Երևան
12 °C
ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծորեն հայտարարեց, որ Արցախում հրադադարի վերաբերյալ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների ստորագրած հայտարարությանը նախօրոք ծանոթ չի եղել, թեեւ տրամաբանությունը պատկերացրել է:
Ընդգծեց՝ ինչուներ կան, դրանք անպայման կպարզաբանվեն, երբ որ դուրս գանք այս լարված վիճակից: Այսօր նրա կարծիքով բոլոր գործողությունները իրականացնելիս պետք է ելնել այն բանից, որ զինված ուժերը իրեն մենակ չզգա:
«Երկրի գերագույն գլխավոր հրամանատարին դավաճան անվանելով՝ ոչ մի տեղ չենք հասնի ձեր բարձրացրած խնդիրների լուծման առումով: Նախ պետք է հասկանալ իրողությունները, էդ դեպքում մենք պետք է 20 տարի հետ գնանք, նորից հետ գանք եւ սկսենք անընդհատ դավաճաններ փնտրել: Առաջին հերթին հրամայականը ներքին եւ արտաքին մարտահրավերները զսպելն է, որ մեր անվտանգության բոլոր համակարգերը նորից գան այնպիսի վիճակի, որովհետեւ պատերազմը չի ավարտվել, պարզապես մենք հրադադարի վիճակում ենք: Եվ էդ գործընթացները՝ քաղաքական, ներքաղաքական, արտաքին քաղաքական, բոլորը պետք է լինեն մեկ տրամաբանության մեջ. գանք լիակատար կայունության վիճակի, եթե դա հնարավոր է, եւ կայուն իրավիճակում խոսենք այն խնդիրների մասին, որոնք կան: Դուք էլ գիտեք, որ տեսակետների (ընդդիմության հնչեցրած-խմբ.) մեծ մասում լուծումների առաջարկ չկա, բոլորը խոսում են փրկության կոմիտեների մասին: Մենք փրկության կոմիտեների առաջարկներ 90-ականներից ունենք, բայց մենք ոնց որ պետություն ենք, եւ պետությունը ունի նման խնդիրների լուծման սահմանադրական լուծումներ: Եվ մենք պետք է գնանք հստակ քաղաքական լուծումների ճանապարհով: Բայց քաղաքական լուծումները ինչպիսին էլ լինեն, դրանք պետք է խոչընդոտ չլինեն մեր ԶՈՒ այսօրվա մարտական հերթափոխի կառավարման վրա»,- ասաց Քոչարյանը:
Պատգամավորը ընդգծեց, որ բանակը շատ մեծ կորուստներ է ունեցել թե՛ մարդկային, թե՛ սպառազինության, թե՛ կառավարման առումով:
«Հիմա դուք ճիշտ հասկացեք՝ Թուրքիայի ախորժակը փակվե՞ց: Պարզապես զսպվեց: Հիմա Ադրբեջանում արդեն տեսակետներ են ոնց որ թե շրջանառվում, թե Ղարաբաղը չանցավ Ադրբեջանին, անցավ Ռուսաստանին: էսպիսի տեսակետներ են հնչում: Սաղ ասում են՝ մեր բանակը հաղթել է, ինչո՞ւ կանգնեցիք: Ոնց որ 94-ին՝ զինադադարից առաջ, մեր իշխանություններին էին մեղադրում, թե ինչու զինադադար կնքեցիք, երբ որ կարող էիք Բաքու հասնել: Բայց աշխարհի իրողությունները կապված չեն մեր քաղաքական կուսակցությունների ցանկությունների սպասարկման հետ»,- վստահեցրեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT