Արոնյանը հաղթահարեց Նեպոմնյաշչու արգելքը արագ շախմատի առցանց աշխարհի առաջնությունում

12/11/2020 schedule15:32

Chess.com կայքի հարթակում կազմակերպված ու նոյեմբերի մեկին մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնությունում մեկնարկեց Լևոն Արոնյանը։ Նոյեմբերի 11-ին 1/8 եզրափակչի շրջանակներում նա հանդիպեց դասական շախմատի դասակարգման աղյուսակի 4-րդ տեղը զբաղեցնող ռուս Յան Նեպոմնյաշչուն։

24 պարտիաներից կազմված մրցամարտը, ի վերջո, ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով՝ 14-11 հաշվով։ Մրցամարտն ընթացավ երեք փուլերով՝ առաջին ու երրորդում՝ 8 պարտիա, երկրորդում՝ 9 պարտիա։ Առաջին փուլում պարտիաները տևում էին հինգ, երկրորդում՝ երեք, երրորդում՝ մեկ րոպե, յուրաքանչյուր քայլի համար մեկ վայրկյան ավելացումով։ Առաջին փուլից հետո Արոնյանն առջևում էր հաշվի մեջ՝ 4․5-3․5 հաշվով։ Երկրորդ փուլում գրանցվեց ոչ-ոքի՝ 4․5-4․5։ Վճռական եղավ վերջին՝ երրորդ փուլը, որտեղ Արոնյանն արագորեն առաջ անցավ հաշվի մեջ՝ 4-1 հաշվով՝ վճռելով ընդհանուր մրցամարտի ելքը։ Մնացած երեք պարտիաներից երկուսը հաղթեց ռուս գրոսմայստերը, մեկը՝ Արոնյանը։

Այսպիսով, Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։ Վերջինս դասական շախմատի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ արագ շախմատի վարկանիշով երրորդն է։ 1/8 եզրափակիչը կավարտվի նոյեմբերի 16-ին, իսկ նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պայքարի մեջ կմտնի Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա մրցակիցը կայծակնային շախմատի դասակարգման աղյուսակի առաջատար Հիկարու Նակամուրան է։

Հաղթական մրցամարտից հետո Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ հաղթանակը նվիրում է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին․  «Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը: 
Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»,- գրել է Արոնյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21490 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ