավաքականին կորոնավիրուսի պատճառով: Նրանք են՝ «Ուրարտուի» դարպասպաահներ Անատոլի Այվազովն ու Արսեն Բեգլարյանը, «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Հավաքականին են միացել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վարդան Շահատունին:
Մյուս ֆուտբոլիստները, բացառությամբ Կիպրոսում հանդես եկող Հովհաննես Համբարձումյանի և Գևորգ Ղազարյանի, արդեն միացել են ազգային ընտրանուն: Համբարձումյանն ու Ղազարյանը հավաքականին կմիանան նոյեմբերի 11-ի երեկոյան:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին կանցկացնի 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով), Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան - Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով), Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ վերջին տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT