«Որդուս մասունքներն անգամ հիմա չկան»․ զոհված մայորի մայրը վարչապետից պատասխաններ է պահանջում

Իշխանությունների հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքին ներկա է նաեւ պատերազմի զոհված հերոսներից մայոր Մկրտիչ Հակոբյանի մայրը։

Իր ելույթի սկզբում նա նշեց, որ սրտի մեծ կսկիծով է եկել այստեղ․ «Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ, երեւի պատկերացնում եք, թե սրտի ինչ կսկիծով եմ եկել այստեղ, արցունքը խեղդում է ինձ, 40 օր է՝ ես ողբում եմ, բայց ողբալով ոչինչ հնարավոր չէ անել: Ես հասարակ, անկուսակցական մի բուժքույր եմ, որ իր կյանքի 40 տարին ծառայեցրեց ժողովրդին, իր երկրին տվեց մի առյուծ զավակ, Հունաստանում սովորած, լուրջ ծառայություն անցած զինվոր»։

Որդեկորույս մոր խոսքով՝ երբ իր որդին գնում էր սովորելու, ինքը՝ որպես մայր, հասկանում էր, որ եթե զինվոր է, ուրեմն պիտի իր հայրենիքը պաշտպանի․ «Սա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ ես չգիտեմ, թե ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց։ Ո՞ւր եք, որդոկորո՛ւյս մայրեր, մի՞թե ոչինչ չունեք ասելու, ինչո՞ւ այստեղ չեք, ես պատասխան եմ պահանջում այն մարդուց, որը ստորագրեց ու հանձնեց: Ինչի՞ համար հանձնեց, ինչպես իր տիկինը ասաց՝ հանուն ոչինչի, ես այսօր հասկացա՝ հանուն ոչնչի»։

Մկրտիչ Հակոբյանի մայրը ասաց, որ իր որդու մասունքներն անգամ հիմա չկան․ «Դուք դա հասկանո՞ւմ եք, պատկերացնո՞ւմ եք, իմ նման հազարավոր մայրեր կան, ես կուզեի այստեղ տեսնել նրանց, այլ ոչ թե 40 օր նստեն ու ողբան։ Եթե իմանայի՝ ողբալով իմ, մյուսի որդուն հետ կբերեի, կողբայինք, գլուխներս պատով կտայինք, պատն էլ՝ գլխներովս ու հետ կբերեինք: Հիմա որտե՞ղ են մեր բալիկները, մեր ծնած ու սնած զավակները, նրանց մարմինները, չգիտենք, որովհետեւ դա տրված է թուրքին, անգամ մասունքներ իրավունք չունենք բերելու, հողին հանձնելու ու դրանով սփոփվելու»։

Զոհված զինծառայողի մայրը պահանջեց, որ վարչապետը գա եւ անձամբ իրեն պատասխանի, թե ինչու հանձնեց հողերը․ «Կներեք, սիրելի՛ ժողովուրդ, չեմ կարողանում խոսել, շատ բան ունեմ ասելու, շատ բան է կուտակված, բայց վարչապետը պիտի գա ու ինձ պատասխան տա, թող իմ աչքերին նայի ու ասի՝ ինչի՞ համար տվեց այդ հողերը, ո՞ւմ համար: Թող գա վարչապետը ու պատասխան տա։ Ես ոչինչ այլեւս չունեմ կորցնելու, իմ ամենահարազատ, ամենանվիրական մասունքը տվել եմ ազգին, բայց պարզվում է՝ ես երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել: Ինչի՞ համար, թող գա վարչապետը ու պատասխան տա, եթե այդքան թասիբ ունի, որ թասիբից էր խոսում, թող գա ու պատասխան տա, եթե կարող է»,- ասաց նա՝ հավելելով՝ հպարտ է, որ որդի է կորցրել հայրենիքի համար, բայց չի ուզում գլուխը կախել։

Որդեկորույս մոր ելույթից հետո իրավիճակը հրապարակում սրվեց․ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը կոչ արեց հավաքի մասնակիցներին չտրվել սադրանքների, իսկ ոստիկաններին խորհուրդ տվեց իրենց զենքը չուղղել ժողովրդի ուղղությամբ․ «Հարգելի՛ ոստիկաններ, դուք օրենքի պաշտպաններն եք, դուք ժողովրդի թշնամին չեք»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5651 դիտում

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը

«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս

Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր